Լրահոս
2025-11-21
-
ՀասարակականԸստ օդում կախված լուրերի, 5 մլրդ դրամ գումար է դրված, որպեսզի քահանաներին գնեն. Տեր ԱհարոնԱյսօր Մայր Աթոռում քննվելու է Թալինի հոգևոր հովիվ տեր Թադեյի կարգալուծության հարցը: Նա պատարագ էր մատուցել, որին մասնակցել էր նաև Նիկոլ Փաշինյանը, և պատարագի ընթացքում չէր հնչեցրել Վեհափառ հայրապետի անունը: Նունը արել էր նաև Խաչիկ գյուղի քահանան Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ սրբազանի ներկայությամբ: Թեմայի առնչությամբ «News. 5tv.am»-ը զրուցեց Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Ահարոն քահանա Մելքումյանի հետ՝ հարցնելով, թե արդյոք պետք է կարգալույծ արվեն այդ հոգևորականները. «Երբ ձեռնադրություն է լինում, ձեռնադրությւոնից մեկ օր առաջ ընծայման կարգ կատարվում, այնտեղ մի կտոր կա, որտեղ քահանայացուն ուխտում է, որ ինքը հայրապետների, վարդապետների կանոնների համաձայն պետք է ապրի և խոնարհաբար ենթարկվի: Մեր խորհրդատետրում առանձին տեղ է հատկացված, որտեղ հիշատակվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը, այսինքն՝ շատ մեծ սխալ է, երբ պատարագի ժամանակ չեն հիշատակում, որովհետև խորհրդատետրում կա, իսկ խորհրդատետրը կազմել են առաքյալները, հետագայում Բարսեղ Կեսարացին է ամբողջացրել, այնտեղ Նարեկացու աղոթքներն էլ կան և այլն: Այսինքն՝ պատահական խորհուրդ չի կատարվում, դա Քրիստոսի մարմինն ու արյունն է, և եթե մարդ Աստծո առջև կանգնում է ու երկյուղ չունի, ինչ ասես կարող է անել: Իրենց արածը թանով պատարագներ են, չի կարելի չհիշատակել կաթողիկոսին: Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է՝ մենք իրավունք չունենք մեզնից մեծերին դատելու, մենք իրավունք ունենք մեր հավասարներին խրատելու, իսկ մեզնից ցածրին իրավունք ունենք դատելու, բայց ուղիղ իմաստով չէ, խրատելու իմաստով: Հիմա մեր սրբերի խոսքերին հակառակ բաներ են անում: Ըստ օդում կախված լուրերի, ինչպես հրեշն էր ասում, 5 մլրդ դրամ գումար է դրված, որպեսզի քահանաներին գնեն»,-ասաց Տեր Ահարոնը՝ հավելելով, որ եկեղեցու դեմ դուրս եկած քահանաները կարգալուծությամբ չեն ավարտելու, այլ անձնական պատիժ էլ կունենան: տեր Տարոնի խոսքով՝ խոշոր գումար է փոխանցվել Ստեփան Ասատրյանին՝ նախկին տեր Արամին. «Ես տեղեկություններ ունեմ, ավելի ճիշտ՝ ըստ օդում կախված լուրերի՝ այդ Հովհաննավանքի քահանային 500 հազար դոլար են փոխանցել և անունը դրել են՝ իբրև թե Հովհաննավանքը վերանորոգելու համար: Մենք լավ գիտենք, որ կա մշակույթի նախարարություն, և նրանք են դրանով զբաղվում, այդ գումարը ինչո՞ւ են նրան փոխանցել»:Ավելին15:0021.11.25 -
ՔաղաքականՀայտնի է՝ ովքեր են Հայաստանից մեկնել ԲաքուՀիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները ժամանել են Բաքու:Ավելին14:4521.11.25 -
ՀասարակականԵրևանի քաղաքապետարանը հերքում է Հրազդանի կիրճի ժայռերը քանդելու լուրերը«Որևէ ժայռերի քանդման աշխատանք այդտեղ չի կատարվում»,- նշեց Սիմոնյանը։Ավելին14:3821.11.25 -
Շոու բիզնես«Միսս Տիեզերք» մրցույթում հաղթել է Մեքսիկայի ներկայացուցիչըՄեքսիկայի ներկայացուցիչ Ֆաթիմա Բոշը հաղթել է Բանգկոկում կայացած «Միսս Տիեզերք» 74-րդ մրցույթում, հաղորդում է Thai PBS-ը:Ավելին14:3021.11.25 -
Իրավական2 ամսով կալանավորվել է Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը«Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը)»,-հայտնել էին ՔԿ-ից։Ավելին14:2521.11.25 -
ՔաղաքականԻ՞նչ տեղ կարող է ունենալ տարածաշրջանում թյուրքական «օձի պարույրով» խեղդվող Հայաստանը. Արա ՊողոսյանՔաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիան փոխում է «Կենտրոնական Ասիա» տերմինը «Թուրքեստան»-ով: Թուրքիայի Ազգային կրթության Նախարարությունը հայտարարել է դպրոցական կրթական ծրագրերում «Կենտրոնական Ասիա» տերմինը «Թուրքեստան» տերմինով փոխելու մասին։Ավելին14:1421.11.25 -
ՔաղաքականԵս «մեր ձևով»-ի տակ կոնկրետ ենթատեքստեր եմ տեսել. Մխիթար ՀայրապետյանԼրագրողների հետ զրույցում ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։Ավելին14:0421.11.25 -
ՀասարակականՕդի ջերմաստիճանը կբարձրանաԵրևանում նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:Ավելին14:0021.11.25 -
Քաղաքական«Փաստարկեք, որ ՔՊ-ն հանձնել է Ղարաբաղը». Մխիթար Հայրապետյանը փորձում է չքմեղանալՄանրամասները՝ տեսանյութում։Ավելին13:5321.11.25 -
