Լրահոս
2025-10-20
-
ՀասարակականՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։Ավելին10:0220.10.25 -
Մամուլի տեսությունՀատուկ թիրախում կլինի Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ժողովուրդ»ArmLur.am-ը գրում է. «ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր խորհրդարանում տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ, այնուհետև ՔՊ-ն խմբակցության նիստ կանցկացնի: Բանն այն է, որ հոկտեմբերի 21-ից մեկնարկելու են ԱԺ լիագումար հերթական նիստերը, ու խորհուրդը պետք է հաստատի ԱԺ նիստերի օրակարգը: Մենք տեղեկացանք, որ այս նիստերին պետք է կայանա Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրությունը, որի համար ՔՊ-ն առաջարկել է մեկ թեկնածու: Իսկ թեկնածուն տնտեսագետ Արմեն Քթոյանն է: Վերջինս նորմալ հարաբերություններ ունի հայրենի իշխանությունների հետ, ինչի համար որոշել են, նրա թեկնածանությունն առաջադրել այդ պաշտոնում:Ավելին09:5120.10.25 -
Մամուլի տեսությունՆախկին ոստիկանապետ ՊՆ փոխնախարարը 3-րդ գույքն է ձեռք բերել․ «Ժողովուրդ»Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««ՀՀ պաշտպանության փոխնախարար Արամ Սարգսյանը, գրեթե 20 տարի աշխատելով ոստիկանության համակարգում, պաշտպանության նախարարություն տեղափոխվել է միայն 2021 թվականին՝ միանգամից նախարարի տեղակալի պաշտոնում։ Հայտնի է, որ նրա առաջխաղացումը ՔՊ-ում ապահովել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։Ավելին09:4520.10.25 -
ՀասարակականԼույս չի լինի. հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3020.10.25
2025-10-19
-
ՄիջազգայինՉինաստանի նախագահը շնորհավորել է Թայվանի «Գոմինդան» կուսակցության նորընտիր ղեկավարինՉինաստանի նախագահը նշել է, որ տարիների ընթացքում երկու կուսակցություններն էլ՝ հիմնվելով 1992 թվականի կոնսենսուսին հավատարիմ մնալու և Թայվանի անկախությանը դեմ լինելու ընդհանուր քաղաքական հիմքի վրա, խթանել են փոխանակումներն ու համագործակցությունը Թայվանի նեղուցում՝ ձգտելով պահպանել խաղաղությունն ու կայունությունը։Ավելին23:5919.10.25 -
ՀասարակականԽոշոր ավտովթար՝ Երևանում. հայրն ու անչափահաս որդին տեղափոխվել են հիվանդանոցԱյսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոց 101/3 հասցեի մոտ բախվել են 41-ամյա Սերգեյ Մ.-ի վարած «Toyota» մակնիշի և 19-ամյա Վիլյամ Ե.-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին23:4519.10.25 -
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներԳազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 20-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սայաթ-Նովայի, Հակոբյան, Կամոյի, Այվազովսկու, Արաբկիր, Զ․Անդրանիկի, Լագեր, Ռ․Մելիքյան, Մուրացանի և Նաիրի փողոցների գազասպառողների գազամատակարարումը։Ավելին23:2019.10.25 -
ՔաղաքականՓաշինյանը հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-Պատրիարքի և Լևոնյան վարժարանի սաների հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Աթոռ (Վատիկան) կատարած աշխատանքային այցի ընթացքում Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցուն կից Լևոնյան վարժարանում հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ (21-րդ) Մինասյանի և վարժարանի սաների հետ։ Հանդիպման ընթացքում հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության հարցեր, առկա հիմնախնդիրները, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը, տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված քայլերը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև քրիստոնեական արժեքների տարածման և պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների, ինչպես նաև այլ հոգևոր և հասարակական թեմաների շուրջ։ Հանդիպման ավարտին Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ (21-րդ) Մինասյանը վարչապետ Փաշինյանին է նվիրել Սուրբ Իգնատիոս Մալոյանի շուրջառից մասունք՝ եկեղեցական զգեստ, որը օգտագործվում է Պատարագի ժամանակ և պահվում է Զմմառի (Լիբանան) վանքի թանգարանում։ Կաթողիկոս-Պատրիարքը վարչապետին է հանձնել նաև հուշամեդալ՝ պատրաստված ի հիշատակ հոկտեմբերի 19-ին Վատիկանում տեղի ունեցած սրբադասման արարողության։Ավելին23:0019.10.25 -
ՀասարակականԵրևանում բшխվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:20-ի սահմաններում Արարատի մարզից դեպի Երևան տանող ճանապարհահատվածում՝ Արտաշատի խճուղում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Յաշա Հ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ 21-ամյա Էդգար Ն.-ի վարած «Kawasaki» մակնիշի մոտոցիկլը:Ավելին22:5719.10.25 -
ՀասարակականԲողոքի ակցիա՝ ճաղերից այն կողմ. ՀՀ իշխանության ամոթանք տվող եվրոպացիներն ավելի զուսպ են դարձելԿալանքը որպես պատիժ Հայաստանում սովորական դառնալու մասին է այսօր եղել նաև մի խումբ մարդկանց ակցիան Ազգային ժողովի դիմաց: Նրանք Եվրանեսթին մասնակցելու համար Հայաստան ժամանած եվրոպացիներին ահազանգել են, որ մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ կան Հայաստանում, ու մեր երկիրն ամենևին էլ ժողովրդավարության բաստիոն չէ. այդ մասին երեկ որոշ եվրոպացի հյուրեր էին նաև բարձրաձայնել մեր երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից:Ավելին22:4519.10.25 -
ՔաղաքականՀՀ իշխանությունները խախտել են Սահմանադրությունը, իսկ Դանիել Իոաննիսյանը ստանձնել է նրանց ապօրինություններն արդարացնողի և պարտակողի դերը․ ՀԱԿՀՀ իշխանությունները խախտել են Սահմանադրույթունը, իսկ Դանիել Իոաննիսյանը ստանձնել է նրանց ապօրինությունները արդարացնողի և պարտակողի դերը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայ Ազգային Կոնգրեսի իրավաբանական հանձնաժողովը։ «Հոկտեմբերի 16-ին Հայ Ազգային Կոնգրեսը հանդես էր եկել հայտարարությամբ, որում դատապարտել էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ նոր բռնաճնշումների ալիքը։ Անդրադառնալով Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին ներկայացված մեղադրանքին՝ Հայ Ազգային Կոնգրեսը, մասնավորապես, նշել էր, որ այն ներկայացվել է Քրեական Օրենսգրքի մի հոդվածով, որը ենթադրյալ հանցագործության կատարման պահին, այսինքն՝ 2021թ.-ին, դեռ չէր գործում, քանի որ վերոհիշյալ հոդվածը պարունակող Քրեական Օրենսգրքի նոր խմբագրությունը ուժի մեջ է մտել՝ 2022թ. հուլիսի 1-ին։ Հետևաբար, 2021 թվականին վերագրվող արարքի գնահատումը Քրեական Օրենսգրքի նոր խմբագրությամբ՝ ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի կոպտագույն խախտում է։ Եվ իսկապես, հին օրենսգրքի 163-րդ հոդվածով քրեականացված էր (2֊րդ մաս) միայն «Օրինական հավաքներին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ այն գործադրելու սպառնալիքով հարկադրելը»։ Ենթադրյալ արարքի վերաբերյալ Դանիել Իոաննիսյանի հանցագործության մասին հաղորդման մեջ որեւէ տեղեկություն բռնության կամ բռնության սպառնալիքի մասին ներկայացված չէ։ Հետեւաբար, այն չէր կարող հիմք ծառայել մեղադրանքի ներկայացման համար։ Մինչդեռ ենթադրյալ այն արարքը, որը ծառայել է որպես մեղադրանքի հիմք, այն է՝ (նոր Քրեական Օրենսգրքի 236-րդ հոդվածի 3 մաս)՝ հավաքին մասնակցելու հարկադրելը, «որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով», քրեականացվել է Քրեական Օրենսգրքի նոր խմբագրությամբ միայն, հետեւաբար, 2021 թվականին հանցանք չէր դիտվում եւ չէր կարող ծառայել որպես քրեական գործի հարուցման հիմք։ Այսպիսով պարզվում է, որ մեղադրանք ներկայացնելով Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի եւ նրա հետ կապված անձանց նկատմամբ՝ իշխանությունները կոպտորեն խախտել են ՀՀ Սահմանադրության 72֊րդ հոդվածը, իսկ Դանիել Իոաննիսյանը (ով մեղադրել էր Կոնգրեսին Arlis համակարգից իբր օգտվել չկարողանալու մեջ) ստանձնել է ոչ միայն «իշխանությունների գլխավոր մատնիչ-մահակի», այլ նաև մեր հանրությանը ապատեղեկացնելու և իշխանությունների ապօրինությունները արդարացնողի և պարտակողի դերը»։Ավելին22:4219.10.25 -
