Լրահոս

2025-10-21
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս քայլը կարևոր նշանակություն ունի խաղաղության օրակարգի առաջմղման գործում․ Գրիգորյանը՝ Ալիևի հայտարարության մասին
    ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին: Նա պատասխանել է «Արմենպրես»-ի հարցին՝ բարձր գնահատելով Ադրբեջանի և Ղազախստանի իր գործընկերների ներդրած ջանքերն ու այդ ուղղությամբ իրականացված աշխատանքը։
    15:15
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները. Ալիև
    Ադրբեջանը վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Այս մասին Աստանայում Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ բանակցություններից հետո մամուլի համար արված հայտարարության մեջ հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
    15:05
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արգիշտի Մեխակյանը դեռ չի հայտարարե՞լ, որ ինքն էլ է զուտ եղել ֆիկտիվ ՀՀԿ-ական ուղիղ այնպես, ինչպես Պապոյանը․ Գագիկ Ասատրյան
    Մարդը 18 տարվա իր քաղաքական կենսագրության ընթացքում 10 տարին եղել ա նախկին իշխանությունների պետական ապարատի կարևորագույն պաշտոններում։
    15:00
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արթուր Չախոյանին բռնnւթյան ենթարկածների խմբում է եղել ապօրինի շինարարություն իրականացրածի որդին. «Հետք»
    Երևանի քաղաքապետարանի գործունեությունը քննադատող ակտիվիստ Արթուր Չախոյանը մի խումբ անձանց կողմից ծեծի է ենթարկվել։ Բռնության դեպքը տեղի է ունեցել Երևանի Նոր Նորք վարական շրջանի Բաղյան փողոցում, որտեղից օրեր առաջ ակտիվիստը տեսանյութ էր հրապարակել՝ քաղաքային իշխանություններին մեղադրելով անգործության մեջ (համայնքային հողի զավթումը չկանխելու եւ ապօրինի շինարարությունը չկասեցնելու համար)։ Այս մասին գրում է «Հետք»-ը: «Ես Բաղյան փողոցի նույն հասցեում տեսանյութ էի նկարում համայնքային հողի զավթման եւ ապօրինի շինարարության վերաբերյալ, երբ տարածքի սեփականտերը փորձել է խաչընդոտել նկարահանմանը։ Սկզբում սադրել են»,- «Հետքի» հետ զրույցում պատմեց ակտիվիստը՝ նշելով, որ սադրանքից հետո մոտ 7 հոգի հարձակվել եւ ծեծի են ենթարկել իրեն, որի ժամանակ գողացել են նրա բջջային հեռախոսը։ Արթուր Չախոյանը ոստիկանության Նոր Նորքի բաժնում ցուցմունք է տվել կատարվածի վերաբերյալ, նախաձեռնվել է քրեական վարույթ, եւ իր տեղեկություններով՝ մեկ անձ ձերբակալվել է։ Ըստ Արթուր Չախոյանի՝ ձերբակալվածը տարեց տղամարդ է։ Ապօրինի կառուցապատման մասին Արթուր Չախոյանը բարձրաձայնել էր նախորդ շաբաթ։ Երեւանի Նոր Նորք վարական շրջանի աշխատակազմի շենքից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող՝ Բաղյան փողոց 2/5 հասցեում առանց շինթույլտվության կառուցվել է գյուղատնտեսական շուկա։ Կառուցապատողը, ըստ ակտիվիստի, շինթույլտվության համար համայնքի բյուջե չի վճարել մոտ 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Կառուցապատողը տվյալ տարածքում սեփականության իրավունքով ունեցել է 436 քմ հողամաս, սակայն շինարարությունն իրակնացրել են 936 քմ հողամասի վրա։ Արդեն կառուցված շինության երկարությունը, որը զուգահեռ է Բաղյան փողոցին՝ 35.3 մետր է, իսկ լայնությունը՝ 26.5 մետր։ Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ հողամասի լայնությունը՝ մոտ 16 մետր, երկարությունը՝ մոտ 25 մետր։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
    14:53
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ
    ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել Երևան քաղաքում՝ համաձայն «Խաղալիքների անվտանգության ստուգման վերաբերյալ» ստուգաթերթի։ Իրականացվել է խաղալիքների նմուշառում, որի արդյունքում պարզվել է, որ «ՍԼԱՅՄԵՐ» տեսակի խաղալիքը չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին և պարունակում է վտանգավոր բաղադրիչներ։ Արձանագրված խախտումները վերացնելու նպատակով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից արձակվել են արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման, հետկանչման և ոչնչացման վերաբերյալ կարգադրագրեր։ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել նշված տեսակի խաղալիքները, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ հետագայում երեխաների առողջությանը հասցվելիք վնասներից խուսափելու համար։
