Լրահոս
Քաղաքական
18:30
05.10.25
468

Ալիևը համառում է. պարտություն՝ նաև «Զանգեզուրի միջանցքի» շուրջ լեզվակռվո՞ւմ

Մինչ Փաշինյանը փորձում է արդարացնել Ալիևին «Զանգեզուրի միջանցք» ասելու համար, Ադրբեջանի նախագահը, ասես, ծաղրում է նրան: Բաքվում ամենևին էլ միայն Հորադիզ-Զանգելան ճանապարհը նկատի չունեն «Զանգեզուրի միջանցք» ասելով, այլ ամբողջ Թրամփի ուղին: 

«Ազարբայջան» պաշտոնաթերթում տպագրված մի հոդվածում են, ըստ էության, տվել Փաշինյանի հարցի պատասխանը, թե ի՞նչ է հասկանում Ալիևը՝ «Զանգեզուրի» միջանցք ասելով: