Լրահոս
2025-10-21
-
ՔաղաքականԳյումրու քաղաքապետի պարտականությունները կկատարի Վարդան Ղուկասյանի փեսան․ «Sputnik Արմենիա»«Գործադուլ չկա, բոլորը նորմալ եկել են աշխատանքի իրենց սովորական ժամին։ Ինչի՞ պիտի գործադուլ անենք, որ որոշ սադրիչներ ուրախանա՞ն, մենք մեր աշխատանքով ենք ապացուցելու, ծրագրեր ունենք գծված` ժամ առ ժամ, օր առ օր», -նշել է Աղեկյանը։Ավելին12:5421.10.25 -
ՔաղաքականՄիրզոյանն ու Կալասը մտքեր են փոխանակել ներկայիս հիբրիդային սպառնալիքների հաղթահարման մեխանիզմների շուրջՀոկտեմբերի 20-ին Լյուքսեմբուրգում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի վերջնականացմանն ու հաստատմանն առնչվող հարցեր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:Ավելին12:4021.10.25 -
Զինված ուժերՊապիկյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարինՀայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 21-ին ՊՆ վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ վարչական համալիրում տեղի է ունեցել Իրակլի Չիկովանիի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական օրհներգերը:Ավելին12:3521.10.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Վարդան Ղուկասյանին «ԱԱԾ պադվալ» են տարել. նա 2 ամսով կալանավորվել էՀայլուր 12։30 Վարդան Ղուկասյանին «ԱԱԾ պադվալ» են տարել. նա 2 ամսով կալանավորվել էԱվելին12:3021.10.25 -
ՔաղաքականԺամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից կրճատվում է. Փաշինյան«Ի սկզբանե նախատեսված էր, որ այս կարգավորումը ուժի մեջ մտնի 2026-ի ամառային զորակոչից: Այսօր քննարկում եմ ունեցել պաշտպանության նախարարի հետ, նախորդող շրջանում խորհրդարանական գործընկերների հետ, որոշել եմ, որ օրենքը ավելի շուտ ուժի մեջ մտնի՝ 2026-ի հունվարի 1-ից: Այսինքն՝ 2026-ի հունվարի 1-ից՝ ձմեռային զորակոչից, Հայաստանում ժամկետային զինծառայությունը երկու տարվա փոխարեն կլինի մեկուկես տարի»,- ասել է վարչապետը:Ավելին12:2821.10.25 -
ՔաղաքականՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՌԴ-ին՝ հայ վարորդների հարցովՆշենք՝ այս րոպեներին հայ վարորդները բողոքի ակցիա են անում հայ-վրացական սահմանին: Նրանք երկկողմանի փակել են ճանապարհը:Ավելին12:2621.10.25 -
ՔաղաքականՓորձեցին խոշտանգումով ցուցմունքներ կորզել, չստացվեց. Թաթուլ Պետրոսյան«Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ սկսել է քարոզարշավ իրականացնել՝ չիմանալով, թե որ ուղղությամբ իրականացնի: Այն գռեհիկ ոճով, որ սրտիկներ է հրապարակում, արդեն հասկացել է, որ սիրո այդ ձևակերպումները, թե «սիրում եմ ձեզ, հպարտանում եմ ձեզնով», էլ տեղ չունի ժողովրդի մոտ: Հիմա արդեն անցել է բռնություններ՝ նպատակ ունենալով երկրում վախի մթնոլորտ ստեղծել»,- այս մասին «News. 5tv.am»-ի հետ զրույցում, անդրադառնալով իշխանությունների կողմից սանձազերծվավ ձերբակալությունների շղթային, ասաց արդարադատության գեներալ- մայոր Թաթուլ Պետրոսյանը. «Արագածոտնի թեմի հետ կապված այս խայտառակ իրադրությունը որ ստեղծեց. 12-ից ավել հոգևորականներ տարան, 1 տասնյակից ավել աշխարհիկ աշխատակիցներ, արդյունում ի՞նչ ստացվեց. Բոլորին տարան, փորձեցին խոշտանգելով, ստիպելով ազատության դիմաց ցուցմունքներ կորզել, արդյունքում ոչինչ չստացվեց, և Մկրտիչ սրբազանին ձերբակալեցին, հետո կալանավորեցին Տեր Արամ կոչվածի շինծու ցուցմունքով: Հանրությունը՝ հազարավոր քաղաքացիներ, ասում են, որ Նիկոլ Փաշինյանը կատարել այս կամ այն հանցագործությունները: Բազմաթիվ հաղորդումներ են եղել, մի հատ քրեական վարույթ չի հարուցվել: Մեկ անձի սուտ ցուցմունքի հիման վրա անմիջապես սրբազան են ձերբակալում: Հիմա սկսեցին Վարդան Ղուկասյանի նման բռնաճնշումները խորացնել, արդեն հասկացել է, որ ապագա ընտրություններին իր սիրո կեղծ ձևակերպումները մարդկանց վրա ոչ մի տպավորություն չի թողնում, մարդիկ սրան լիարժեք ատում են»,- ասաց Պետրոսյանը:Ավելին12:1821.10.25 -
