Լրահոս
Քաղաքական
10:51
21.10.25
385

«Հայաստան» դաշինքը նոր պատգամավոր ունի

Img default alt hy

«Հայաստան» դաշինքը նոր պատգամավոր ունի։ Պետրոս Մեղրյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը:  

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին համապատասխան արձանագրություն, ըստ որի մանդատը տրվում է «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Պետրոս Մեղրյանին։ 

Պետրոս Մեղրյանը փոխարինել է Արեգնազ Մանուկյանին, որը վայր էր դրել պատգամավորական մանդատը։