Լրահոս
Հասարակական
11:00
19.10.25
414

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Img default alt hy

Երևանում հոկտեմբերի 19-ին, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 20-ի երեկոյան, 21-ին հնարավոր է կարճատև անձրև։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

​​​​​​Մարզերում հոկտեմբերի  22-ի ցերեկը, 19-ին, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 20-ի երեկոյան, 21-ին, 22-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։

Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 20-21-ին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-21-ին գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով։