Լրահոս
2025-11-15
-
ՀասարակականՀրդեհ է բռնկվել նորակառույց տանըՆոյեմբերի 15-ին, Տավուշի մարզի Բերդավանում հրդեհ է բռնկվել մեկհարկանի նորակառույց տանը, հաղորդել է shamshyan.com-ը։ Ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Բերդավան գյուղի 35-րդ փողոցում տուն է այրվում։ Հրշեջ-փրկարարները ու գյուղացիները նախ կանխել են նորակառույց տանը առաջացած հրդեհի տարածումը, ապա մարել այն։ Դեպքի փաստով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են տան սեփականատիրոջ ինքնությունը։Ավելին19:0015.11.25 -
ՔաղաքականՄենք այս ամենը քմծիծաղով ենք տանում և սրանից միայն կոփվում և ուժեղանում ենք․ Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցԵս մեղադրվում եմ «հետույք» բառն օգտագործելով խուլիգանություն կատարելու մեջ: Քննիչ Գոռ Դավթյանը «հետույք» բառը համարել է խուլիգանության հանցակազմի մաս, և ես այսօր «Արմավիր» ՔԿՀ-ում եմ գտնվում զուտ այդ բառի համար: Այս փոքրիկ դրվագը պատմում եմ, որ պատկերացնեք մեզ հրապարակային «շան լակոտներ» անվանած և հաջորդ օրը դրա հրապարակային պատասխանը ստացած ստահակի փոքրոգությունը ու ՀՀ քննչական մարմինների` սրանց ձեռքերում մասնագիտական ինքնասիրության նսեմացման շարունակական ակտերով պատանդ լինելը: Ինչևէ, ալեն սիմոնյանի թե՛ բարոյական, թե՛ քաղաքական կերապարն այս դրվագով չի փոխվում, ընդամենը դրան գումարվում է մինչև այս արվածներից մի սանդղակ ավելի ցածր դրվագ: Բացի Վազգենին և ինձ կալանավորելուց և AntiFake.am-ին տեխնիկայից զրկելուց, բորենիների խմբակը ձերբակալել է իմ թիմակիցներ, այս պարագայում` մարտական եղբայրներ` լրագրող Դավիթ Ֆիդանյանին և իմ օգնական, միաժամանակ օպերատոր Իշխան Խոսրովյանին: Իշխան Խոսրովյանն այս պահին ազատության մեջ է։ Վստահ եմ` տղաներն իրենց համար մեծ պատիվ են համարում այս բորենիների խմբակի կողմից ռեպրեսիների ենթարկվելու փաստը և գոտեպնդման խոսքերի կարիք չունեն, բայց ես ցանկանում եմ ուժ և կորով մաղթել Դավիթի ընտանիքի անդամներին և իմ ու մեր թիմի աներկբա աջակցությունը հայտնել նրանց: Վստահ եմ` նրանց ձերբակալություններն ունեն մեր լրատվական գործունեությունը խոչընդոտելու նպատակ, ինչը թույլ չենք տալու: Շնորհակալ եմ նաև Դավիթի և Իշխանի պաշտպանությունը ստանձնած փաստաբաններին՝ Վարազդատ Հարությունյանին և Կառլոս Ավագյանին:Ավելին18:4815.11.25 -
ՀասարակականԵրկրաշարժ՝ Գառնի գյուղից 6 կմ հյուսիս-արևելքՆոյեմբերի 15-ին` տեղական ժամանակով ժամը 18:02-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։02-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․16⁰ և արևելյան երկայնության 44.77⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գառնի գյուղից 6 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 1.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 1-2 բալ: Երկրաշարժը զգացել են՝ Կոտայքի մարզի Գառնի, Գողթ և Գեղարդ գյուղերում՝ 1-2 բալ ուժգնությամբ։Ավելին18:3915.11.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Լարված իրավիճակում՝ աղոթք-նախաճաշ վարչապետի հետ, ժամերգություն՝ կաթողիկոսիՀայլուր 18։30 Լարված իրավիճակում՝ աղոթք-նախաճաշ վարչապետի հետ, ժամերգություն՝ կաթողիկոսիԱվելին18:3015.11.25 -
ՔաղաքականԸնտրախախտումներ չկա՞ն․ բա մեր տանը հավելյալ 9 հոգու ո՞ւմ եք հաշվառել․ Հարություն Խաչիկյան«Շատ էինք ահազանգեր ստանում, որ ուրացողների դաշինքի իշխանության կազմած ընտրացուցակներում լիքը շեղումներ կան, բայց որ էս խելքի տոպրակները կբռնեին ու ընդդիմադիր ավագանու թեկնածուի տան հասցեում օտար մարդկանց կհաշվառեին, այ դա արդեն նոււյնիսկ ամենազավեշտալի երազում չէինք կարող պատկերացնել։Ավելին18:2015.11.25 -
