Լրահոս
Միջազգային
23:59
19.10.25
208

Չինաստանի նախագահը շնորհավորել է Թայվանի «Գոմինդան» կուսակցության նորընտիր ղեկավարին

Img default alt hy

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը  շնորհավորել է Չժեն Լիվենին Թայվանի ընդդիմադիր «Գոմինդան» կուսակցության նախագահ ընտրվելու կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Չինաստանի նախագահը նշել է, որ տարիների ընթացքում երկու կուսակցություններն էլ՝ հիմնվելով 1992 թվականի կոնսենսուսին հավատարիմ մնալու և Թայվանի անկախությանը դեմ լինելու ընդհանուր քաղաքական հիմքի վրա, խթանել են փոխանակումներն ու համագործակցությունը Թայվանի նեղուցում՝ ձգտելով պահպանել խաղաղությունն ու կայունությունը։ 

Սի Ծինփինը հույս է հայտնել, որ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը և «Գոմինդան»-ը կպահպանեն իրենց ընդհանուր քաղաքական հիմքը, կխորացնեն փոխանակումներն ու համագործակցությունը, կխթանեն ընդհանուր զարգացումը և առաջ կմղեն վերամիավորումը, կպաշտպանեն Թայվանի նեղուցի երկու կողմերում գտնվող հայրենակիցների հիմնարար շահերը և կաշխատեն միասին՝ չինացի ազգի համար պայծառ ապագա ստեղծելու համար։