Լրահոս
2025-10-19
-
ՔաղաքականՊաստառի վրիպակի վրա ՔՊ-ի հիստերիան խոսում է մեկ բանի մասին. երեկվա հավաքի ուղերձը տեղ է հասել․ պատգամավորԻհարկե, աբսուրդ է երկրում բոլոր ոլորտներում ճգնաժամ ստեղծածների այս պահվածքը, աբսուրդի զգացողությունը սրվում է, երբ հիշում ես ծաղրողների շեֆի ելույթները միջազգային ամբիոններից, կամ ֆեյսբուքյան հրապարակումները, կամ օրինակ Աշտարակը Արմավիրի մարզկենտրոն ներկայացնելը, երբ տեսնում ես, որ ծաղրողներից մեկը Հաղարծինի վանքը Գոշավանքից չտարբերող Արփի Դավոյանն է, կամ մարդու ականջներ ու լեզու կտրել սպառնացող Արթուր Հովհաննիսյանը, երբ հիշում ես ԱԺ վերջին քառօրյան, որտեղ տգիտության հաղթարշավ էր ու պայքար բարձրագույն կրթություն ունեցողների դեմ՝ պնդումով, որ պատասխանատու պաշտոններ զբաղեցնողների համար ամենևին էլ հարկավոր չէ բարձրագույն կրթություն ունենալը:Ավելին13:0019.10.25 -
ՄիջազգայինTelegraph-ը ծաղրել է Զելենսկու անհաջող այցը ՎաշինգտոնԻնչպես ավելի վաղ հայտնել էր CNN հեռուստաալիքը, Սպիտակ տանը ուղիղ և ազնիվ զրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Զելենսկուն հասկացրել է, որ նա հեռահար հրթիռներ չի ստանա։Ավելին12:3019.10.25 -
ՀասարակականԿաթնամթերքի կասկածելի թանկացումը. արտադրողները մրցո՞ւմ են բարձր գնի համար․ «Հետք»Վերջին գրեթե երկու շաբաթում կաթնամթերքը Հայաստանում կտրուկ թանկացել է։ Օրինակ՝ 670 դրամանոց թթվասերը դարձել է 720 դրամ։ Ընդ որում՝ հատկանշական է, որ արտադրողների մեծ մասի արտադրանքի տեսականին է թանկացել` մածուն, կաթնաշոռ, թթվասեր, կաթ և այլն։ Որոշ խանութներում սպառողները մինչև 100 դրամի թանկացում են նկատել։ Այս մասին գրում է «Հետք»-ը։Ավելին12:0019.10.25 -
ՀասարակականՑույց տանք, որ Էջմիածինն անպաշտպան չէ․ «Մեր ձևով» շարժումն ուխտագնացություն է կազմակերպել դեպի Մայր ԱթոռՀայերը միշտ պաշտպանել և պաշտպանելու են Էջմիածինը` մերձևով:Ավելին11:3019.10.25 -
ՀասարակականՎթարային ջրանջատում՝ ԵրևանումԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին11:2519.10.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին արևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 20-21-ին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։Ավելին11:0019.10.25 -
ՀասարակականԳողություն՝ «Եվրոբազա» ընկերությունից․ կոտրել են պատուհանը, ապա չհրկիզվող պահարանից տարել 13 միլիոն դրամՀոկտեմբերի 15-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նուբարաշենի բաժին է դիմել Երևանի բնակիչ 38-ամյա Հրայր Ա.-ն և հայտնել, որ «Եվրոբազա» ընկերությունից գողություն է կատարվել:Ավելին10:3019.10.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:0019.10.25 -
ՀասարակականԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ 4 երեխա տեղափոխվել է հիվանդանոցՀոկտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։05-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ «Մարտունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 4 երեխաներ։Ավելին09:5619.10.25 -
ՀասարակականՆոր մանրամասներ՝ Գավառում տեղի ունեցած փլուզումիցՀոկտեմբերի 19-ին, ժամը 06։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Միքայելյան փողոցի շենքերից մեկի բնակարանում տեղի է ունեցել պայթյուն։Ավելին09:4519.10.25 -
