Լրահոս

2025-11-15
  • Img default alt hy
    Իրավական
    Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՆԳՆ ստորաբաժանումները ծառայություն կիրականացնեն արտակարգ ռեժիմով
    Նոյեմբերի 16-ին Վաղարշապատ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով սահմանվել են ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների աշխատանքի հստակ ուղղություններն ու գործիքակազմը։ Այդ մասին հայտնում է ՆԳ նախարարությունը: Նոյեմբերի 9-ին Ներքին գործերի նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքերում տեղադրվել են ընտրողների վերջնական ցուցակները. իրականացվել է նախապատրաստական ծավալուն աշխատանք: «Մեր աշխատանքային խումբը մինչ վերջնական ցուցակների ձևավորումը զբաղված էր այդ դրանց ֆիլտրման, մաքրման աշխատանքներով, և ոստիկանության մեր գործընկերների հետ համատեղ աշխատանքի արդյունքում բավական փոխվել է անճշտությունների պատկերը: Աշխատանքային խումբը ակտիվ է լինելու նաև քվեարկության օրը։ Տեղում կլինի նաև մեր շրջիկ ծառայությունը, որը տեղեկանքներ կտրամադրի նրանց, ում համար դժվար կլինի մոտենալ տարածքային ստորաբաժանում»,- ասում է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը: ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակներում քաղաքացիները ընտրություններին մասնակցելու նպատակով կարող են ստանալ ինչպես ժամկետանց անձնագրին փոխարինող փաստաթուղթ, այնպես էլ քվեարկության օրը լրացուցիչ ընտրացուցակներում ընդգրկվելու համար տեղեկանք, ինչը թույլ կտա իրացնել ընտրելու իրենց իրավունքը։ Համակարգված աշխատանք են կատարելու Զանգերի կենտրոնի աշխատակիցները՝ ապահովելով 84-22 կարճ հեռախոսահամարին ընտրությունների վերաբերյալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ոլորտին առնչվող զանգերի արձագանքը: ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը շուրջօրյա ռեժիմով իրականացնելու է ընտրատեղամասերի օնլայն դիտարկում՝ ուշադրության կենտրոնում պահելով առկա իրավիճակն ու երաշխավորելով օպերատիվ արձագանքը: Համայնքում ուժեղացված ռեժիմով ծառայություն կիրականացնեն Ոստիկանության ենթակա ծառայությունները՝ պահպանելով հասարակական կարգն ու անվտանգությունը. ընտրատեղամասերը կվերցվեն պահպանության։ Իսկ Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունը ընտրատեղամասերից ՆԳՆ ծառայությունների աշխատանքի վերաբերյալ չորսժամյա պարբերականությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ անհապաղ, կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն:
    10:45
    15.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը նոր բան է մոգոնել. «Հրապարակ»
    Մի ժամանակ Նիկոլ Փաշինյանն այցելում էր բուհեր եւ ներկայացնում իր «Իրական Հայաստանի» տեսլականը` լվանալով ուսանողների եւ դասախոսների ուղեղները:
    10:37
    15.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչու է ՀՀ-ն Արաքս գետի պատնեշի նախագիծը համաձայնեցնում Թուրքիայի հետ․ ԱԳՆ-ի պատասխանը. «Sputnik Արմենիա»
    Ավելի վաղ գրել էինք, որ արդեն մեկուկես տարի է` Հայաստանը Արաքս գետի ափին ամբարտակ կառուցելու հարցը համաձայնեցնում է Թուրքիայի հետ։ Սակայն երկրների միջև գործող` սահմանային գետերի և գետակների մասին կոնվենցիան ենթադրում է, որ Հայաստանը պարտավոր է միայն «ժամանակին զգուշացնել» շինարարության մասին։ «Համաձայնեցման» անհրաժեշտություն չկա։
    10:33
    15.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:
    10:30
    15.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    10:18
    15.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Սահմանամերձ գյուղերում ամառանոցներ են սարքում. ովքե՞ր են տերերը. «Հրապարակ»
    Բնության դրախտային անկյուն է Իջեւան համայնքի Բերքաբեր գյուղը՝ Ջողազի լճի ափին, հոյակերտ Գվարզին լեռան ստորոտում։ Բերքաբերում հարաբերական, տեւական անդորր է՝ վերջին 35 տարում փաստացի սահման դարձած ջրամբարում բերքաբերցիները կարթով, ցանցով, նավակներով ձուկ են որսում, հող են մշակում։ Բերքաբերում գործում է սահմանամերձ գյուղերում տնաշինության պետական աջակցության ծրագիրը, ըստ որի՝ գյուղացիները 16 կամ 21 միլիոն դրամ վարկ ստանալով՝ առանձնատներ են կառուցում։
    10:08
    15.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Փաշինյանը քաստինգ է հայտարարել ԱԺ նախագահի պաշտոնի համար եւ թեկնածուների փնտրտուք է սկսել: 
    10:00
    15.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Աբովյանում 24-ամյա Սարգիս Զեյնալյանին կյանքից զրկшծ եղբայրները հայտնաբերվել ու ձերբակալվել են
    Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ հետախուզական գործողությունների աշխատանքի քիչ առաջ Աբովյան քաղաքի բնակիչներ, եղբայրներ, 42-ամյա Աշոտ Սոխրաբյանցը և 34-ամյա Բենիամին Սոխրաբյանցը հայտնաբերվել և ձերբակալվել են։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
    09:55
    15.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հակոբ Արշակյանը չի շտապում. «Հրապարակ»
    ԱԺ փոխնախագահ, Փաշինյանի վաղեմի զինակից Հակոբ Արշակյանն այնքան է վիրավորված թիմից, որ մինչ այս պահը 2026 թ․ ընտրացուցակում ընդգրկվելու հայտ չի ներկայացրել։ Նրա մտերիմները պատմում են, որ Արշակյանը մտածում է չառաջադրվել, եթե, իհարկե, ֆորսմաժոր չլինի, եւ չպարտադրեն։
    09:50
    15.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Թանգարանային մասունք և մոտ 2 000 դոլարի նվերներ՝ Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականների դեմ պայքարի ելած Փաշինյանին․ «Ժողովուրդ»
    Հայ առաքելական եկեղեցում կեղծ պատարագը սատարող, եկեղեցականների դեմ արշավի դուրս եկած Նիկոլ Փաշինյանի նվերն արժեցել է 317 հազար 658 դրամ։
    09:45
    15.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Պոզով և պոչով կոռուպցիայի» դեմ պայքարը սահմանափակվում է ընդամենը 300 հազար դրամ տուգանքով․ «Ժողովուրդ»
    Հրապարակման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացրել է համալիր ուսումնասիրություն՝ քննարկված բոլոր դրվագներով: Հանձնաժողովը հրապարակման առարկան ուսումնասիրել է իրականացված գնումների ընթացակարգերի եւ համայնքի ղեկավարի շահերի բախման կարգավորումների համատեքստում: Հանձնաժողովն իրեն հասանելի տեղեկատվական աղբյուրների, գնումների տեղեկագրի տվյալների ուսումնասիրության արդյունքում արձանագրել է, որ Արթուր Ճաղարյանը` որպես համայնքի ղեկավար եւ պատվիրատուի ղեկավար, 2022-2024 թվականներին համայնքի կարիքների համար շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով «Արտարս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել է գնման չորս պայմանագիր: Իջեւան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի եւ համայնքի ավագանու անդամ Խաչատուր Աթաբեկյանի միջեւ, նույն կուսակցության անդամ լինելու հիմքով, առկա է քաղաքական կապ: Միեւնույն ժամանակ, Խաչատուր Աթաբեկյանը անձնական հարաբերություններով է կապված «Արտարս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միակ մասնակից եւ գործադիր մարմնի ղեկավար Արթուր Աթաբեկյանի հետ: Այդուհանդերձ, հաշվի առնելով պայմանագրերի կնքման ժամկետները, վարչական տույժ նշանակելու հիմքերը բացակայել են:
    09:40
    15.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ո՞վ իրավունք ունի ժողովրդի անունից խոսել. «Փաստ»
    «Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «երկրորդ և երրորդ նախագահների գլխավորած ուժերը չպետք է լինեն հաջորդ խորհրդարանում»: Դե, կարելի էր ասել՝ բան էր ասաց, ու անցնել առաջ: Բայց իրականում նման հայտարարության տակ խորքային լուրջ վտանգներ կան:
    09:35
    15.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը կաթողիկոսին գահընկեց անելու ծրագրի «տակ է մնացել». «Հրապարակ»
    Եկեղեցու եւ բարձրաստիճան հոգեւորականների դեմ իր արշավի շրջանակներում կարգալույծ քահանայի ձեռամբ մատուցված 2 պատարագի մասնակցելուց հետո Փաշինյանը, թերեւս, հույս ուներ, որ գործող քահանայի պատարագին մասնակցելը կփրկի իրավիճակը, կարող են հնարավորինս շատ մարդիկ գալ պատարագին:
    09:30
    15.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ԱԺ նախագահի պաշտոնի համար քասթինգը հայտարարված է. «Հրապարակ»
    Վերջին շրջանում ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի նկատելի պասիվության ֆոնին ակնառու է դարձել փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի գերակտիվությունը՝ ոչ միայն ԱԺ նիստերի դահլիճում՝ ընդդիմադիրների հետ շփումներում, այլեւ՝ համացանցում:
    09:26
    15.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ժողովուրդը կանգնած է ընտրության առջև՝ Եկեղեցի՞ն, թե՞ իշխանությունը. «Փաստ»
    «Վաղը Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի կունենան ավագանու ընտրություններ։ Կեսգիշերից արդեն դադարեցված է քարոզչությունը, մի խոսքով՝ այսօր լռության օր է, և կարելի է մի քանի հիմնական դիտարկումներ անել: Եվ այսպես, «ինչի՞ մասին են» վաղվա ընտրությունները: Փորձագետներից ու քաղաքական գործիչներից շատերը կարծում են, որ դրանք ավելին են, քան սոսկ ՏԻՄ ընտրությունները: Բանն այն է, որ թե՛ ընդդիմադիր ուժերի, թե՛ իշխանությունների համար սա դառնում է յուրատեսակ վերջին փորձաքար սպասվող համապետական ընտրություններից առաջ:
    09:23
    15.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Երբ ամբողջ իրավապահ համակարգը դրված է մեկ անձի սպասարկման ներքո, վիճակն էլ այս պետք է լինի. «Փաստ»
    «Այն, որ երկրի իրավապահ համակարգը դրված է մեկ անձի սպասարկման տակ և բառի բուն իմաստով չի կատարում իր անմիջական գործառույթները, ակնհայտ է: Արդյունքում իրավապահ համակարգը ուղղակի չի կատարում իր անմիջական գործառույթները: Ամեն օր ենք դրանում համոզվում:
    09:20
    15.11.25
    Ավելին
  • Հասարակական
    «Անտանելի կայֆեր» կամ վտանգավոր թրենդ. սյուներից կախվող երիտասարդներին զգուշացնում է ոստիկանությունը
    Տիկտոկի հայկական տիրույթում վիրուսային դարձող նոր թրենդ կա, որն ըստ ներքին գործերի նախարարության՝ վտանգավոր է: Զարուհի Սահակյանը փորձել է հասկանալ, թե ինչո՞ւ են երիտասարդները կախվում ճանապարհային նշաններից և պարում:
    09:15
    15.11.25
    Ավելին
2025-11-14