Քաղաքական«Օպերացիաներ» ծրագրելու փոխարեն, ՔՊ–ն թո՛ղ անվճար բենզինի պաշարներն ավելացնի, «Մեր ձևովը» կանգ չի առնելու․ խոսնակ․ 24news«Ինձ չի զարմացնում Ձեր հարցը։ Դա Իշխանությունների ձեռագիրն է։ Իհարկե, երեսուն հազարանոց մեծ հանրահավաքից հետո երբեմնի վարկանիշը կորցրած ու օր օրի կորցնող իշխանությունը ցանկացած միջոցի կարող է դիմել։Ավելին22:3019.10.25 -
Քաղաքական«Խաղաղությունը» Մերձավոր Արևելքում շարունակվում է Գազային իսրայելական հարվածներով․ Ոսկանյան«Ընդամենը մի քանի օր է անցել Գազայի վերաբերյալ Եգիպտոսում ստորագրված համաձայնագրից, բայց «խաղաղությունը» Մերձավոր Արևելքում շարունակվում է Գազային իսրայելական հարվածներով։Ավելին22:1019.10.25 -
ՔաղաքականԻշխանությունը «Մեր ձևով»-ի դեմ գրոհի է պատրաստվում. կեղծ նյութեր դաշտ կնետեն․ «Հրապարակ»«Մեր Ձևով» շարժման երեկվա ազդեցիկ հանրահավաք-երթից հետո իշխանությունը կրկին հիստերիայի մեջ է ընկել, երկրորդ օրն է իշխանական եւ մերձիշխանական շրջանակները լծվել են հավաքը սեւացնելու, ծաղրելու գործին, հնարավոր եւ անհնար միջոցներ են ձեռնարկում՝ ինչպես վարկաբեկել թափ հավաքող շարժումը։Ավելին22:0019.10.25 -
ՄիջազգայինԳերմանիան հետ է կանչել Վրաստանում իր դեսպանինԳերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ խորհրդակցությունների համար հետ է կանչել Վրաստանում իր դեսպանին՝ պայմանավորված ԵՄ-ի և անձամբ իր դեսպանի նկատմամբ ատելություն սերմանելու հանգամանքով։Ավելին21:3819.10.25 -
ԱշխարհԿադրեր՝ ինչպես է տղամարդը գողություն կատարում Լուվրի թանգարանիցԴեղին բաճկոնով տղամարդը, ներկայանալով որպես թանգարանի աշխատակից, հանգիստ բացում է ցուցափեղկը այցելուների աչքի առաջ։Ավելին21:1919.10.25 -
Հասարակական«Ենթարկվել եմ տարբեր խոշտանգումների»․ քահանան ահազանգում էԲյուրականի սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանն ահազանգում է՝ իրավապահները տանը իրականացրած խուզարկության ընթացքում խոշտանգել եւ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել իր նկատմամբ։Ավելին21:0919.10.25 -
ՀասարակականՈւխտավորների մոմերի լույսերի մեջ՝ Էջմիածնի Մայր Տաճարը«Մեր ձևով» շարժման համակարգող ղեկավար Նարեկ Կարապետյանը լուսանկար է հրապարակել․ «Ուխտավորների մոմերի լույսերի մեջ՝ Էջմիածնի Մայր Տաճարը»։Ավելին20:4819.10.25 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի ԼյուքսեմբուրգԾրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:Ավելին20:3019.10.25 -
ՀասարակականՔաղաքական որոշումով, շինծու մեղադրանքներով ազատազրկվում են նվիրյալ հայորդիներ․ Վեհափառի պատգամն ամբողջությամբՍիրելիներ, Մեր գնահատանքն ենք բերում ամենքիդ՝ հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին դրսևորած ձեր հավատարմության և այս խռովահույզ օրերին հոգևորականներին ցուցաբերած զորակցության համար։ Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտելի գործողությունների՝ մեր Սուրբ Եկեղեցին անսասան է, հզոր՝ հավատավոր մեր ժողովրդով և նույն նախանձախնդրությամբ շարունակելու է արդյունավորել տերունավանդ իր առաքելությունը՝ հետամուտ լինելով նաև մեր ազգի և հայրենիքի շահերի պաշտպանությանը։ Մեր կոչն է հավատավոր Մեր զավակներին՝ ամուր մնալ, չտկարանալ, չընկրկել մեզ բաժին ընկած դժվարությունների ու փորձությունների առջև, այլ առաջ ընթանալ առաքելապատվեր քաջությամբ, թե՝ «Աստված մեզ երկչոտության ոգի չտվեց, այլ` զորության, սիրո և զգաստության» (Բ Տիմ. 1.7)։Ավելին20:2019.10.25