Լրահոս
2025-10-28
-
ԱշխարհՍաուդյան Արաբիան երկնաքերի գագաթին մարզադաշտ կկառուցիSky Stadium-ը կկառուցվի NEOM-ի՝ հյուսիս-արևմտյան անապատային շրջանում ձևավորվող խելացի քաղաքի կենտրոնում։ Նախագիծը պատրաստվում է դառնալ ոչ միայն աշխարհի առաջնության ամենաարդիական մարզադաշտերից մեկը, այլև՝ ամբողջ մրցաշարի խորհրդանիշը։Ավելին22:0028.10.25 -
ԻրավականՏարածվում են չհաստատված տեղեկություններ, որոնք կարող են վնասել 3-ամյա երեխայի որոնողական գործընթացին․ ՆԳՆՆերքին գործերի նախարարության ոստիկանությունն ու փրկարար ծառայությունը շարունակում են որոնողական աշխատանքները Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի 3-ամյա բնակիչ Տիգրան Օվանեսովին հայտնաբերելու նպատակով։Ավելին21:5728.10.25 -
ՀասարակականԵղբոր անհետացման մասին մանրամասներ է պատմում 3-ամյա Տիգրանի հորաքրոջ տղան3 տարեկան Տիգրանի անհետացման պահի միակ վկան՝ ավագ եղբայրը, չի կարող որևէ բան պատմել: Նա համր է: Երկրորդ օրն է՝ փրկարարները, ոստիկաններն ու կամավորները՝ շներով, դրոններով ու հատուկ տեխնիկայով սանրում են Ծափաթաղի անտառները:Ավելին21:4528.10.25 -
ՄիջազգայինՆեթանյահուն հրահանգել է անհապաղ և հզոր հարվածներ հասցնել ԳազայինԻսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն զինվորականների հետ խորհրդակցություններից հետո հրահանգել է հզոր հարվածներ հասցնել Գազային։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նեթանյահուի գրասենյակը: «Անվտանգության վերաբերյալ խորհրդակցությունների ավարտից հետո վարչապետը հանձնարարել է ռազմական ղեկավարությանը անհապաղ հզոր հարվածներ հասցնել Գազայի հատվածին»,-ասվում է հայտարարության մեջ: Գազայի ուղղությամբ հարվածների վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։Ավելին21:4028.10.25 -
Հասարակական«Սուրբ Հովհաննես» բարձրացող սարալանջին քաղաքացին ընկել և վնասել է ոտքըՀոկտեմբերի 28-ին, ժամը 17։01-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի կողմից «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից։Ավելին21:3028.10.25 -
ՔաղաքականՀոսանքի գինը իջեցնելու մեր առաջարկը մերժվել է. Նարեկ ԿարապետյանՀինգ ամիս առաջ՝ հունիսի 6-ին (մինչև հունիսի 17-ի հայտնի դեպքերը), մենք՝ ՀԷՑ-ի անունից, դիմել ենք ՀԾԿՀ նախագահին՝ հոսանքի գինը իջեցնելու առաջարկով՝ 3,6 միլիարդ դրամի չափով, քանի որ համակարգի խնայողությունների և կորուստների նվազ լինելու արդյունքում առաջացել էր դրական հաշվեկշիռ։Ավելին21:2728.10.25 -
ՔաղաքականԵկեղեցականների անձնական կյանք ներխուժումից եղկող ՔՊ-ականներին չի հավատում ընդդիմությունըՀովհաննավանքում անցած կիրակի կարգալույծ քահանայի անցկացրած պատարագին վարչապետի մասնակցությունը եկեղեցին ևս մեկ անգամ թիրախավորելու քայլ է անվանում խորհրդարանական ընդդիմությունը: Չնայած եկեղեցու մեջ եկեղեցի ստեղծելու ճանապարհով է գնում Փաշինյանը՝ ՔՊ-ականները վստահեցնում են, որ եկեղեցու ու իշխանության միջև հակամարտություն չկա: Ասածին հենք տալու համար նրանք խստորեն դատապարտում են Արշակ Սրբազանի մասնակցությամբ տեսանյութերի հրապարակումը:Ավելին21:1528.10.25 -
ՀասարակականՏուն է այրվել․ մանրամասներՀոկտեմբերի 27-ին, ժամը 23։38-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ուրասար գյուղի 4-րդ փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի ոչ բնակելի տներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 28-ին, ժամը 01:13-ին, մարվել՝ 18։30-ին։ Այրվել են տունը և ներսում պահեստավորած մոտ 2000 հակ անասնակեր։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է օժանդակ տեխնիկա։Ավելին21:0028.10.25 -
ՀասարակականՎանաձորի դատարանում դանակահարված ամբաստանյալի կյանքին վտանգ չի սպառնումՎանաձորի դատարանում դատական նիստի ժամանակ դանակահարված ամբաստանյալին վիրահատել են: «Վանաձոր» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արթուր Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասել է, որ դանակահարվածի կյանքին վտանգ չի սպառնում: Երեկ էր Վանաձորի դատարանում դատի ժամանակ դանակահարություն եղել:Ավելին20:5328.10.25 -
ՔաղաքականՌոմանոս Պետրոսյանը կգնա՞ տուն. ՀԷՑ-ի հարցով կաշկանդված է ՀԾԿՀ նախագահըՌոմանոս Պետրոսյանը կգնա՞ տուն. ՀԷՑ-ի հարցով կաշկանդված է ՀԾԿՀ նախագահըԱվելին20:5028.10.25 -
Հասարակական36 ժամ ջուր չի լինելու ԵրևանումԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին20:4528.10.25 -
ՀասարակականԱրմավիրում բшխվել են «Ford Tranist»-ն ու «Москвич»-ը. վերջինը գլխիվայր շրջվել էԱյսօր՝ հոկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:15-ի սահմաններում Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհի Մյասնիկյան գյուղի վարչ տարածքում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Էդմոն Ա.-ի վարած «Ford Transit» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 39-ամյա Հրաչ Մ-ի վարած «Москвич» (Будка) մակնիշի ավտոեմքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին20:4028.10.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Արյան վրեժ՝ դատարանում. դանակահարողը փախել է, տուժածի կյանքը փրկել ենՀայլուր 20։30 Արյան վրեժ՝ դատարանում. դանակահարողը փախել է, տուժածի կյանքը փրկել ենԱվելին20:3028.10.25 -
ՔաղաքականՌուսաստան բեռներ տանող վարորդների հարցը՝ ՀՀ-ին ճնշելու լծա՞կ. բողոք-նամակ են հանձնել կառավարությունՌուսաստան մուտքի արգելքի վտանգի առաջ կանգնած բեռնատարների վարորդների դժգոհությունը նորից կարող է հեղեղել Հանրապետության հրապարակը: Կառավարությունը վստահեցրել էր, թե դրական պատասխան ունի ռուս գործընկերներից, հոկտեմբերի 24-ի ԵԱՏՄ նիստին հարցը կլուծվի, անցել է 4 օր, վարորդներին շարունակում են կերակրել միայն խոստումներով իսկ արտգործնախարարը ընդդիմության գրպանն է գցում իր և ընկերների բաժին պատասխանատվությունը:Ավելին20:1528.10.25 -
ՀասարակականԿարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը փոխել է եկեղեցու փականը և խոչընդոտում է մյուս քահանաների մուտքը եկեղեցի. «Փաստինֆո»«Մեր մոտ եղած բանալիները այլևս գործածել հնարավոր չէ ու ստացվում է, որ միայն իրենք ունեն բանալիներ։ Արդյունքում, հիմա ոչ ես, ոչ Տեր Մանուկը չենք կարողանում մեր ծառայությունն իրականացնել եկեղեցում։ Ճիշտ ասած՝ երեկ ես գնացի այնտեղ, էլի ոստիկանական մեքենաներ կային, իրենց շրջապատի մարդիկ էին հավաքված ու էլի թեթև վիճաբանություն ունեցանք։ Այսինքն, ամեն անգամ էնտեղ մեր գնալն ուղեկցվում է իրանց դժգոհություններով, դրա համար հիմա ավելի քիչ ենք սկսել լինել Հովհաննավանքում, նաև թեմի մեր ատենապետի խորհուրդն էր դա»։Ավելին20:0028.10.25 -
ՍպորտՄխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի առաջիկա խաղերըՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մկանային վնասվածքի պատճառով շարքից դուրս է եկել և, նախնական կանխատեսումներով, չի կարողանա օգնել թիմին առնվազն մեկ ամսվա ընթացքում: Ինչպես տեղեկացնում է միլանյան ակումբի պաշտոնական կայքը, 36-ամյա հայ ֆուտբոլիստը բուժզննում է անցել Ռոցցանոյի Humanitas ինստիտուտում, որտեղ նրա մոտ հայտնաբերվել է ձախ ազդրի սեմիտենդինոզ մկանի մկանային վնասվածք: Ֆուտբոլիստի առողջական վիճակը կվերանայվի հաջորդ շաբաթ, սակայն վերականգնման ժամկետները գնահատվում են մոտ 4 շաբաթ: Մխիթարյանը վնասվածք էր ստացել «Նապոլի»-ի դեմ Ա Սերիայի 8-րդ տուրի խաղում։Ավելին19:4528.10.25 -
ԻրավականԴավիթ Համբարձումյանը կալանավորվեցՀիշեցնենք՝ Երևանի քրեական դատարանը (դատավոր Ժ. Չիչոյան) հրապարակեց դատավճիռ, որով Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին դատապարտեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, վերացրեց գրավը և որպես խափանման միջոց կիրառեց կալանք:Ավելին19:4028.10.25 -
ԻրավականՓաշինյանը կարող է 2 տարով ազատազրկվել. փաստաբանը հաղորդում է ներկայացրել դատախազությունԴատախազությունը վարույթ կընդունի՞ Նիկոլ Փաշինյանի և բարձրաստիճան ոստիկանների դեմ հանցագործության մասին հաղորդումը՝ քահանաների մուտքը եկեղեցի խաչընդոտելու հիմքով: Հաղորդումը Մայր Աթոռի փաստաբան Արա Զոհրաբյանն է ներկայացրել: Նա նաև մի ձայնագրություն է հրապարակել, որում լսվում է՝ ինչպես են ոստիկանները կիրակի խոչընդոտել Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանայի տեղաշարժը՝ կարծելով, թե նա շտապում է Հովհաննավանք:Ավելին19:3028.10.25 -
ՄիջազգայինԻսրայելը պատասխան քայլեր կձեռնարկի ՀԱՄԱՍ-ի դեմ՝ իսրայելցի պատանդներին չպատկանող մասունքներ վերադարձնելու պատճառով․ ՆեթանյահուԻսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը և ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը կոչ են արել Նեթանյահուին կոշտ գործողություններ ձեռնարկել ՀԱՄԱՍ-ի դեմ։Ավելին19:1528.10.25 -
ՔաղաքականԱրամ Գրիգորյանը նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արամ Գրիգորյանը նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Արամ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:Ավելին19:0528.10.25