    14:47
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե թույլ տանք, ավելի կլկտիանան
    Նիկոլ Փաշինյանը ոչ թե ռեպրեսիաների է անցել, այլ բացահայտ տեռորի: Այս մասին «News.5tv.am»-ի հետ զրույցում, անդրադառնալով Մկրտիչ սրբազանի և Վարդան Ղուկասյանի ձերբակալություններին, ասաց նախկին փոխոստիկանապետ, գեներալ Գագիկ Համբարձումյանը:  «Մարդկանց աչք են վախեցնում, տեսնում են, որ ձեռքերը այլ հնար չկա, մաքսիմալ տեռոր: Ուզում են վախեցնել, որ կարողանան հանգիստ շարունակել իրենց իշխանավարումը: Լկտին լկտիանում է այնքան, ինչքան շրջապատը դա թույլ է տալիս: Եթե մենք թույլ ենք տալու, ապա այդ ճիվաղը ավելի կլկտիանա»,-ասաց Համբարձումյանը:
    14:41
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տավուշի մարզում բախվել են «Kia»-ն ու «Opel»-ը. 4 տուժածների մեջ կան անչափահասներ
    Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Թեղուտ-Հաղարծին հատվածում բախվել են «Opel» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն: Բժիշկները վիրավորներին, որոնց մեջ կա անչափահաս, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդներից մեկը եղել է անչափահաս՝ 15-ամյա տղա:
    14:35
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մերձավանի սպանության գործով ստացվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը
    Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերված իրերի, մասնավորապես՝ հեռադիտակի մակերեսից և ուսակապիչից, կարմիր գույնի ձեռնոցներից անջատված ԴՆԹ-ները համընկնում են Գ.Հ.-ին բնորոշ գենետիկական բնութագրին:
    14:25
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փաստաբանն ահազանգում է. հափշտակություն պետական մակարդակով
    Նորամուծ վարչական դատավարության էլեկտրոնային համակարգն Արցախից տարհանված աղջկա քարտից ինքնաշխատ եղանակով քաշել է ամբողջ աշխատավարձը և նույնիսկ մինուս գրանցել քարտային հաշվին։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը:
    14:15
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ընդգծեցինք կառուցողական երկխոսությունը շարունակելու կարևորությունը. Սիմոնյանը՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման մասին
    Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպում ունեցա Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ: Այս մասին գրել է  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
    14:09
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սպանության մեջ կասկածվողին «ակուռատնի» բերման են ենթարկում, իսկ Վարդան Ղուկասյանին՝ ոչ. Քրիստինե Վարդանյան
    Այս մասին ԱԺ նիսի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
    14:04
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այս ամենն իշխանությունների հակաեկեղեցական արշավի բացահայտ դրսևորումներից է, ինչի հետևանքով խաթարվել է Արագածոտնի թեմի բնականոն ընթացքը. հայտարարություն
    Արագածոտնի թեմի ողջ հոգևոր դասը, վանականները, աշխատակիցները, հավատավոր ժողովուրդը խստորեն դատապարտում են Արագածոտնի թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, թեմի դիվանապետ Արժանապատիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի հանիրավի կալանքի տակ գտնվելու փաստը և թեմի գլխավոր հաշվապահ տիկին Նաիրա Ալավերդյանի նկատմամբ որոշումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արագածոտնի Թեմ-ը: «Ակնհայտ է, որ այս ամենը իշխանությունների հակաեկեղեցական արշավի բացահայտ դրսևորումներից են, ինչի հետևանքով խաթարվել է թեմի բնականոն ընթացքը և փոթորկվել է պարզ հավատացյալների առօրյան: Իրավապահ մարմինների կողմից Արագածոտնի թեմի հոգևոր դասի նկատմամբ իրագործված բռնաճնշումները, ապօրինի գործողությունները, դատաիրավական համակարգի անարդար որոշումները, շինծու մեղադրանքները իշխանությունների քաղաքական քինախնդրության ակնհայտ դրսևորումներն են։ Հուսով ենք, որ ամեն բան կշտկվի, և մեր Առաջնորդը, հոգևոր եղբայրը և աշխատակիցը կվերադառնան իրենց ծառայությանը: Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված արդարության վերականգնման համար»:
