Լրահոս
2025-10-28
-
ՏարածաշրջանՎրաստանի իշխանությունները Սահմանադրական դատարանում կպահանջեն արգելել Սաակաշվիլու կուսակցության գործունեությունըԻնչպես պարզաբանել է Պապուաշվիլին, կառավարող կուսակցությունը չի պահանջի արգելել առանձին ընդդիմադիր քաղաքական գործիչների գործունեությունը։Ավելին18:0028.10.25 -
ՄիջազգայինՔայքայված մարմիններ, զանգվածային հուղարկավորություններ՝ ԳազայումԶանգվածային հուղարկավորություններ են անում հիմա Գազայում: Քայքայված, անճանաչելի մարմիններ են հանձնում հողին, հաճախ հարազատներից ոչ մեկը չի գտնվում՝ հուղարկավորությանը մասնակցելու համար: Շատերը զոհվել են ընտանիքներով:Ավելին17:4528.10.25 -
ՔաղաքականԺողովրդավարության մեջ մեկ անձի անգամ չի կարելի բանտարկել իր կարծիքի համար․ ՀՀ իշխանությունները պետք է ուշադիր լինեն․ ԵՄ պատգամավոր«Այլ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի հավաքներին. չեմ եկել ձեզ դատելու համար, բայց 20-40 ոստիկաններով մարդկանց կալանավորում են։ Եթե, օրինակ, կաշառքի համար է՝ այլ է, բայց երբ կարծիքի համար են դատում, սոցցանցերում հայտնած կարծիքի համար, ուշադիր, զգույշ եղեք, սա անընդունելի է»,-ասաց նա։Ավելին17:3428.10.25 -
ՀասարակականՊիտի ուժեղ լինենք. ընտանիքն աղոթում է անհետացած երեխայի համարՀիշեցնենք՝ երեկ ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։Ավելին17:2428.10.25 -
ՄիջազգայինՊակիստանը փակել է օդային տարածքը Հնդկաստանում զորավարժությունների պատճառովՀնդկական լրատվամիջոցների տվյալներով՝ Հնդկաստանը պատրաստվում է հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 10-ը Պակիստանի հետ իր արևմտյան սահմանի երկայնքով անցկացնել «Տրիշուլ 2025» մարտական խոշոր վարժանքներ, որոնք կընդգրկեն ռազմածովային, ռազմաօդային և ցամաքային ուժերը։ Զորավարժություններին պատրաստվելիս Հնդկաստանի իշխանությունները նաև սահմանափակել են Գուջարաթի և Ռաջաստանի օդային տարածքի որոշ հատվածներ։Ավելին17:1528.10.25 -
ՀասարակականԿամ մոլորվել է, կամ գողացել են. Տիգրանի եղբոր վարկածըՀիշեցնենք՝ երեկ ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։Ավելին17:1028.10.25 -
ՔաղաքականՄիրզոյանն ու Ռոբերտ Ֆլոյդին անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում հաստատված խաղաղությանն ու ներկայիս ընձեռվող հնարավորություններինԻնչպես տեղեկանում է ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ հանձնառությունը Պայմանագրի նպատակներին՝ ի նպաստ միջազգային անվտանգության ու կայունության ամրապնդման:Ավելին17:0028.10.25 -
ԻրավականՌուբեն Վարդանյանը նոր փաստաբան ունիԴատարանի որոշման համաձայն՝ Վարդանյանի միջնորդությունը՝ իր պաշտպան Աբրահամ Բերմանից հրաժարվելու մասին, ընդունվել է, և Ադրբեջանի փաստաբանների միություն է ներկայացվել պաշտպան նշանակելու խնդրանք։ Դատավորը նշել է, որ Վարդանյանի նոր պաշտպանը Փաստաբանների միության անդամ Էմիլ Բաբիշովն է:Ավելին16:4828.10.25 -
ՀասարակականԿոտայքում բախվել են «Lada Priora»-ն ու բեռնատար «Isuzu»-ն. վերջինը կողաշրջվել էԱյսօր՝ հոկտմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:25-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան Մ4 ավտոճանապարհի 12,5 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 53-ամյա Դավիթ Ս.-ի վարած «Isuzu» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Հակոբ Բ.-ի վարած «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները:Ավելին16:4528.10.25 -
