Լրահոս
Քաղաքական
15:00
05.10.25
326

Առանց որակյալ կրթության անհնար է կառուցել բարեկեցիկ և անվտանգ Հայաստան. ԱԺ նախագահի ուղերձը

Img default alt hy

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ՝ նշելով, որ առանց որակյալ կրթության անհնար է կառուցել բարեկեցիկ և անվտանգ Հայաստան։

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, Ալեն Սիմոնյանն ուղերձում նշել է. «Հարգելի՛ ուսուցիչներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Ուսուցիչը ոչ միայն գիտելիք փոխանցող է, այլև արժեքներ ու մտածողություն ձևավորող: Ձեր նվիրումն ու պատասխանատվությունը ստեղծում են մեր պետության ամենաարժեքավոր կապիտալներից մեկը՝ կրթված և գիտակից երիտասարդությունը:

Մեր իշխանության համար կրթությունը եղել և մնում է առաջնահերթություն: Վստահ ենք, որ առանց որակյալ կրթության անհնար է կառուցել բարեկեցիկ և անվտանգ Հայաստան, իսկ այդ մեծ առաքելության հիմքում կանգնած եք դուք՝ ձեր գիտելիքներով, ամենօրյա աշխատանքով ու անսահման նվիրվածությամբ:

Սիրելի՛ ուսուցիչներ, կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ ցանկանում եմ ձեզ բեղմնավոր գործունեություն` ի նպաստ Հայաստանի Հանրապետության բարօրության և պայծառ ապագայի»: