Լրահոս
2025-10-28
-
Քաղաքական«Էս պետության մեջ ճիշտ բան չկա»․ Փոստանջյանը զրուցել է գյումրեցիների հետՓաստաբան Զարուհի Փոստանջյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացրել է հարցախույզ՝ Գյումրիում քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ գյումրեցիների նկատմամբ բռնարաքների վերաբերյալ․Ավելին15:3728.10.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Ցնցված է ամբողջ գյուղը. փոքրիկ Տիգրանի անհետացման առաջին վարկածներըՀայլուր 15։30 Ցնցված է ամբողջ գյուղը. փոքրիկ Տիգրանի անհետացման առաջին վարկածներըԱվելին15:3028.10.25 -
ՔաղաքականԿոչ ենք անում իշխանություններին դադարեցնել օրենքի ուժի աղավաղումն ու վերականգնել արդարությունը․ հայտարարությունԿալանավորվածների մեջ են նաև Գյումրի համայնքի ՀԿԿ խմբակցության ավագանու երեք անդամներ, ՀԿԿ Գյումրու քաղկոմի ներկայացուցիչներ։Ավելին15:2828.10.25 -
ԻրավականԿոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց․ փաստաբան«Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ գլխավոր դատախազ տիկին Աննա Վարդապետյանին մարդասիրական բարձր մոտեցում ցուցաբերելու համար։ Ինչպես նաև լրատվության համայնքին, հարազատներին, ընկերներին այս պահին մեր կողքին գտնվելու համար»։Ավելին15:2428.10.25 -
ՄիջազգայինԷստոնիայում առաջարկել են «ռազմական շենգեն» ստեղծել«Պաշտպանության պլանավորումը և ռազմական պլանավորումը ՆԱՏՕ-ի խնդիրներն են: Մեզ անհրաժեշտ է «ռազմական շենգեն», որը մեզ թույլ կտա արագ շարժվել, եթե անհրաժեշտ լինի Իսպանիայից Էստոնիա ինչ-որ բան տեղափոխել՝ առանց որևիցե փաստաթղթի ձևակերպման անհրաժեշտության», - նշել է նա։Ավելին15:1528.10.25 -
Իրավական3-ամյա երեխայի անհետ կորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿՀիշեցնենք՝ երեկ ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։Ավելին15:0628.10.25 -
ՀասարակականԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել անհատ ձեռնարկատեր Վահե Բաբայանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (քաղաք Աբովյան, Օգոստոսի 23 փողոց 1/15) և հայտնաբերել սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Մասնավորապես՝ սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, ախտախանվող նյութերից։ Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:Ավելին15:0028.10.25 -
ԻրավականԴատախազությունը քննարկում է Կոչուբաևի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դիմումըՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը քննարկում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ նրա գործընկերոջ՝ Էրիկ Ալեքսանյանի դիմումը։Ավելին14:4828.10.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ:Ավելին14:4528.10.25 -
ՄիջազգայինԲելառուսը և Ռուսաստանը որևէ ագրեսիվ մտադրություններ չունեն եվրոպական երկրների նկատմամբ. Լուկաշենկո«Ես սա լսում եմ այնքան ժամանակ, որքան նախագահ եմ, իսկ ես վաղուց եմ նախագահ։ Դա լիակատար անհեթեթություն է։ Նման մտադրություն չունենք։ Ոչ մի Եվրոպա, Փարիզ կամ Լոնդոն մեզ հարկավոր չէ։ Նույնիսկ Լիտվան և Լեհաստանը, նույնիսկ Վիլնյուսն ու Վարշավան։ Նրանք մեզ պետք չեն։ Մեզ պետք չէ այս սրացումը», - ասել է Լուկաշենկոն Եվրասիական անվտանգությանը նվիրված Մինսկի երրորդ միջազգային խորհրդաժողովում, որը Բելառուսի մայրաքաղաքում անցկացվում է հոկտեմբերի 28-29-ին։Ավելին14:3728.10.25 -