ՀասարակականՊայթյուն, փլուզում՝ Գավառի շենքերից մեկում․ կա վիրավորԱյսօր՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Գավառի Միքայելյան փողոցի 5 հարկանի շենքերից մեկում պայթյուն, փլուզում է տեղի ունեցել և կա տուժած։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ պայթյուն, փլուզումը տեղի է ունեցել նշված փողոցի 20-րդ շենքի 14-րդ բնակարանում, որտեղից Գավառի հիվանդանոց է տեղափոխել նույն հասցեի բնակիչ 71-ամյա Ջուլիետա Ղ․-ին։ Ըստ նախնական տեղեկությունների գազի արտահոսքի հետևանքով է տեղի ունեցել պայթյուն, փլուզումը, ինչի հետևանքով էլ վնասվել է նաև բակում կայանված «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, պազվում են դեպքի հանգամանքները ու վնասված ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։Ավելին09:3019.10.25
2025-10-18
-
ՀասարակականCO2-ի մակարդակը Երկրի վրա 2024 թվականին հասել է ռեկորդային մեծության․ Լևոն ԱզիզյանՀամաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) նոր զեկույցի համաձայն մթնոլորտում ածխաթթու գազի (CO2) մակարդակը 2024 թվականին ռեկորդային աճ է գրանցել՝ հասնելով նոր առավելագույնի, ինչը հանգեցրել է գլոբալ ջերմաստիճանի երկարաժամկետ աճի: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «ՀՕԿ-ի «Ջերմոցային գազերի տեղեկագրում» ասվում է, որ պատճառը մարդկային գործունեությունից CO2-ի շարունակական արտանետումն է և անտառային հրդեհների աճը, ինչպես նաև CO2-ի կլանման նվազումը «կլանիչների» կողմից, ինչպիսիք են ցամաքային էկոհամակարգերը և օվկիանոսը, ինչը սպառնում է դառնալ արատավոր կլիմայական ցիկլ: Ջերմաստիճանի բարձրացումն ուղեկցվում է ավելի էքստրեմալ եղանակային պայմաններով CO₂ արտանետումների աճի տեմպերը եռապատկվել են 1960-ականներից ի վեր՝ տարեկան միջինը 0.8 պրոմիլից հասնելով 2.4 պրոմիլի 2011–2020 թթ․ տասնամյակում։ 2023-ից 2024 թ․ աշխարհում CO₂-ի միջին կոնցենտրացիան աճել է ևս 3.5 պրոմիլով ինչը ամենամեծ աճն է՝ սկսած 1957 թ․ ժամանակակից չափումների մեկնարկից։ Մեթանի և ազոտի երկօքսիդի խտությունները՝ ըստ արժեքների մարդու գործունեության հետ կապված երկրորդ և երրորդ երկարակյաց ջերմոցային գազերի մակարդակները նույնպես հասել են ռեկորդային մակարդակի: ՀՕԿ-ը թողարկել է ջերմոցային գազերի ամենամյա տեղեկագիրը՝ նոյեմբերին կայանալիք կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի համաժողովի համար հեղինակավոր գիտական տեղեկատվություն տրամադրելու համար: Բրազիլիայի Բելեմ քաղաքում կայանալիք COP30 համաժողովը կկենտրոնանա կլիմայի փոփոխության դեմ ուղղված գործողությունների ակտիվացման վրա»,- նշել է նա:Ավելին23:5718.10.25 -
ԻրավականԱրբիտրաժի որոշումը կատարելուց հրաժարվելը հայ հարկատուների վրա կարող է 700 մլն դոլար փոխհատուցում արժենալ․ փաստաբանԱվելի վաղ Օրբելյանը հայտնել էր, որ ՀՀ կառավարությունն ավելի քան 3.2 միլիոն դոլար է ծախսելու Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայցից պաշտպանվելու համար, մինչդեռ կարելի էր խուսափել այդ հսկայական ծախսերից՝ միջանկյալ դատական ակտը կատարելով․ չկատարելը ընդամենը բերելու է նրան, որ վերջնական վճիռն ուղղակի ավելի ծանր գին է արժենալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։Ավելին23:4018.10.25 -
ՔաղաքականՌուբեն Ռուբինյանը կգործուղվի ՓարիզԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովի նիստի, ինչպես նաև Քաղաքական և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար դեկտեմբերի 8-11-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:Ավելին23:2018.10.25 -
ԻրավականՄանրամասներ՝ թիվ 275 երթուղին սպասարկող «Գազել»-ի մասնակցությամբ վթարիցՀոկտեմբերի 18-ին՝ ժամը 20․50-ին, Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն Չարենցավանի բժշկական կենտրոնից ստացվել է հաղորդում, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել 10 քաղաքացի՝ տարբեր մարմնական վնասվածքներով։Ավելին23:0018.10.25 -
