Լրահոս
2025-11-15
-
ՔաղաքականԵս մնալու եմ այս նույն ուղու վրա՝ մինչև վերջին շունչս․ Դավիթ ՀամբարձումյանԵս գրում եմ այս տողերը այն համոզմամբ, որ ոչ մի իրավիճակ չի կարող կտրել մարդու կապը իր ճանապարհի, իր արմատների ու իր նպատակի հետ։ Մարդը կորցնում է ուժը միայն այն ժամանակ, երբ հրաժարվում է ինքն իրենից։ Իսկ ես հրաժարվելու ոչինչ չունեմ։ Իմ հավատը, իմ ուղին, իմ սկզբունքները ձևավորվել են տարիներով, փորձություններով ու մարդկանց հանդեպ պատասխանատվությամբ, որից երբեք չեմ խուսափել։ Այս մասին Նուբարաշեն ՔԿՀ-ից գրել է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը։ «Օրերը գալիս ու անցնում են, բայց յուրաքանչյուր օրը ինձ նոր բան է հիշեցնում. պայքարն արտաքին դաշտում չէ միայն։ Ամենակարևոր պայքարը մարդու ներսում է՝ իր համոզմունքի, իր ազնվության, իր սկզբունքի հետ։ Եվ ես այդ ներքին պայքարը հաղթում եմ ամեն փաստարկով, ամեն մտքով, ամեն գրած տողով։ Մարդու ամրությունն այդպես է կառուցվում՝ ոչ բարձրաձայն հայտարարություններով, այլ խաղաղ, բայց անսասան համոզմունքով, որ ճիշտ ճանապարհը չի փոխվում իրավիճակով։ Ես շարունակում եմ մտածել այն մարդկանց մասին, ովքեր դրսում ապրում են հավատի ու սպասման զգացումով։ Ես տեսնում եմ նրանց աչքերը՝ թեկուզ հեռվից։ Տեսնում եմ այն վստահությունը, որ չունի դիմակ, չունի կեղծ հավելումներ։ Դա այն վստահությունն է, որը պահում է մարդուն կենսունակ, նույնիսկ երբ փորձությունները կուտակվում են։ Եվ հենց այդ հավատքն է, որ օր օրի ավելի անխորտակելի է դարձնում իմ ճանապարհը։ Կյանքում գալիս են պահեր, երբ մարդը պետք է պարզապես կանգնի ուղղաձիգ, նույնիսկ երբ չկա ոչ ոք, որ տեսնի դա։ Ուղիղ կանգնելը նախևառաջ ներսի գործողություն է։ Իսկ ես եկել եմ մինչև այստեղ ոչ թե ընկնելու, այլ ցույց տալու, որ սկզբունք ունեցող մարդը անսասան է մնում ամեն տեղ։ Ես գրում եմ որպես մարդ, ով գիտի իր արժեքը։ Որպես մեկը, ում ձայնը չի կարող ճնշվել, որովհետև այդ ձայնը ծնված է ոչ թե հանդուրժողականությունից, այլ պատասխանատվությունից։ Մարդը արժանապատիվ է այնքան ժամանակ, քանի դեռ մնում է հավատարիմ իր ներքին օրենքին, իր մարդույն համարձակությանը։ Եվ եթե այսօր իմ բառերն են դառնում իմ քայլերը, ապա դրանք ինձ տանում են միակ ուղղությամբ՝ դեպի արդարություն։ Արդարությունը երբեք չի գալիս արագ, բայց այն միշտ գալիս է։ Իսկ ես համբերատար եմ, պատրաստ եմ և առավել քան երբևէ՝ վճռական։ Ես մնալու եմ այս նույն ուղու վրա՝ մինչև վերջին շունչս։ Որովհետև մարդը ուժեղ է այնքանով, ինչքանով ինքը թույլ չի տալիս իրեն հեռանալ իր ճշմարտությունից»,- գրել է նա։Ավելին13:5115.11.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.67 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.77 դրամ:Ավելին13:4715.11.25 -
ՀասարակականԱրտակարգ դեպք՝ Շիրակի մարզում․ «Mercedes»-ը բախվել է ոչխարի հոտին․ 8-ը տեղում սատկել էԱյսօր՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 07։30-ի սահմաններում Մայիսյան գյուղի 1-ին փողոցում Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Մկրտիչ Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի երթևեկելի հատվածում հայտնված (թվով 19 հատ) ոչխարների հոտին։Ավելին13:4115.11.25 -
