Լրահոս
Միջազգային
21:38
19.10.25
854

Գերմանիան հետ է կանչել Վրաստանում իր դեսպանին

Img default alt hy

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ խորհրդակցությունների համար հետ է կանչել Վրաստանում իր դեսպանին՝ պայմանավորված ԵՄ-ի և անձամբ իր դեսպանի նկատմամբ ատելություն սերմանելու հանգամանքով։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ինչպես նշված է Գերմանիայի արտգործնախարարության X-ի միկրոբլոգում տարածված հաղորդագրության մեջ, Վրաստանի ղեկավարությունը ամիսներ շարունակ ատելություն է սերմանել ԵՄ-ի, և նույնիսկ անձամբ Գերմանիայի դեսպանի նկատմամբ։

Հետևաբար, որոշվել է դեսպան Ֆիշերին հետ կանչել խորհրդակցությունների՝ հաջորդ քայլերը քննարկելու համար։ 

Նշվում է, որ հոկտեմբերի 20-ին ԵՄ արտաքին գործերի խորհուրդը կանդրադառնա այս հարցին։