ՀասարակականԵրևանում երեք հնդիկ ուսանող թունավորման ախտանիշներով տեղափոխվել են հիվանդանոցՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հոկտեմբերի 27-ին ժամը 19:00-ին ստացել է հաղորդագրություն այն մասին, որ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» են հոսպիտալացվել երեք անձ՝ «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Պարզվել է, որ հոկտեմբերի 23-ին բուժառուները՝ երեք հնդիկ ուսանող, Երևանի Կոմիտաս 58 հասցեում գործող «Ֆրայ Դեյ» («Fry Day») սրճարանում կերել են հավի մսով պիցցա: Արագ արձագանքելով հաղորդագրությանը՝ Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անմիջապես վերահսկողական գործողություններ են ձեռնարկել տվյալ հանրային սննդի օբյեկտում, վերցվել են նմուշներ հավի մսով պիցայից, դրա պատրաստման հումքից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Վերահսկողության և լաբորատոր հետազոտության արդյունքների մասին կհրապարակվի լրացուցիչ:Ավելին16:3928.10.25 -
ՄիջազգայինԼիտվան կարգելափակի տարանցումը ՌԴ Կալինինգրադի մարզ իր անվտանգությանը սպառնալիքի դեպքում«Նման քայլ կարող է ձեռնարկվել, եթե հաստատվի Ռուսաստանի մասնակցությունը Բելառուսից օդերևութաբանական զոնդերի օգնությամբ մաքսանենգությանը», - հավելել է նա։Ավելին16:3628.10.25 -
ՀասարակականԻնչպե՞ս նվազեցնել անչափահասի կողմից թմրամիջոցների գործածության ռիսկերը. ՆԳՆԸստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանում անչափահասների շրջանում թմրամիջոցների օգտագործման տարածում չի արձանագրվել։ Սակայն, հարկավոր է լինել աչալուրջ և կանխարգելմանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ պահպանելու մեր երեխաների առողջությունը, և միայն համախմբված ջանքերի միջոցով կարող ենք ապահովել նրանց առողջ, անվտանգ և լիարժեք ապագան։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։Ավելին16:3028.10.25 -
ՍպորտՀռիփսիմե Խուրշուդյանը դարձել է ծանրամարտի միջազգային կարգի մրցավար2007թ. Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը դարձել է ծանրամարտի միջազգային կարգի մրցավար։ Այս մասին հայտնում է ՀԾՖ մամուլի ծառայությունը։ 38-ամյա Խուրշուդյանին միջազգային կարգի մրցավարի կոչումը շնորհել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան, իսկ վկայականը հանձնել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։ Այսպիսով՝ Հռիփսիմե Խուրշուդյանը կմասնակցի աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցավարական աշխատանքներին։ «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հետևողական աշխատանքներով շարունակում է խորացնել համագործակցությունը միջազգային կառույցների հետ։ Ի սրտե շնորհավորում եմ Հռիփսիմե Խուրշուդյանին միջազգային կարգի մրցավարի կոչում ստանալու կապակցությամբ։ Մեր համատեղ ջանքերով հայկական ծանրամարտը շարունակելու է արժանապատիվ ներկայացված լինել միջազգային ասպարեզում»,- ասել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը։Ավելին16:2528.10.25 -
ՔաղաքականԱրմավիրի մարզպետն աշխատանքային ժամերին զբաղվում է Վաղարշապատում նախընտրական քարոզչությամբ. «Ականատես» դիտորդական առաքելությունԱրմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը աշխատանքային ժամերին պարբերաբար զբաղվում է նախընտրական քարոզչությամբ՝ հօգուտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։ Այս մասին հայտնում է «Ականատես» դիտորդական առաքելությունը:Ավելին16:1828.10.25 -