ԻրավականԼրագրող Դավիթ Ֆիդանյանն ազատ արձակվեց ՁՊՎ-ից․ փաստաբանԱյս մասին հայտնում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։Ավելին18:1015.11.25 -
Հասարակական«Աղոթքի նախաճաշի» մասնակիցները Վեհափառի հետ մասնակցում են երեկոյան ժամերգությանը«Աղոթքի նախաճաշի» մասնակիցները Վեհափառի հետ մասնակցում են երեկոյան ժամերգությանը:Ավելին17:5215.11.25 -
ՔաղաքականՄենք գործ ունենք գողերի իշխանության հետ. Հովհաննես ԻշխանյանԻշխանությունների թիրախում այս անգամ լրագրողական համայնքն է, օրերս իշխանության տարբեր ներկայացուցիչներ թիրախավորում են տարբեր լրագրողների, այսօր տարածում էին Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի լուսանկարները, իսկ քիչ առաջ պարզ դարձավ, որ ցանկանում են խլել ՀԺՄ գույքը: Իշխանությունից այս գործին լծվել է ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանի խոսքով՝ իշխանությունների թիրախում են բոլոր հակադրվող մարդիկ: «Իշխանության թիրախում բոլոր նրանք են, ովքեր հակադրվում են այս այսպես կոչված իշխանություններին կամ, ավելի ճիշտ, Արցախը հանձնածներին՝ լինի լրագրող, հոգևորական, իրավապաշտպան, քաղաքացիական հասարակության անդամ, թե պարզապես քաղաքացի: Ով հակադրվում է սրանց, ճնշումների է ենթարկվում: Բացարձակ էական չէ, թե ինչ թեմաների մեջ են մտնում, թե շինությունը ինչպես է ձեռք բերվել, քանի որ այստեղ որևէ իրավական պրոցես չկա, այստեղ միակ խնդիրն է ճնշել նրանց, ովքեր հակադրվում են: Զավեշտն այն է, որ լրագրողների դեմ ճնշումները իրականացվում է «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրողի կողմից, որը անմիջապես 2018 թվականից հետո ներմուծվեց իշխանության մեջ, ինչը նաև ենթադրում էր, որ «Ազատություն» ռադիոկայանը այդ ժամանակ որոշակի աջակցություն է ցույց տվել Նիկոլ Փաշինյանին, որովհետև մենք գիտենք, որ «Ազատություն» ռադիոկայանից 3 հոգի է ներմուծվել այս իշխանության մեջ՝ Սիսակ Գաբրիելյանը, Հովհաննես Մովսիսյանը և Արմեն Քոլոյանը: Մենք վերջերս տեսանք, որ «Առավոտի» գրասենյակը, որ մամուլի շենքում էր, այնտեղից հեռացրին: Ոչ Քոչարյանի, ո՛չ Սարգսյանի ժամանակ, երբ «Առավոտը» ընդդիմադիր կեցվածք ուներ, այսպիսի ոտնձգություն չէր իրականացվել, մենք տեսնում ենք, որ «Շողակաթ» հեռուստաընկերության դեմ են ոտնձգություններ իրականացնում: Այսինքն՝ որևէ պարագայում պետք չէ մտնել ու քննարկել, թե Սիսակ գաբրիելյանի այդ ստատուսում շինությունը ում էր պատկանում, ինչ էր անում և այլն, որովհետև այն, ինչ նրանք անում են, քաղաքական է և խոսքի ազատության դեմ է ուղղված, որովհետև մենք գիտենք, որ Սաթիկ Սեյրանյանը, ով Ժուռնալիստների միության նախագահն է, արդարացիորեն հակադրված է Արցախը հանձնած իշխանություններին»,- «News.5tv.am»-ի հետ զրույցում ասաց Իշխանյանը: Իշխանյանը ընդգծում է, որ իշխանությունները գողացել են Եկեղեցուն պատկանող Հովհաննավանքը, ՀԷՑ-ը փորձում են գողանալալ Սամվել Կարապետյանից. «Մենք գործ ունենք գողերի իշխանության հետ»,- ասաց Իշխանյանը:Ավելին17:4515.11.25 -
ՀասարակականԵկեղեցականներն ու հավատացյալները գիտակցում են՝ սա ժամանակավոր փորձություն է․ հայտարարություն«Արդեն մեկ ամիս է, ինչ Արագածոտնի թեմի սիրելի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը հանիրավի գտնվում է անազատության մեջ։Ավելին17:3715.11.25 -