ԻրավականՓաշինյանի գրառումները ներկայացրել ենք դատարանին. Սամվել Կարապետյանի պաշտպան«Ցանկացած միջնորդություն, որ քննվում է դատարանում, հետևյալ կանոնն ունի․ կալանքի միջնորդությունները քննվում են դռնփակ, բայց կողմը իրավունք ունի բարձրացնել դռնբաց քննարկելու հնարավորությունը, բայց քննիչը և դատախազը, որպես կանոն, հրաժարվում, խուսափում են դրանից։ Նրանք ունեն դրա օբյեկտիվ պատճառները, քանի որ այն, ինչ տեղի է ունենում նիստերի դահլիճում, վստահեցնում եմ ձեզ, յուրաքանչյուր անկողմնակալ դիտորդի մոտ հարց է ծագելու՝ ի՞նչ մեղադրանք է սա։ Թե՛ կոչի, թե՛ փողերի լվացման դրվագներն առանձին երևույթ են, և քննիչի ու հսկող դատախազի եզրահանգումները տրամաբանության կանոններից դուրս են»,- նշել է նաԱվելին13:3015.11.25 -
ՄիջազգայինՓլատակներում մարմիններ փնտրողները. սարսափելի տեսարաններից սրտեր են պայթում խաղաղ ԳազայումԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը մտադիր է հանդիպել Համասի առաջնորդի հետ: Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպման օրակարգում Գազայի հրադադարն է լինելու: Թրամփի ներկայացուցիչը հոկտեմբերին արդեն հանդիպել էր ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչի հետ՝ նույն հարցով:Ավելին13:2015.11.25 -
ԻրավականՎճռաբեկին հատուկ «բզել են», բա ընկեր շուտ արա, կրվում ենք. փաստաբան Արմեն ՖերոյանԱյս պահին տեղի է ունենում Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի մամլո ասուլիսը։ Պաշտպաններն անդրադառնում են գործի զարգացումներին։Ավելին13:1215.11.25 -
ԻրավականՄենք արդեն հասել ենք իրավական պետության կազմալուծման գործընթացին. Սամվել Կարապետյանի պաշտպանԱյս պահին տեղի է ունենում Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի մամլո ասուլիսը։ Պաշտպաններն անդրադառնում են գործի զարգացումներին։Ավելին13:0815.11.25 -
ՀասարակականԱվտովթար` Երևանում. Դավիթ Բեկ փողոցում «Opel Astra»-ն՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակԵրեկ` նոյեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Toyota» մակնիշի, «Mercedes» մակնիշի, «Tesla» մակնիշի և «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաներին։Ավելին13:0015.11.25 -
ԻրավականՀրավիրում եմ հրապարակային բանավեճի բոլոր նրանց, ովքեր այս գործին լավ են տիրապետում․ կտեսնեք, որ բացի ապօրինությունից ուրիշ ոչինչ գոյություն չունի․ Կարապետյանի պաշտպանԱյս պահին տեղի է ունենում Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի մամլո ասուլիսը։ Պաշտպաններն անդրադառնում են գործի զարգացումներին։Ավելին12:4615.11.25 -
Իրավական«Կայծաղբյուր» ընկերության հետ Սամվել Կարապետյանը որևէ կապ ու առնչություն չունի. Կարապետյանի պաշտպանԱյս պահին տեղի է ունենում Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի մամլո ասուլիսը։ Պաշտպաններն անդրադառնում են գործի զարգացումներին։Ավելին12:4115.11.25 -
