Լրահոս
Հասարակական
09:56
19.10.25
2 158

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ 4 երեխա տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հոկտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։05-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ «Մարտունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 4 երեխաներ, հայտնում է Shamshyan.com-ը։

Պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և հիվանդանոց տեղափոխվածներն են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 11-ամյա Ա․ Մ․-ն, 14-ամյա Ա․ Մ․-ն, 15-ամյա Ա․ Մ․-ն և 15-ամյա Տ․ Ջ․-ն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է նաև, որ վերջիններս հոկտեմբերի 15-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, թունավորվել են մարզի բնակավայրերից մեկի բնակիչ 32-ամյա Նարեկ Մ․-ի տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից։