Լրահոս
2025-10-18
-
ՄիջազգայինԱյլևս ոչ մի հրաձգություն, ոչ մի մահ․ բավակա՛ն է, խաղաղությամբ վերադարձեք տուն․ ԹրամփՄիացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հետաքրքիր է որակել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ նախօրեին Սպիտակ տանը կայացած հանդիպման արդյուքները՝ միաժամանակ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության նախագահներին հորդորելով դադարեցնել ռազմական գործողություններն ու գործարք կնքել: Այս մասին ԱՄՆ նախագահը նշել է TruthSocial սոցիալական ցանցի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումը շատ հետաքրքիր և սրտանց էր, բայց ես նրան ասացի, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել եմ, որ ժամանակն է դադարեցնել սպանությունները և գործարք կնքել։ Թող երկուսն էլ հայտարարեն իրենց հաղթանակի մասին, պատմությունն ինքն է որոշելու։ Այլևս ոչ մի հրաձգություն, ոչ մի մահ, ոչ մի հսկայական և չափազանց մեծ ծախսված գումարներ: Այս պատերազմը երբեք չէր սկսվի, եթե ես լինեի նախագահ։ Ամեն շաբաթ հազարավոր մարդիկ են զոհվում, բավակա՛ն է, խաղաղությամբ վերադարձեք տուն՝ ձեր ընտանիքների մոտ»,-գրել է Թրամփը։Ավելին21:2318.10.25 -
ԱշխարհԵրկրաշարժ՝ Ֆիլիպինների ափերի մոտԻնչպես հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բուտուան քաղաքից (Մինդանաո կղզի) 105 կմ արևելք, որն ունի մոտավորապես 309,000 բնակչություն։Ավելին21:1518.10.25 -
ՀասարակականՄեր տխրահռչակ ղեկավարը չի կարող որոշել Մայր Աթոռի գահի և գահակալի փոփոխության ճակատագիրը. Ռուբեն ՎարդապետՍա ոչ միայն արժանապատվության հարցն է հայ հոգեւորականության, որ երաշխավորն է հայրապետական գահի, այլեւ ՀՀ քաղաքացիների, որոնց ներկայացուցիչն է վարչապետը՝ իր խայտառակ ամոթալի պահվածքով։Ավելին21:0018.10.25 -
ՍպորտԷդուարդ Սպերցյանը 50-րդ գոլն է խփել «Կրասնոդարում»Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը 50-րդ գոլը խփեց «Կրասնոդարում»: Այս ամսին հայտնում են ՀՖՖ-ից: Կասպիյսկի «Անժի Արենա» մարզադաշտում այս պահին ընթանում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի «Դինամո Մախաչկալա»-«Կրասնոդար» խաղը: Հյուրերի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը 43-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը՝ դառնալով իր 50-րդ գոլը «Ցուլերի» կազմում:Ավելին20:4518.10.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Կարևոր հայտարարություններ՝ ԱԱԾ մեկուսարանի մոտ. բազմահազարանոց երթ՝ հանրահավաքից հետոՀայլուր 20։30 Կարևոր հայտարարություններ՝ ԱԱԾ մեկուսարանի մոտ. բազմահազարանոց երթ՝ հանրահավաքից հետոԱվելին20:3018.10.25 -
ՄիջազգայինԲաճկոնը չօգնեց Զելենսկիին. Պուտինի հետ հանդիպման պատրաստվող Թրամփը «Տոմահաուկ» չի տալիս ԿիևինՔաղաքական մղձավանջ է հասունանում Եվրամիության համար: Իսպանական El País-ն է այդպես անվանել Պուտին-Թրամփ հաջորդ հանդիպումը Բուդապեշտում անցկացնելու պայմանավորվածությունը: Այն, որ հանդիպումը տեղի է ունենալու Հունգարիայի մայրաքաղաքում, ըստ պարբերականի, ցույց է տալիս «արհամարհանքը Եվրոպայի նկատմամբ» և ամոթալի դրության մեջ է դնում Եվրամիության և ՆԱՏՕ-ի մյուս առաջնորդներին։Ավելին20:1518.10.25 -
ՔաղաքականՕպերատիվ նկարահանում իրականացնող «ուժեղ տղերքը»․ Գառնիկ ԴավթյանԱսա՝ ով է ձեր վարչապետը, ասեմ՝ ով եք դուք»։Ավելին20:0018.10.25 -
ՔաղաքականՍամվել Կարապետյանը պատրաստ է ստանձնել «Մեր ձևով» շարժման ստեղծելիք կուսակցության առաջնորդի պաշտոնը. Արամ Վարդևանյան«Սամվել Կարապետյանը խոսում է այն ծրագրերից, որոնք պատկերացնում է մեր երկրի համար։ Նա այնպիսի ծրագրեր է մշակել, որ Հայաստանը դառնալու է աշխարհի ամենաերջանիկ երկրներից մեկը»,– ասել է նա։Ավելին19:4518.10.25 -
ՔաղաքականՆիկո՛լ, փողոցում ստացածդ իշխանությունը, եկեղեցում ես կորցնելու․ ՍուքոյանԻ՞նչ էր նա ասում մի քանի ամիս առաջ՝ որ սկսում է «Վեհարանը Վեհի» շարժումը, հավաքում էր մարդանման մարմիններ և այլն՝ իբր Մայր Աթոռ ազատագրելու համար։ Սակայն նա հերթական անգամ խաբեց բոլորին, հետքայլ արեց և տեր չկանգնեց իր խոստումներին, քանի որ շան պես վախենում է առճակատվել ժողովրդի հետ։ Շատ ափսոս, որ ինչ-որ մարդիկ հուշեցին նրան, թե եթե երբևէ գնա Մայր Աթոռ, վերջին բանը, որ նա կլսի վարչապետի պաշտոնում, լինելու են Եկեղեցու զանգերի ձայները, և այդ զնգոցը կմնա նրա ականջներում՝ մնացած ամբողջ իր ոչ հիգիենիկ կյանքում։Ավելին19:3718.10.25 -
ՀասարակականԱյդ ո՞ր ավելի անմեղ ու արժանավոր հոգևոր սպասավորին եք տեսնում Լուսավորչի գահին, այդ ո՞վ է ձեր սուրբը․ Սեբեոս քահանա«․․․ աքաղաղ չի՞ կանչել։ Սիրելի եղբայրներ և քույրեր ի Քրիստոս․ Այն ամենին ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում, ընդդեմ Հայ առաքելական սուրբ եկեղեցու և հոգևոր սպասավորների, բայց խորքային առումով ընդդեմ Հայ ժողովրդի և առհասարակ Հայ ազգային, ավանդական, հոգևոր ու բարոյական արժեքների, որն իրականացվում է հակահայ ու թրքահաճո, անկասկած ժամանակավոր, անբարո ու կեղծ ժողովրդավարությամբ շղարշված կառավարության կողմից կարիք ունի իրավական-իրավագիտական, բարոյական ու հոգևոր հստակ գնահատականի։ Իրավական գնահատականը թողնելով մասնագիտական հանրության արդար ու համակողմանի քննությանը, որպես հոգևոր սպասավոր աստվածապարգև, առաքելահաստատ Հայոց եկեղեցու, կսահմանափակվեմ լոկ, ներկայիս թշնամական վարչախմբի գործունեությունը որակելով որպես անպատկառ, անբարո, հակաօրինական, հակամարդկային ու հայատյաց չափազանց մեղմ ու համարյա ոչինչ չասող տերմիններով, գնահատել որպես խիստ դատապարտելի և աստվածամարտ։ News.5tv.am-ի հետ զրույցում ասաց Սեբեոս քահանա Ղալաչյանը։ «Գալով Հայստանում տիրող իրականությանը հոգևոր ու բարոյական գնահատական տալուն, չտրվելով կոպիտ որոկումներ շռայլելու միանգամայն բնական գայթակղությանը, մեկիկ-մեկիկ չանդրադարնալու համար Սիմոնյան Ալեններին, Ռուբինյան Ռուբեններին, Հարությունյան Արայիկներին, Պետրոսյան Ռոմանոսներին, Ալեքսանյան Վահագններին, Ավանեսյան Անահիտներին, Թորոսյան Արսեններին, Հակոբյան Հասմիկներին, Հովհաննիսյան Արթուրներին, Մանավազյան Արուսյակներին, Կարապետյան Մարիաներին, Սարգսյան Արամներին, Խաչատրյան Անիներին, Սաֆարյան Ստյոպաներին, Խաչատրյան Անիներին, Ղազարյան Պետրոսներին, Մելքոնյան Մասիսներին, Մելիքսեթյան Արմինեներին, Ֆարխոյան Կարեններին, Հակոբյան Աննա ու Հրաչյաներին և այսպես շարունակ, ի դեպ Գրիգորյան Նարեկներին հատուկ չեմ նշում, միանգամից հայացքիս առաջ հառնում է ավետարանական առակներից մեկի բացասական հերոս՝ անիրավ դատավորը, որի մասին մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս ասում է․ «Մի քաղաքում մի դատավոր կար․ Աստծուց չեր վախենում և մարդկանցից չեր ամաչում» (Ղուկ․ 18,2), որակում, որը միանգամայն ամբողջական կերպով վերաբերելի է իշխող ուժի՝ քպ-ի յուրաքանչյուր անդամի և առհասարակ Նիկոլի յուրաքանչյուր գաղափարակցի, ինչի արդյունքում Հայաստանում տիրող հոգեբարոյական իրականությունը կարելի է գնահատել՝ ողբալի ու աներևակայելի, բայց չմոռանամ նշել, որ ավետարանական «դատավորը» ի վերջո ընկրկեց։ Հիշելով մեկ այլ ավետարանական դրվագ, որում Հիսուս իր խոսքը ուղղելով Հերովդեսին ասում է․ «Գնացեք ասացե՛ք այն աղվեսին», խոսքս ուղղելով քեզ՝ «the other guy», խոստովանեմ՝ Նիկո՛լ, աղոթում եմ քեզ համար, անկեղծ, աղոթում եմ ու խնդրում Բարձրյալից, որ երկար ու ձիգ տարիների, առողջ ու սթափ մտքով կյանք պարգևի քեզ Աստված, որպեսզի տեսնես բոլոր քո բերած աղետներից վերապրած ու հառնած Հայաստան՝ իրական և պատմական, մնայուն ու հոգևոր, որպեսզի տեսնես քո բոլոր թշնամական ու կեղծ, հակահայ ու աստվածամարտ, դավադիր ծրագրերի ձախողումն ու տապալումը, որպեսզի ականատեսը լինես Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու, Սուրբ Էջմիածնի և իր գահակալի շուրջ, ազգային, ավանդական, հոգևոր, բարոյական, ճշմարիտ քրիստոնեկան արժեհամակարգով միաբանված Հայ ժողովրդի վերհառնումն ու գուցե, զղջումով, որին ես չեմ հավատա, խոստովանես և ապաշխարես, որպես ազգասպան ու ազգակործան վայ գործիչ, որ ցավոք փոխհատուցման հյուլեյի անգամ հնարավաորություն քեզ չի տա՝ Զոհերն անդառնալի են։ Սիրելի հայե՛ր, բարեպաշտ ժողովու՛րդ, որպես Աստծու Սուրբ եկեղեցու մեղվոր սպասավոր խոնարհաբար դիմում եմ ձեզ և խնդրում չնմանվել Ղուկասի ավետարանի 17-րդ գլխում նկարագրաված տաս բորոտներից իննին, ովքեր երախտամոռ գտնվելով Տիրոջ կողմից պարսավանքի արժանացան, այլ լինել միակի նման, ով իր ակնքալիքն ստանալով չմոռացավ, վերադարձավ ու փառաբանելով Աստծուն շնորհակալություն հայտեց Հիսուսին, արժանանալով Տիրոջ օրհնաբեր խոսքին։ «Սիրելինե՛ր, ճշմարիտ զավակներ մեր Մայր եկեղեցու, մենք յուրաքանչյուրիդ զորակցության կարիքն ունենք այս հակաեկեղեցական հետևաբար հակահայ արշավի ընթացքում, որովհետև իմ կամ մեր՝ հոգևորականներիս, ունեցած մեղքերն ու զանցանքները՝ եկեղեցում, ցավոք սրտի տեղ գտած մարդկային և համակարգային որոշ թերություններ, գուցե ոմանց տեսանկյունից, նույնիսկ անարդարություն, անգամ ներքին խոսակցությունների որևէ գաղտնալսում ու ձայնագրություն, անգամ իրական, դույզն ինչ չեն կարող արդարացնել ներկա թշնամական և անարգ ոտնձգություններն ընդդեմ Հայ եկեղեցու»։ Սեբեոս քահանա Ղալաչյանը նշեց, որ իր մեղքը բնավ չի արդարացնում որևէ միկի մեղքը, անտարբեր կամ անպատկառ կեցվածքը․ «Իմ մարդկային տկարություններով պայմանավորված էլ երբեք ու ոչմի կերպ չի նսեմանում այն օրհնությունը, որն առաքելաշավիղ ձեռնադրությամբ և օծումով բաշխում եմ ձեզ։ Խստորեն դատապարտում եմ և համեստաբար ակնկալում ամենքիդ գործուն արձագանքը, զորակցությունն ու պաշտպանությունը։ Տեր Արամնե՛ր, գործող կամ կարգալույծ, ձեզ անդրադառնալիս ակամա հիշում եմ ավետարանական հերոսներ՝ տաճարում աղոթող փարիսեցուն ու մաքսավորին, նկարագրված Ղուկասի ավետարանի 18-րդ գլխում, ձեզ էլ խոստովանեմ, որ ինձ տեսնում եմ մաքսավորի կերպարում, ապավինած Տիրոջ ողորմածությանը, իսկ Ձեզ ․․․ «Աստվա՛ծ, ներիր ինձ՝ մեղավորիս» (Ղուկ․ 18,13)։ Ի դեպ, տեր Արամ, Օհանավանում արևածագին ոչմի աքաղաղ չի՞ կանչում։ Հա՝, մի հարց էլ տամ, այդ ո՞ր ավելի անմեղ ու արժանավոր հոգևոր սպասավորին եք տեսնում Լուսավորչի գահին, այդ ո՞վ է ձեր սուրբը, որով պիտի զմայլվեք և որը որպես անթերի ու ձեր պես անարատ, պիտի հաճո լինի օրվա հայոյախոս, ամեն իրավունք ու օրինականություն ոտնահարող, նվիրապետական կարգն ու խորհուրդները անարգող, դատավորի ու փրկչի համարում ունեցող՝ անհայրենիք վայ առաջնորիդին։ Կուզեի տեսնել այդ եղբորս՝ ի Քրիստոս։ Եվ վերջում․ իմ խորին համոզմամբ այս արշավը, որ քողարկված է իբրև արշավ կաթողիկոսի դեմ, նպատակ ունի անդառնալիորեն պառակտելու և կազմաքանդելու ոչ միայն Հայ եկեղեցու այլև այդ եկեղեցուց սկիզբ առած և այդ եկեղեցու վրա խարսխված ամեն հայկականի՝ պատմություն, պատմական հիշողություն, պահանջատիրություն, լեզու ու գրականություն, լքված սրբավայրեր ու գերեզմաններ, մշակույթ, ընտանեկան արժեքներ և առհասարակ քրիստոնեական ավանդական կենսակերպի հիմքերը, դարձնելով Հայաստանը անդեմ, անազգ, անմշակույթ, անարմատ մի բնակավայր առանց Արարատի, Արցախի, թերևս արդեն առանց Սյունիքի, հիշողության և մինչև ու՞ր։ Ես հաշտ չեմ այս ամենի հետ ու համեստորեն պայքարում եմ իմ ձևով։ Իսկ դո՞ւ»,-ասաց քահանան։Ավելին19:3018.10.25 -
ԻրավականԱրդարադատության միջազգային դատարանը դատապարտում է պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալությունըԱրդարադատության միջազգային դատարանը դատապարտում է պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալությունը և կոչ է անում անհապաղ նրան ազատ արձակել․ «Փաստաբանները պետք է կարողանան պաշտպանել իրենց վստահորդներին և խոսել արդարադատության իրականացման մասին՝ առանց վախի կամ պատիժից վախենալու»,- հայտարարել է ԱՄԴ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Թեմուր Շակիրովը։Ավելին19:2918.10.25 -
ՀասարակականԱԱԾ շենքի մոտ ոստիկանական մեծաքանակ ուժեր են կենտրոնացվելԱյսօր Ազատության հրապարակում ընթացող «Մեր ձևով» շարժման կողմից կազմակերպված մեծ հանրահավաքից հետո, մասնակիցները երթվ շարժվեցին դեպի ԱԱծ շենք, որտեղ պահվում է գործարար Սամվել Կարապետյանը։Ավելին19:1818.10.25 -
ՔաղաքականԱմենամեծ քարոզչական պաստառը կփակցնի ընդդիմությունը՝ Վաղարշապատում. ՔՊ-ն էլեկտրասյուների հույսին էՎարղարշապատում նոյեմբերի 16-ին սպասվող ավագանու ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է ութ քաղաքական ուժ: Կենտրոնական ընտրական հաձնաժողովն այսօր հրապարակել է վիճակահանության արդյունքները, որով պարզ է դարձել, թե քաղաքական ուժերից որն ինչ համարով է մասնակցելու ընտրություններին:Ավելին19:1618.10.25 -
Հասարակական«Մեր ձևով» շարժման հանրահավաքին մասնակցել է շուրջ 30,000 մարդ. «Փաստ»Այս պահին Ազատության հրապարակում ընթանում է «Մեր ձևով» ժողովրդական շարժման կողմից կազմակերպված մեծ հանրահավաքը, որին ըստ «Փաստ»-ի աղբյուրների մասնակցում է շուրջ 30․000 քաղաքացի։Ավելին19:0518.10.25 -
ՏարածաշրջանԱջարիայում Թուրքիայի 5 քաղաքացի է ձերբակալվելՎրաստանի ներքին գործերի նախարարության Աջարիայի ոստիկանության վարչության աշխատակիցների կողմից իրականացված հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվել է Թուրքիայի հինգ քաղաքացի։Ավելին18:4518.10.25 -
ԻրավականՄանկավարժականի պրոռեկտորը խոստովանական ցուցմունք է տվել. News.amԻսկ համալսարանի ռեկտոր Սրբուհի Գեւորգյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք եւ գրավ 20 մլն դրամի չափով։Ավելին18:3518.10.25 -
ՀայլուրՀայլուր 18:30 Բազմահազարանոց ցույց՝ Ազատության հրապարակում. քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջՀայլուր 18:30 Բազմահազարանոց ցույց՝ Ազատության հրապարակում. քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջԱվելին18:3018.10.25 -
ՔաղաքականԱյո, պետք է միասնաբար ասենք՝ «ես իմ եղբոր պահապանն եմ». Արամ ՎարդևանյանԱյս պահին Ազատության հրապարակում «Մեր ձևով» ժողովրդական շարժման նախաեձռնած հանրահավաքը։Ավելին18:2818.10.25 -
ՀասարակականԱռանց ոգու ազգը դառնում է գերի, առանց ապագայի ազգ. Հայր ՇահեԱյս պահին Ազատության հրապարակում «Մեր ձևով» ժողովրդական շարժման նախաեձռնած հանրահավաքը։Ավելին18:2518.10.25 -
ՀասարակականԱրևաշող գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվելՀոկտեմբերի 18-ին, ժամը 13։49-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևաշող գյուղի փոստի մոտակայքում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի 19-րդ փակուղում գտնվող տներից մեկի երկրորդ հարկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։28-ին, մարվել՝ 15։25-ին։ Այրվել են ննջասենյակների պատերի երեսպատումը մոտ 25 քմ և մոտ 50 քմ առաստաղի փայտե կառուցատարրերը։Ավելին18:2118.10.25