Քաղաքական«Միայն մեռածները կարող են չմասնակցել». ինչո՞ւ է Փաշինյանը հավաքել ՔՊ-ականներինՄանրամասները՝ տեսանյութում։Ավելին13:4821.11.25 -
ՔաղաքականԱվարտվել է Խաչատուրյանի այցը Վրաստան, նա ծանոթացել է անցակետի աշխատանքներինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Վրաստան կատարած պաշտոնական այցն ավարտելով Հայաստան է վերադարձել ցամաքային ճանապարհով:Ավելին13:4521.11.25 -
ՀասարակականԵրկուշաբթի օրվանից նստացույց եմ սկսում՝ ի աջակցություն Լիդիա Մանթաշյանի. Արման ՊետրոսյանՄենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ Հայաստանի միակ կին քաղբանտարկյալը գտնվում է անօրինական և քաղաքականորեն խեղաթյուրված մեղադրանքի տակ։ Լիդյան կալանավորվել է «ահաբեկչություն պատրաստելու» ծայրահեղ ծանր, բայց կեղծ ու անհեթեթ հոդվածով, որը ոչ մի իրական ապացույց չունի։Ավելին13:4021.11.25 -
ՔաղաքականԼսումներին հրավիրելու ենք նաև միջազգային կառույցների ներկայացուցիչներին. Էլինար ՎարդանյանԼրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հիմնական զեկուցող Էլինար Վարդանյանը։Ավելին13:3421.11.25 -
ՀասարակականԿոտայքում բախվել են «Lexus»-ն ու «Opel»-ըԺամը 10:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են «Lexus GX 470» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:Ավելին13:3021.11.25 -
ՔաղաքականԱստանայում սկսվել է Հայաստանի վարչապետի ու Ղազախստանի նախագահի հանդիպումըԱստանայում սկսվել է Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը։ Ղազախստանի նախագահի նստավայրում ղեկավարների առանձնազրույցից հետո նախատեսված է պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը։ Քննարկվելու են տնտեսական, քաղաքական և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպման բաց հատվածում Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ մի շարք կարևոր համաձայնագրեր են ստորագրելու: Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասել է, որ այս այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին։Ավելին13:2421.11.25 -
ՔաղաքականՀայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ժամանել են ԱդրբեջանՀայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ժամանել են Ադրբեջան։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։Ավելին13:1521.11.25 -
ՀասարակականՆոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ գոտիներըԴավթաշեն կամրջի՝ Վաղարշյան փողոցից դեպի Սասնա Ծռերի փողոցի ուղղությամբ, վերջին դեֆորմացիոն կարի նորոգման աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու երթևեկելի երկու ուղղության 2-րդ գոտիները:Ավելին13:0021.11.25 -
ԻրավականՖարխոյանն իմ երկար տարիների ընկերն է, չգիտեմ՝ ինչու դարձավ իշխանությունների կամակատարը. Ռուբեն Վարդազարյան«Ես Ֆարխոյանին շատ լավ եմ ճանաչում, նա իմ շատ երկար տարիների ընկերն է, բայց չեմ հասկանում այդ տրամաբանությունը, այդ օրենքը, որը կիրառել է, դատական պրակտիկան չեմ հասկանում, թե ինչով է ղեկավարվում, ինձ համար շատ իքսեր կան: Ֆարխոյանը շատ պարկեշտ ու խղճով մարդ է, թե ինչ է կատարվում Ֆարխոյանի հետ այս պահին, ինչո՞ւ է այսպես դարձել իշխանությունների կամակատարը, այդ հարցի պատասխանը չունեմ»,- «News.5tv.am»-ի հետ զրույցում, անդրադառնալով Լիդիա Մանթայանի կալանքի եկարաձգման մասին դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմանը, ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը:Ավելին12:4421.11.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Հայտնի է՝ ովքեր են Հայաստանից Բաքու մեկնելՀայլուր 12։30 Հայտնի է՝ ովքեր են Հայաստանից Բաքու մեկնելԱվելին12:3021.11.25 -
ՔաղաքականԺողովրդից կտրված այս իրականությունը հոգնեցրել է բոլորին. «Մեր ձևով» շարժումը՝ Փաշինյանի որոշ հայտարարությունների մասին (Տեսանյութ)Մինչ Փաշինյանը պնդում է, թե սա «վերջին 500 տարիների լավագույն շրջանն» է, Վիճակագրական կոմիտեի տվյալները ցույց են տալիս աճող աղքատություն, բարձր գործազրկություն և հազարավոր ընտանիքներ, որոնք դժվարանում են վճարել անգամ իրենց կոմունալ վճարները։ Այս մասին նշված է «Մեր ձևով» շարժման տարածած հաղորդագրության մեջ:Ավելին12:0921.11.25