ԻրավականԵս կառաջարկեի օգտագործել «բռնատիրական բաստիոն» ձևակերպումը. Արամ ՎարդևանյանԱյս պահին տեղի է ունենում Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի մամլո ասուլիսը։ Պաշտպաններն անդրադառնում են գործի զարգացումներին։Ավելին12:3415.11.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Անսպասելի շրջադարձ դանակահարության գործում. կասկածյալները ինքնակամ ներկայացել ենՀայլուր 12։30 Անսպասելի շրջադարձ դանակահարության գործում. կասկածյալները ինքնակամ ներկայացել ենԱվելին12:3015.11.25 -
ԻրավականԲերեք Գինեսի ռեկորդների գրքի հանձնաժողովին դիմենք, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի արագությունը դրան արժանի է. Արամ ՎարդևանյանԱյս պահին տեղի է ունենում Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի մամլո ասուլիսը։ Պաշտպաններն անդրադառնում են գործի զարգացումներին։Ավելին12:2315.11.25 -
ՔաղաքականՍամվել Կարապետյանի գործը ողջ աշխարհում ամենաարագընթացն է․ Գոհար ՄելոյանՎճռաբեկ դատարանի որոշումների ստացման, հանձնման, փոխանցման գործընթացին, դրանց հիման վրա փաստաթղթերի կազմման և աշխատանքային օրվա ավարտին Երևանում տեղաշարժվելու իրականությանը,կհաստատի՝ Սամվել Կարապետյանի գործով գործընթացը ողջ աշխարհում ամնեաարագընթացն է։Ավելին12:1515.11.25 -
ՔաղաքականՆարեկ Կարապետյանը ընդունել է «Աղոթքի նախաճաշ»-ի մասնակից USCIRF-ի փոխնախագահինՄիացյալ Նահանգների Կրոնական Ազատությունների Հանձնաժողովի (USCIRF) փոխնախագահ Ասիֆ Մահմուդի և «Քրիստոնեական Համերաշխություն Միջազգային» (CSI) կազմակերպության ներկայացուցիչ Ջոն Էիբների հետ շրջեցինք Երևանում, իսկ այնուհետև հանդիպում ունեցանք մեր գրասենյակում, որտեղ նրանց ներկայացվեցին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները և դրանց կապը ժողովրդավարության հետ՝ մասնավորապես այդ կապի բացակայությունը։Ավելին12:0015.11.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 15.11.2025Մամուլի տեսություն 15.11.2025Ավելին11:4515.11.25 -
ՔաղաքականՓաշինյանը գերուժեղացված հսկողությամբ ժամանել է «Աղոթքի նախաճաշ»-ինՆրան դիմավորել է «Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ»-ի ղեկավար, վարչապետի կնոջ «Կրթվելը նորաձև է» ծրագրի համակարգող Ստեփան Սարգսյանը:Ավելին11:3515.11.25 -
ՀասարակականԱրմավիրում 31-ամյա վարորդը «Toyota»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը և հայտնվել դաշտում․ կան վիրավորներԵրեկ՝ նոյեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։55-ի սահմաններում Արևիկ-Տանձուտ գյուղերն իրար կապող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Վյաչեսլավ Պ․-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Դիանա Պ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին11:3015.11.25 -
ՀասարակականԹալինի համայնքապետը համերգ է պլանավորումԳնման պայմանագրի տեխնիկական բնութագրից տեղեկանում ենք, որ համերգին պլանավորվում է մեկ «ճանաչված երաժշտական բենդի», ինչպես նաև 8 հայտնի երգիչ-երգչուհիների առկայություն:Ավելին11:1515.11.25 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին11:0015.11.25