Լրահոս
Հասարակական
22:45
19.10.25
2

Բողոքի ակցիա՝ ճաղերից այն կողմ. ՀՀ իշխանության ամոթանք տվող եվրոպացիներն ավելի զուսպ են դարձել

Կալանքը որպես պատիժ Հայաստանում սովորական դառնալու մասին է այսօր եղել նաև մի խումբ մարդկանց ակցիան Ազգային ժողովի դիմաց: Նրանք Եվրանեսթին մասնակցելու համար Հայաստան ժամանած եվրոպացիներին ահազանգել են, որ մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ կան Հայաստանում, ու մեր երկիրն ամենևին էլ ժողովրդավարության բաստիոն չէ. այդ մասին երեկ որոշ եվրոպացի հյուրեր էին նաև բարձրաձայնել մեր երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից: