Լրահոս
Քաղաքական
20:30
19.10.25
1 209

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Լյուքսեմբուրգ

Img default alt hy

Հոկտեմբերի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լյուքսեմբուրգում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ 

Նախարար Միրզոյանը կմասնակցի Եվրոպական միության կողմից կազմակերպվող «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» թեմայով նախարարական հանդիպմանը: 

Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ: