Լրահոս
Աշխարհ
21:19
19.10.25
3 624

Կադրեր՝ ինչպես է տղամարդը գողություն կատարում Լուվրի թանգարանից

Img default alt hy

Կադրեր՝ ինչպես է տղամարդը գողություն կատարում Լուվրի թանգարանից։

Դեղին բաճկոնով տղամարդը, ներկայանալով որպես թանգարանի աշխատակից, հանգիստ բացում է ցուցափեղկը այցելուների աչքի առաջ։

Գողերը դեռևս չեն հայտնաբերվել։

Հիշեցնենք՝ Փարիզի հայտնի Լուվրի թանգարանն այսօր առավոտյան թալանվել է և ներկայում փակ է այցելուների համար։ 

Ինչպես հայտնում է Le Parisien-ը նախնական հետաքննության համաձայն, գողերը, ամբողջությամբ քողարկելով իրենց դեմքերը, մտել են թանգարանի շենք, որտեղ շինարարական աշխատանքներ էին ընթանում: 

Գողերն օգտագործել են բեռնատար վերելակ՝ «Ապոլլոն» պատկերասրահի սենյակներից մեկն ուղղակիորեն մուտք գործելու համար, որտեղից կողոպտել են Նապոլեոնի և կայսրուհու զարդերի հավաքածուից ինը իր՝ վզնոց, կրծքազարդ, թագ և այլն: 

Լուվրի ներքին աղբյուրի տվյալներով՝ հայտնի «Ռեգենտ» ադամանդը՝ հավաքածուի ամենամեծ ադամանդը, որը կշռում է ավելի քան 140 կարատ, չի գողացվել: Վնասը դեռևս չի գնահատվել: 

Նշվում է, որ «Ապոլլոն»  ցուցասրահը պարունակում է Լուվրի ամենաարժեքավոր պատմական հավաքածուներից մի քանիսը։ Այն պաշտոնապես վերաբացվել է հանրության համար 2020 թվականի հունվարի 15-ին՝ թանգարանի կողմից իրականացված վերականգնումից և վերանորոգումից հետո։