ՔաղաքականԼոռին կարող է դառնալ արդյունաբերական և տուրիստական կենտրոն.«Մեր ձևով»-ը գրասենյակ է բացել ՎանաձորումԳյումրիից հետո Վանաձորում է երկրորդ մարզային գրասենյակը բացել «Մեր ձևով» շարժումը, որը հանրապետության երրորդ քաղաքին երբեմնի արդյունաբերական փառքը վերադարձնելու նպատակ ունի:Ավելին14:3028.10.25 -
ՔաղաքականՓաշինյանը որդեգրել է շանտաժի, նսեմացնելու գործելաոճ. իրավապաշտպան«Մարդու անձնական կյանքի միջամտությունը պետական մակարդկով չի կարող լինել, դա արգելված է Սահմանադրությամբ և օրենքներով։ Միանշանակ պետք է քրեական գործ հարուցվի, որպեսզի պարզվի, թե ով է արել այդ ձայնագրությունը, չնայած դա ակնհայտ է՝ այն իրականացրել է իշխանական շրջանակը»,-շեշտեց նա։Ավելին14:2528.10.25 -
ԻրավականՍյունիքի պարեկները ձերբակալել են ապօրինի փայտանյութ տեղափոխող վարորդին․ նրա մոտ հայտնաբերվել է նաև թմրամիջոցՍյունիքի մարզի պարեկները հոկտեմբերի 24-ին Սյունիք բնակավայրում ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են «ԿամԱԶ» մակնիշի մի բեռնատար: Ստուգման արդյունքում պարզվել է, որ բեռնատարի թափքում մոտ 20 մ/խ փայտանյութ կա։ Պարզվել է նաև, որ վարորդի ներկայացրած փաստաթուղթը ժամկետանց է և նախատեսված է եղել մեկ այլ «ԿամԱԶ»-ի համար: Վարորդը հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել Օխտար բնակավայրի տարածքից, ինչի համար անտառապետը համապատասխան փաստաթուղթ չի տրամադրել: «ԿամԱԶ»-ի վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կապանի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող 0․95 գրամ զանգված: «ԿամԱԶ»-ը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդը՝ նախաքննական մարմին:Ավելին14:1828.10.25 -
ՀասարակականՀակասական խոսակցություններ կան. Գեղարքունիքի մարզպետը՝ կորած երեխայի մասինՀակասական խոսակցություններ կան. Գեղարքունիքի մարզպետը՝ կորած երեխայի մասինԱվելին14:0828.10.25 -
ՍպորտՏիգրան Բարսեղյանը որակազրկվել է 3 խաղովԲարսեղյանը որակազրկվել է աշխարհի առաջնության ընտրական փուլի Իռլանդիայի դեմ արտագնա խաղում ստացած կարմիր քարտի պատճառով։ Բարսեղյանը կարմիր քարտ էր ստացել խաղի 52-րդ րոպեին՝ վիճաբանության ժամանակ գլխով մրցակցին հարվածելու համար։Ավելին14:0028.10.25 -
ՄիջազգայինF-35-երի համար հրթիռների առաջին խմբաքանակը Ճապոնիա կհասնի այս շաբաթ. Թրամփ«Հրթիռների առաջին խմբաքանակը Ճապոնիայի ռազմաօդային ուժերին կհանձնվի նրանց F-35-երի համար. դրանք տեղ կհասնեն արդեն այս շաբաթ», - Թրամփի ելույթի տեսանյութն է տարածել The Associated Press գործակալությունը։Ավելին13:4528.10.25 -
ՔաղաքականԵրբ իշխանության խոսքը դառնում է պատահական, պետությունն էլ դառնում է պատահականությունների զոհ. ՍուրենյանցԿառավարող կուսակցությունում մոռանում են, որ «մարդ ա, պահի տակ ասել ա»-ի հետևանքով լեգիտիմացվեց Ալիևի պատերազմական օրակարգը՝ Հայաստանը և հայ ժողովրդին կանգնեցնելով ազգային աղետի առաջ։Ավելին13:3728.10.25 -
ՔաղաքականԱյս վեհաժողովը պետք է ձայն բարձրացնի և պահանջի առանց նախապայմանների Բաքվի բանտում հայերի ազատ արձակումը. պատգամավոր«Ցավոք, մենք այդպիսի բարի կամքի նշան չենք տեսնում Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանը շարունակում է զավթման տակ պահել ավելի քան 200 քկմ տարածք ՀՀ ինքնիշխան տարածքից, շարունակում է միջամտել Հայաստանի ներքին հարցերին՝ տարբեր պահանջներ ներկայացնլով»,-ասաց նա՝ հիշեցնելով խաղաղության պայմանագրի ստորագրման համար Սահմանադրության փոփոխությունը։Ավելին13:2828.10.25 -
Մամուլի տեսություն«Նման ծավալի կալանքները, նման տևական կալանքները նույնիսկ մարդասիրությանն են հակասում՝ որպես սկզբունքի». «Փաստ»«Մեծ թվով քաղբանտարկյալներ, ձերբակալությունների և կալանքի որոշումներ, քրեական գործեր։ Այս իրականության մեջ ենք գտնվում արդեն ամիսներ։ Փաստաբաններն ահազանգում են, որ այս իրողությունների մեջ բարդ է արդարադատության կյանքի կոչումը, քանի որ գործերում բացակայում են օրենքն ու օրինականությունը։ Փաստաբան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանն իրեն ուղղված՝ «ի՞նչ բնորոշում կարելի է տալ տեղի ունեցող գործընթացներին» հարցին հետևյալ հարցադրմամբ է արձագանքում՝ արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում նախկին ժամանակահատվածներում, տարբեր փուլերում ևս եղել են քաղաքական հետապնդումներ։ «Եկեք շեշտը դնենք հենց կալանքի վրա։ Վերջին շրջանում հիմնական սևեռվածությունը, իրավունքների խախտումների բարձրաձայնման կոնտեքստում, հատկապես խափանման միջոց կալանքի վրա եմ դնում։ Կարծում եմ՝ ակնհայտ է, որ, այո՛, նախկինում ևս եղել են դեպքեր, որ, եթե փորձենք օբյեկտիվ գնահատական տալ մասնագիտական հանրույթի կողմից, կարող ենք ասել, որ այս կամ այն դեպքում կալանքը չպետք է կիրառվեր կամ դրա երկարաձգումն առնվազն պետք է մերժվեր։ Բայց 2022 թվականից ի վեր ունենք մի նոր ժամանակաշրջան, կարելի է ասել՝ քրեական դատավարական այս գործընթացներում ունենք մի նոր պարադիգմա։ Այդ իրավիճակը կարելի է բնութագրել նոր խափանման միջոցների ներդրման հանգամանքով։ Մինչև 2022 թվականը Հայաստանի Հանրապետության քրեական արդարադատության ոլորտում չի եղել խափանման միջոց տնային կալանք, չի եղել խափանման միջոց վարչական հսկողություն, չի եղել խափանման միջոց տնային կալանքը՝ գրավի և բացակայելու արգելքի հետ համակցված կիրառելու հնարավորություն։ Բոլոր դեպքերում, որքան էլ կարող ենք ավելի խիստ դիտարկել մինչ 2022 թվականի ժամանակահատվածը՝ եղած բոլոր օբյեկտիվ տվյալներով, բայց 2022 թվականից ի վեր այդ ստանդարտն էլ ավելի է բարձրանում։ Կալանքի կիրառումը, դրա երկարաձգման հեռանկարը պետք է օրենքին այնքան խիստ համապատասխանող լինեն, որ չլինեն խոցելի, չվերածվեն պատժիչ գործիքի, քաղաքական հետապնդման»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Վարդևանյանը։Ավելին13:2028.10.25 -
ՀասարակականՍպասվում է անձրևՔամին հարավարևմտյան՝ 25մ/վ, հոկտեմբերի 29-ի առանձին շրջաններում հնարավոր է նաև քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։Ավելին13:1528.10.25