ՔաղաքականՁեր հորջորջած «իրական» Հայաստան եզրը գոյություն չունի մեր բառարանում. բաց նամակ՝ ՔՊ-ական կլանին«Խոր մտահոգութեամբ, անձկութեամբ եւ ընդվզումով կը հետեւինք Հայրենիքէն ներս կատարուող տարատեսակ իրադարձութիւններուն: Ազգը պառակտած, սեւի ու սպիտակի բաժանած, պատերազմ պարտուած, բանակը բարոյալքած ու կազմաքանդած, Արցախը թշնամիին յանձնած, ՀՀ տարածքներ զիջած, Հայոց Պատմութիւնը խեղաթիւրած, ազգային մեր արժէքները ձաղկած, ազգային պահանջատիրութիւնը, Արարատը՛ ուրացած, անգա՛մ Ցեղասպանութեան դէմ մեղանչած, երկրին արտաքին պարտքը եռապատկած քպ-ական ձեր քլանը, նիկոլ փաշինեանի մենատիրութեամբ, հայրենաքանդ ու ազգաքանդ ձեր «առաքելութիւնը» յամառօրէն կը շարունակէք: Ընդդիմադիր քաղաքական գործիչներ, հեղինակաւոր հոգեւորականներ, ժողովուրդին կողմէ ընտրուած դէմքեր, հանրածանօթ գործարարներ անհիմն ամբաստանութիւններով, ապօրինի ձերբակալութիւններով, քաղբանտարկեալներ բազմապատկելով, ժողովրդավարութիւնը, խօսքի ազատութիւնը ոտնահարելով, բռնապետական-ոստիկանական ռեժիմ հաստատելով կը տքնիք իշխանութիւն պահելու:Ավելին16:1528.10.25 -
ՔաղաքականՄինչ ՀԷՑ-ը պետականացվում է, պետական ԲԷՑ-ում միլիարդների չարաշահումներ են՝ առանց մեղադրյալի. CivilnetԱվելի քան 2,6 մլրդ դրամ․ սա՝ պետական կամ ազգային ԲԷՑ-ում վերջին յոթ տարիների ընթացքում արձանագրված վնասի չափն է։ Այս գումարը երեք քրեական վարույթի հանրագումարն է։ 2019-ից սկսած ԲԷՑ-ում կատարված հանցագործությունների վերաբերյալ երեք խումբ քրեական վարույթներ են հարուցվել։ Դրանցից ամենախոշորը պետական վնասի երկու վարույթներն են՝ մեկը 1,1 մլրդ դրամի չափով, մյուսը՝ 1,4 մլրդ դրամի։ Երկու վարույթներն էլ ներառում են մի քանի այլ գործեր և քննվում են յուրացման, խարդախության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փաստաթղթերի կեղծման հոդվածներով։ Բացի այդ, կան նաև վեց դրվագից կազմված վարույթներ գողությունների վերաբերյալ՝ շուրջ 6 մլն դրամի չափով։ Համեմատության համար նշենք, որ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը 24,25 մլրդ դրամ է, այսինքն՝ քրեական վարույթներով արձանագրված վնասը կազմում է ընկերության ամբողջ կանոնադրական կապիտալի շուրջ 10 տոկոսը։Ավելին16:0828.10.25 -
ՀասարակականԱնհետանալուց առաջ փոքրիկ Տիգրանը համր եղբոր հետ է եղել. նրա որոնումները շարունակվում ենԱնհետացման պահի միակ վկան՝ ավագ եղբայրը, չի կարող որևէ բան պատմել: Նա համր է: Արդեն մի ամբողջ օր է՝ Ծափաթաղում և մոտակա անտառներում փրկարարները, ոստիկաններն ու կամավորները փնտրում են 3-ամյա փոքրիկին:Ավելին16:0428.10.25 -
Հայաստան2024-ին Հայաստանից 553 մլն դոլարի արծաթ է արտահանվել. ոսկի վերաարտահանողները նաև արծաթի առևտրով են զբաղվել. «Հետք»Պետական եկամուտների կոմիտեի և Վիճակագրական կոմիտեի բազաները վկայում են, որ Հայաստանից արծաթի նման ծավալի արտահանման տվյալներ երբևէ չեն գրանցվել։Ավելին16:0028.10.25 -
ՄիջազգայինՃապոնիայի վարչապետը Թրամփին խոստացել է մեծացնել պաշտպանական ծախսերը«Ես նրան հայտնեցի իմ վճռականությունը՝ ստանձնելու նախաձեռնությունը մեր պաշտպանունակության ամրապնդման և պաշտպանական ծախսերի մեծացման գործում», - հայտնել է Տակաիչին լրագրողներին՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ բանակցությունների ընթացքում «կոնկրետ թվեր» չեն քննարկվել։Ավելին15:5328.10.25 -
ՔաղաքականՔՊ-ական ո՞ր պատգամավորի նախաձեռնությամբ է աշխատանքից ազատվել ԵՊՀ դասախոսը. News.amՍահակ Մանուկյանն, իր խոսքով, ֆիլմից բացի այլ օրինակներ էլ է բերել իրական կյանքից՝ ցույց տալու համար, որ նույն բառը մի դեպքում կարող է դիտարկվել որպես վիրավորանք, մեկ այլ դեպքում՝ զրպարտություն։Ավելին15:4528.10.25