Քաղաքական«ՀայաՔվե»-ն Վաղարշապատի բոլոր ընտրատեղամասերում դիտարկելու է քվեարկության ընթացքը«ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը վաղը` նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքի բոլոր ընտրատեղամասերում դիտարկելու է քվեարկության ընթացքը: Եթե առերևույթ ընտրախախտում կնկատեք, մոտեցե´ք տեղամասում «ՀայաՔվեի» տարբերանշանով հերթապահող մեր դիտորդներին և ահազանգեք այդ մասին, կամ զանգահարեք մեր թեժ գծին` 033 978281 հեռախոսահամարով: «ՀայաՔվեն» կապահովի´ մեր քաղաքացիների ազատ կամարտահայտությունը և կվերահսկի´ ընտրությունների թափանցիկությունը:Ավելին17:3015.11.25 -
Իրավական«Մեր նկատմամբ վարույթ է հարուցվել». Գոհար Մելոյան«Մի քանի դիտորդական առաքելությունների հետ կապված քննարկում պիտի լինի հավատարմագրման հետ կապված հարցերով: Հնարավոր է նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղարշապատի ընտրություններում մեր մասնակցության հարց բարձրացվի», - հայտնել է Մելոյանը:Ավելին17:2015.11.25 -
ՀայաստանՄեծ բացահայտում. հայկական Մաչու-Պիկչուն են հայտնաբերել միջազգային լրագրողները՝ ՍյունիքումՄեծ բացահայտում. հայկական Մաչու-Պիկչուն են հայտնաբերել միջազգային լրագրողները՝ ՍյունիքումԱվելին17:1515.11.25 -
ՔաղաքականՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը 35 տարեկան էԱյս պահին Հայաստանի կինոգործիչների միության «Կինոյի տանը» տեղի է ունենում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության 35-րդ ամյակին նվիրված միջոցառումը։Ավելին17:0415.11.25 -
ՄիջազգայինԻրանը Օրմուզի նեղուցում նավթատար տանկեր է կալանել«Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի արագ արձագանքման ստորաբաժանումները հետևել են Մարշալյան կղզիների դրոշով «Տալարա» անվամբ տանկերի շարժին։ Դատական մարմինների թույլտվությունը ստանալուց հետո նավթատար տանկերը կալանվել է»,- ասված է հաղորդագրությունում։Ավելին17:0015.11.25 -
ՔաղաքականՓորձում են խլել Հայաստանի ժուռնալիստների միության գույքը«Ժուռնալիստների միության գույքը պետք է վերադարձվի ՀՀ սեփականությանը. հայցն արդեն մուտքագրվել է դատարան, հարուցվել է նաև քրեական գործ:Ավելին16:4515.11.25 -
ՔաղաքականԿովկասում չկա հաստատված խաղաղություն, կա շարունակվող պայքար․ քաղաքագետԻնչպե՞ս է սրան վերաբերելու Վրաստանի իշխանությունը, որը անկասկած լսում է նաեւ Ադրբեջանի նախագահին, ու թերեւս հասկանում պարզ բանը՝ որ խաղաղություն հաստատված չէ, եւ որ՝ Արարատ Միրզոյանը Վրաստանում խոսում է պարզապես Հայաստանում ձեւավորված նախընտրական քարոզչական «պարադիգմի» համատեքստում:Ավելին16:3415.11.25 -
ԻրավականՄեր նպատակը որևէ աշխատողի պատժելը չէ, այլ վարքագծի փոփոխությունն է․ ՆԳ նախարարՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 15-ին՝ կազմավորման օրվա կապակցությամբ, հանդիպում է ունեցել նախարարության Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողների հետ։ Շնորհավորելով անձնակազմին՝ նախարարը նշել է, որ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը այն ստորաբաժանումներից է, որի դերն ու նշանակությունը որպես ինստիտուտ վերափոխվել է Ներքին գործերի նախարարության ստեղծմամբ։ Ձևավորումից ի վեր Վարչությունը նոր շեշտադրումով կենտրոնացած է ներքին կարգապահության և հակակոռուպցիոն քաղաքականության ուղղություններով իր առջև դրված անելիքների վրա։ «Մեր խնդիրը որևէ ծառայողի կամ աշխատողի պատժելը չէ։ Մեր նպատակը ներքին կարգապահության, տարբեր վարույթների և ընթացակարգերի շրջանակում առավելագույնն իրականացնել է, որպեսզի համակարգն ունենա զգոնության ավելի բարձր մակարդակ։ Մենք պետք է վստահ լինենք, որ այն ուղղությունները, որոնք նախարարությունը որդեգրել է ենթակա ծառայությունների մասով և առհասարակ հանրային ծառայությունների ոլորտում, իրականում մարմին ու բովանդակություն են ստանում»,– ընդգծել է Արփինե Սարգսյանը։ Արփինե Սարգսյանը կարևորել է վարչության ծառայողների կողմից օբյեկտիվության անհրաժեշտ ու բավարար ցուցիչը պահպանելու հանձնառությունը՝ ընդգծելով, որ դրանք հենասյունային սկզբունքներ են, որոնք թույլ են տալիս համակարգում ներքին կարգապահությունը բարձր մակարդակի վրա պահել և վստահ լինել, որ յուրաքանչյուր դեպքին տրվում է օբյեկտիվ արձագանք։ Ձևավորումից մինչ օրս ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են շուրջ 3400 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ, կիրառվել են 1112 կարգապահական տույժեր։ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննության մարմիններ է ուղարկվել ծառայողական քննությունների 86 նյութ․ նախաձեռնվել է 77 քրեական վարույթ։ Նախարարությունում հրավիրված կարգապահական հանձնաժողովի 11 նիստի ընթացքում քննարկվել են ոստիկանության 72 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 63 նյութեր: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը գնահատելով վարչության աշխատանքի արդյունավետությունը՝ հանձնարարել է, որ վարչությունն առաջիկա ամիսների կտրվածքով ուշադրությունը կենտրոնացնի ուժային միջոցների գործադրման ստանդարտի իմպլեմենտացման վրա։ Ամփոփելով իր խոսքը՝ նախարար Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ինչպես նախկին, այնպես էլ ներկա ղեկավարներին կատարված աշխատանքի համար։ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Դավիթ Աղաբալյանն իր հերթին շնորհավորելով վարչության կազմավորման օրվա կապակցությամբ՝ շնորհակալություն է հայտնել նախարար Արփինե Սարգսյանին աջակցության համար և վստահեցրել, որ Վարչությունն իր առջև դրված խնդիրները շարունակելու է կատարել մեծ պատասխանատվությամբ՝ նպատակ ունենալով հանրության շրջանում բարձրացնել համակարգի նկատմամբ հանրային վստահությունը։ Դավիթ Աղաբալյանը կարևորել է նաև համակարգի ներսում նախականխման և կանխման մեխանիզմների զարգացումն ու դրանց կիրառումը՝ ընդգծելով, որ ամենօրյա պահանջկոտության ու հետևողական աշխատանքի միջոցով հնարավոր կլինի ցանկալի արդյունքներ արձանագրել։ Ավարտին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։Ավելին16:2115.11.25 -
ՔաղաքականԱսում են՝ եկեղեցու հոգևորականների մեջ կան Կրեմլի գործակալներ, բայց որևէ ապացույց չեն ներկայացնում․ Ջոել ՎելդքամփԱսուլիսի ժամանակ հայտարարեց «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Ջոել Վելդքամփը։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին16:1015.11.25 -
ԱշխարհԹիմ Քուկը կլքի Apple-ի գլխավոր տնօրենի պաշտոնը«Apple-ն ակտիվացնում է ջանքերը ղեկավարության փոփոխության գործընթացն իրականացնելու ուղղությամբ՝ պատրաստվելով նրան, որ Թիմ Քուկը կլքի ընկերության ղեկավարի պաշտոնն արդեն հաջորդ տարի։ Այդ պաշտոնում Քուկին փոխարինելու համար դիտարկվում է ընկերության ավագ փոխնախագահ Ջոն Թերնուսի թեկնածությունը, սակայն դեռ վերջնական որոշում չկա»,- ասված է հաղորդագրությունում։Ավելին16:0015.11.25 -
ՔաղաքականԱրքեպիսկոպոս Աջապահյանը բավարարում է Եվրոպայի խորհրդի ձևակերպմանը, թե ինչ է քաղբանտարկյալը․ Ջոել ՎելդքամփԱսուլիսի ժամանակ հայտարարեց «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Ջոել Վելդքամփը։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին15:4515.11.25