    14:00
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վարդան Ղուկասյանը իմացել է, որ իրեն մանրակրկիտ հետևում են. Գառնիկ Դանիելյան
    Վարդան Ղուկասյանը իմացել է, որ իրեն մանրակրկիտ հետևում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
    13:52
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կարգալույծ է հռչակվել Տեր Արամ քահանա Ասատրյանը
    Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը: Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունն առ այն, որ Տ․ Արամ քահանա Ասատրյանը՝ ա/ Հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ Եկեղեցին, Թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին, բ/ Անտեսելով Թեմակալ Առաջնորդի հորդորներն ու հրահանգները՝ հարատևել է կարգազանց ընթացքի մեջ, գ/ Վերջին մեկ ամսվա ընթացքում պատարագներին կամայականորեն զեղչել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ Առաջնորդի անունների հիշատակության հատվածը՝ այդ քայլով, ըստ էության, իրեն դուրս դնելով Եկեղեցուց, դ/ Երիցս համառել է ներկայանալ Հանձնախմբի նիստերին, շրջանցելով վերջինիս հեղինակությունն ու իրավասությունները, ինչպես նաև իր անարգալից վարքագծով դրժել հնազանդության ուխտը: Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով:
    13:48
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս իշխանությունները մի ամբողջ պատերազմ են կեղծել, ձայնագրությունն ինչ է, որ չկեղծեն. Ագնեսա Խամոյան
    «5-րդ ալիք»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
    13:45
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պարոն Պապոյան, ավելի շատ զբաղված եք քաղաքական հայտարարություններ անելով, քան թե Ձեր գործով. Գառնիկ Դանիելյանը՝ Պապոյանին
    Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստը:
    13:38
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
    Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 23-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
    13:35
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրառում է արել Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ Լյուքսեմբուրգում ունեցած քննարկումների վերաբերյալ. «Մշտապես ուրախ եմ շարունակել երկխոսությունն Էստոնիայի ԱԳ նախարար, իմ լավ ընկեր Մարգուս Ցահքնայի հետ՝ դա լինի երկկողմ օրակարգի, ԵՄ հետ փոխգործակցության հարցերի, թե ժամանակակից մարտահրավերների հասցեագրմանն ուղղված ջանքերի շուրջ։ Այս անգամ ԵՄ նախարարական հանդիպման շրջանակներում մտքեր փոխանակեցինք տարածաշրջանային զարգացումների, հաղորդակցությունների ցանցի ընդլայնման նոր հնարավորությունների շուրջ»։
    13:30
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխած անձը կալանավորվել է
    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ՊԵԿ աշխատակիցների հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի մաքսանենգությամբ և շրջանառությամբ զբաղվելու դեպք: Այս մասին հայտնում են ՔԿ-ից: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ա.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Ա.Ս.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    13:23
    21.10.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ձեր մեռելներին ո՞վ պիտի թաղի, ձեր պսակներն ո՞վ պիտի օրհնի. Տեր Մանուկն արթնանալու կոչ է անում
    Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձերբակալության օրը 12 քահանա էր քննչական տարվել՝ վկայի կարգավիճակով: Դրան նախորդել էին ստորացուցիչ խուզարկություններ: «Շուրջ 200 քահանա է ծառայում Հայաստանում, տարեք բոլորին փակեք, հետո ձեր մեռելներին ո՞վ պիտի թաղի»,- հռետարական հարց է տվել Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը:
    13:15
    21.10.25
    Ավելին