ՔաղաքականԺնևում մեկնարկել է Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումըԱյս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։Ավելին12:1321.10.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 21.10.2025Մամուլի տեսություն 21.10.2025Ավելին12:0721.10.25 -
ՀասարակականԱրարատում «Ford Transit»-ը, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում. զnh կաԱյսօր՝ հոկտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:15-ի սահմաններում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ Մ2 ատոճանապարհի 7-րդ կմ հատվածում՝ դեպի Երասխ ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և գխիվայր հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն: Փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, մահացածի մարմինը դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել դիատարին: Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունները: Մահացածը Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Արայիկ Հ.-ն է: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:Ավելին12:0321.10.25 -
ՔաղաքականԳնացեք Բագրատաշեն, տեսեք՝ ճգնաժամ կա՞, թե՞ չկա. Արթուր ԽաչատրյանՄեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստը:Ավելին11:5321.10.25 -
ՀայաստանԱնհապաղ դադարեցրեք «Հայոց ցեղասպանության» հուշահարձանի ներկայիս վերականգնման աշխատանքները․ հայտարարությունՀայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի թիվ 1616 Ն որոշման հանդիսանում է հանրապետական նշանակության հուշարձան։Ավելին11:4621.10.25 -
ՔաղաքականԵրևանը երեկ անտեր էր մնացել, որովհետև քաղաքական իշխանությունը քաղաքական հարց ուներ լուծելու Գյումրիում․ Խամոյանը՝ ՆԳ փոխնախարարինԵրեկ Գյումրիում բազմաթիվ ոստիկանական ուժեր կային։ Նույն ժամանակահատվածում Երևանում ծեծի է ենթարկվում ակտիվիստ, որը զանգում է ոստիկանություն, և պարզվում է, որ էդտեղ ոստիկան չկա, որովհետև ոստիկանությունը ամբողջ ուժերը կենտրոնացրել է Գյումրիում։ Եվ քաղաքացին ծեծված, ստիպված իր ոտքով գնում է ոստիկանության բաժին հաղորդում ներկայացնելու։ Ես ուզում եմ հասկանալ, ինչպիսի՞ տրամաբանություն է գործում ոստիկանությունում, որևէ դեպքի վերաբերյալ բաշխում, տեղաբաշխում ոստիկանության զորքերի իրականացնելու համար։ ԱԺ-ում ՆԳ փոխնախարարին հարցրեց ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խանոյանը։ «Երևան քաղաքը երեկ անտեր էր մնացել, որովհետև քաղաքական իշխանությունը քաղաքական հարց ուներ լուծելու Գյումրիում»,–ասաց ընդդիմադիր պատգամավորը։ Փոխնախարար Արմեն Մկրտչյանը պնդեց, թե Երևանն ու ՀՀ որևիցե վարչական տարածք անտեր չի մնացել ոստիկանության կողմից։Ավելին11:3621.10.25 -
ՔաղաքականՆիկոլապետությունը սկսվում և ավարտվում է ոստիկանական միջուկով. Մխիթարյան«Գյումրիում «զանգվածային անկարգություններին» մասնակցելու գործի շրջանակներում 33 անձ ձերբակալվել է: Նման հոդված են կախել մարդկանց վրա, որպեսզի ապագայում ցանկացած տիպի հանրահավաքի մասնակցելուց ժողովրդին հետ պահեն:Ավելին11:3021.10.25 -
ԻրավականԱյս ամենը պարզ ու պրիմիտիվ իրավունքի ժխտողականություն է և քաղաքական հետապնդում. Սամվել Կարապետյանի պաշտպանՓաստաբան Արամ Վարդևանյանը գրում է․ «Իրավապահ մարմինները բացառապես քաղաքական հետապնդման պայմաններում դեռևս պնդում են, որ 2025 թվականի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի կողմից Մայր Աթոռը պաշտպանող մեկ նախադասությունը հանդիսանում է «իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ»: Ի դեպ միայն հենց այդ «մեղադրանք»-քաղաքական հետապնդման հիման վրա է, որ 120 օրից ավելի է ինչ ակնհայտ ապօրինի կալանավորված է Սամվել Կարապետյանը: Մնացյալ տնտեսական բնույթի իբրև մեղադրանքներով երբևէ հիմնավոր կասկած չի հաստատվել, հետևաբար նույնիսկ մեկ օր կալանք չէր էլ կարող կիրառվել: Միաժամանակ 2025 թվականի հուլիսի 4-ին տեղի է ունենում բազմահազար հավաք և երթ ի աջակցություն Սամվել Կարապետյանի և նույնիսկ մեկ վարչական իրավախախտում տեղի չի ունենում: Այնուհետև 2025 թվականի հոկտենբերի 18-ին «Մեր Ձևով» շարժման կողմից նախաձեռնվում է բազմահազար հավաք և երթ, կրկին նույնիսկ մեկ վարչական իրավախախտում տեղի չի ունենում: Հանրային հավաքներ առանց մեկ վարչական իրավախախտման, բայց մեղադրանք իշխանությունը բռնությամբ զավթելու կոչի հատկանիշներով՝ Մայր Աթոռը պաշտպանող խոսքի համար, այս ամենը պարզ ու պրիմիտիվ իրավունքի ժխտողականություն է և քաղաքական հետապնդում»:Ավելին11:2721.10.25 -
Զինված ուժերՀայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարարըՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով հոկտեմբերի 21-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարությունը:Ավելին11:1521.10.25 -
ՀասարակականԲողոքի ակցիա` հայ-վրացական անցակետերում․ բեռնատարների համար ճանապարհը երկկողմանի փակ էՆրանք երկկողմանի փակել են ճանապարհները՝ սահմանափակելով միայն բեռնատարների երթևեկությունը:Ավելին11:0921.10.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:Ավելին11:0521.10.25 -
ՀասարակականՄենք մեր վեհափառի ու եկեղեցու կողքին ենք. Տեր Մանուկ«Առավոտյան շատ շուտ էր, դեռ քնած էինք, երեխաներն էլ քնած էին, բայց շատ կարճ ժամանակ հետո պատրաստվում էին դպրոց գնալու, մոտավորապես 7:15-ի կողմերն էր, և դուռը թակեցին, բացեցինք, իրենք 4-5 հոգի էին: Ասացին, որ պիտի տունը խուզարկեն: Ես ծանուցագիր ուզեցի, իրենք ներկայացրին ծանուցագիրը: Խուզարկեցին, ամբողջ տունը տակնուվրա արեցին, փնտրում էին փաստաթղթեր և այլն՝ կապված գործի հետ, բայց ոչինչ չգտան: Տարել են իմ և տան անդամների բջջային հեռախոսները, 2 համակարգիչ և մեկ կրիչ են տարել: Առանձնապես բան չեն գտել, կազմվել է արձանագրություն, բայց արձանագրության պատճենը չեն ներկայացրել: Չեմ շփվել իրենց հետ, ուղղակի հետևել եմ, թե ինչպես են իրենց գործողություններն անում: Շատ չենք հուզվել, չենք վախեցել, երեխաներն էլ շատ նորմալ տարան այդ ամեն ինչը: Անակնկալ էր շատ ինձ տանելու պահը, երբ իրենք հայտնեցին, որ ես իրենց հետ անպայման պիտի գնամ: Ես չառարկեցի, իրենց հետ գնացի քաղաքային կոմիտե, և ցավալիորեն ամբողջ օրվա ընթացքում ոչ մի քննիչի հետ հանդիպում չեղավ, անիմաստ ամբողջ օրը սպասեցի, պահեցին մինչև ժամը 7-ը: Ես պահանջեցի, որ իրենք փաստաբան տան, հաջորդ օրը՝ ժամը 3-ին գնացել եմ, ցուցմունքը իրենց կողմից արձանագրվել է արդեն իմ փաստաբանի ներկայությամբ»,- պատմում է Տեր Մանուկը:Ավելին11:0021.10.25 -
Քաղաքական«Հայաստան» դաշինքը նոր պատգամավոր ունիՊետրոս Մեղրյանը փոխարինել է Արեգնազ Մանուկյանին, որը վայր էր դրել պատգամավորական մանդատը։Ավելին10:5121.10.25