Լրահոս
Քաղաքական
12:26
21.10.25
1 605

ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՌԴ-ին՝ հայ վարորդների հարցով

Img default alt hy

ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՌԴ-ին, որ երկարաձգեն 1 տարվա ընթացքում ՌԴ-ում գտնվելու ժամկետները: Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 

«Իմ տեղեկություններով՝ արդեն իսկ ՌԴ-ում օրենսդրական նախաձեռնությունը ներքին շրջանառության փուլում է, որը հենց այդ խնդրի լուծմանն է միտված»,-ասաց Պապոյանը:

Նշենք՝ այս րոպեներին հայ վարորդները բողոքի ակցիա են անում հայ-վրացական սահմանին: Նրանք երկկողմանի փակել են ճանապարհը: