Լրահոս
Քաղաքական
11:36
21.10.25
959

Երևանը երեկ անտեր էր մնացել, որովհետև քաղաքական իշխանությունը քաղաքական հարց ուներ լուծելու Գյումրիում․ Խամոյանը՝ ՆԳ փոխնախարարին

Img default alt hy

Երեկ Գյումրիում բազմաթիվ ոստիկանական ուժեր կային։ Նույն ժամանակահատվածում Երևանում ծեծի է ենթարկվում ակտիվիստ, որը զանգում է ոստիկանություն, և պարզվում է, որ էդտեղ ոստիկան չկա, որովհետև ոստիկանությունը ամբողջ ուժերը կենտրոնացրել է Գյումրիում։
Եվ քաղաքացին ծեծված, ստիպված իր ոտքով գնում է ոստիկանության բաժին հաղորդում ներկայացնելու։

Ես ուզում եմ հասկանալ, ինչպիսի՞ տրամաբանություն է գործում ոստիկանությունում, որևէ դեպքի վերաբերյալ բաշխում, տեղաբաշխում ոստիկանության զորքերի իրականացնելու համար։

ԱԺ-ում ՆԳ փոխնախարարին հարցրեց ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խանոյանը։

«Երևան քաղաքը երեկ անտեր էր մնացել, որովհետև քաղաքական իշխանությունը քաղաքական հարց ուներ լուծելու Գյումրիում»,–ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Փոխնախարար Արմեն Մկրտչյանը պնդեց, թե Երևանն ու ՀՀ որևիցե վարչական տարածք անտեր չի մնացել ոստիկանության կողմից։