ԻրավականԵրևանում վարորդի մոտ հայտնաբերվել են ատրճանակ և խոշոր չափի կասկածելի թմրամիջոցներԱյսօր՝ հոկտեմբերի 18-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվում, որ Երևանում երթևեկող «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդի մոտ հնարավոր է ոչ միայն զենք, այլ նաև կասկածելի իրեր լինեն։ Տեղում ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, նույն գնդի 4-րդ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, նույն գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Ռաֆիկ Պռազյանի գլխավորությամբ որոշում են տաք հետքերով հայտնաբերել կասկածելի «BMW»-ն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, րոպեների ընթացքում պարեկները հերթական օպերատիվ տեղեկությունն են ստանում, որ նշված «BMW»-ն երթևեկում է Տիգրան Մեծի պողոտայով։ Պարեկներին հաջողվում է հետապնդել և կիրառելով ֆիզիկական ուժ, ապա հատուկ միջոց ձեռնաշղթայում են նրան և տեղափոխում դեպքի վայր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենայում հայտնաբերում է մեծ քանակի թմրանյութի նմանվող կասկածելի փաթեթներ և ատրճանակ։ Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվում է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Խաչատուր Խ.-ն է։ Ավտոմեքենան հատուկ քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Էրեբունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։Ավելին22:4018.10.25 -
ԻրավականԱյշատ Բայմուրադովան որոնվում է որպես անհետ կորածՀամայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Այշատ Բայմուրադովան: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ «Նա հոկտեմբերի 15-ին դուրս է եկել Ազատության պողոտայի հասցեներից մեկից և այլևս չի վերադարձել։ Հաղորդում ներկայացվել է հոկտեմբերի 17-ին։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02»,-ասված է հաղորդագրության մեջ։Ավելին22:2018.10.25 -
ՀասարակականԽոշոր ավտովթար` Երևան-Չարենցավան երթուղին սպասարկող «Գազելի» մասնակցությամբ. կա 8 վիրավորԱյսօր՝ հոկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Ալափարս և Սոլակ գյուղերի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 18-ամյա Էրիկ Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի, 43-ամյա Գայանե Վ․-ի վարած «Kia» մակնիշի և 41-ամյա Արամ Մ․-ի վարած, թիվ 275՝ Երևան-Չարենցավան երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վիրավորների ինքնությունը։Ավելին22:0018.10.25 -
ՄիջազգայինAir China-ի Airbus A321 ինքնաթիռում հրդեհ է բռնկվելԱրտակարգ իրավիճակը տեղի է ունեցել թռիչքի ժամանակ՝ մոտ 10 կիլոմետր բարձրության վրա։ Հրդեհի աղբյուրը հայտնաբերվել է ուղևորներից մեկի ձեռքի ուղեբեռի դարակի հատվածում, որտեղից ծուխն արագ սկսել է տարածվել ինքնաթիռի սրահում։Ավելին21:4518.10.25 -
ԻրավականԿաթողիկոսին ձերբակալելու որոշում կա՞. սովորական մանիպուլյացիա կամ իրավական անգրագիտությունՄեր օրերում, երբ հրապարակվում է ակնհայտորեն գաղտնալսված հեռախոսազրույց, որում կարգալույծ եղած հոգևորականը կաթողիկոսին մեղադրում է իրեն հավաքներին մասնակցել հրահանգելու համար, միանգամից գործ է հարուցվում՝ ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն հարկադրելու հոդվածով: Կաթողիկոսին ձերբակալելու որոշում կա՞, թե՞ ոչ:Ավելին21:3518.10.25