Լրահոս
Իրավական
22:20
18.10.25
232

Այշատ Բայմուրադովան որոնվում է որպես անհետ կորած

Img default alt hy

Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Այշատ Բայմուրադովան: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Նա հոկտեմբերի 15-ին դուրս է եկել Ազատության պողոտայի հասցեներից մեկից և այլևս չի վերադարձել։ Հաղորդում ներկայացվել է հոկտեմբերի 17-ին։

Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02»,-ասված է հաղորդագրության մեջ։