Լրահոս
Հասարակական
16:00
05.10.25
393

Ձեր դերն ու նշանակությունն անգնահատելի է ապագա զինծառայողի արժեհամակարգի կերտման գործում. Պապիկյանը՝ ուսուցիչներին

Img default alt hy

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ:

«Սիրելի՛ ուսուցիչներ

Ձեր դերն ու նշանակությունն անգնահատելի է Հայաստանի Հանրապետության քաղաքացու, այդ թվում՝ ապագա զինծառայողի մտածողության, արժեհամակարգի ձևավորման և կերտման գործում: 

Հայաստանի Հանրապետության բանակի՝ ուսյալ, կարգապահ զինծառայողներով համալրումը մեծապես պայմանավորված է նաև ձեր արդյունաշատ աշխատանքով:

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ՝ մաղթելով անսպառ եռանդ, տոկունություն և անսասան կամք ձեր կարևոր առաքելության ընթացքում»,-նշված է ուղերձում։