Լրահոս
2025-11-21
-
Հասարակական600 միջնորդություն՝ կես տարում. գաղտնալսման թույլտվությունների թիվն աճում է Հայաստանում. Civilnet«Սիվիլնեթ»-ը գրում է. «Հայաստանի դատարաններում օպերատիվ-հետախուզական միջոցառումների՝ մասնավորապես գաղտնալսում իրականացնելու միջնորդությունների ու վարարարումների թիվը վերջին տարիներին կտրուկ աճել է։ Եթե նախկինում նման գործիքակազմը կիրառվում էր բացառիկ դեպքերում, ապա այժմ, ըստ իրավաբանների և վիճակագրության, այն կրում է համատարած բնույթ։ Մասնագետները ահազանգում են՝ վերահսկողությունը հաճախ դուրս է գալիս իրավական տրամաբանությունից՝ վերածվելով քաղաքական ճնշման գործիքի։Ավելին19:1521.11.25 -
ՔաղաքականԹեման մի շեղի երրորդական հարցերով, պարոն Մեսրոպյան, և իջեցրու սակագինը 7%-ով․ Նարեկ Կարապետյան«ՀԿԾՀ նախագահը, մարդկանց մոտ կասկած առաջացնելու համար, հայտարարել է, թե 2019-ից մինչև 2024 թվականների ՀԷՑ-ի լույսի ցուցմունքների բազան մեկ տարի առաջ ջնջվել է։ Մի փոքր մոռացել է հավելել, որ իմ ՀԷՑ-ում ներգրավվելուց հետո այն ծրագրավորողների հետ վերականգնվել է՝ ամսեկան տվյալներով։Ավելին19:0221.11.25 -
ՄիջազգայինՈւկրաինան մեծ տարածքներ կզիջի՝ ըստ ԱՄՆ պլանի. Զելենսկին Վաշինգտոն է գնում, Պուտինը բանակին է գովումՌուս-ուկրաինական ճակատի՝ վերջին ամիսների ամենասպասված լուրն է լսել Վլադիմիր Պուտինը զինվորկաններից: Գլխավոր շտաբի պետ Գերասիմովը գերագույն գլխավոր հրամանատարին հիգշաբթի գիշերը զեկուցել է, որ Կուպյանսկ քաղաքն ամբողջությամբ անցել է ռուսական բանակի վերահսկողության տակ: Մոսկվան ռազմական այս հաջողության մասին հայտնում է մինչ արևմուտքում, ինչպես նաև Կիևում խոսում են Թրամփի հեղինակած խաղաղության նոր համաձայնագրի մասին:Ավելին18:5621.11.25 -
ԻրավականԿոտայքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել (Տեսանյութ)Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ երկու երիտասարդ Կոտայքի մարզի Զովունի գյուղում տեղադրելու միջոցով իրացնում են թմրամիջոցներ:Ավելին18:4421.11.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 | 13-ամյա աղջկան ԿԱՄԱԶ-ը վրաերթի է ենթարկել. նա տեղում մահացել էՀայլուր 18։30 | 13-ամյա աղջկան ԿԱՄԱԶ-ը վրաերթի է ենթարկել. նա տեղում մահացել էԱվելին18:3021.11.25 -
Քաղաքական60-ից ավելի ՀՀ քաղաքացիներ հետապնդվում են սեփական հայացքների համար. Էլինար Վարդանյան«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ԱԺ-ում ընդունել հայտարարության նախագիծ՝ Հայաստանում քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնմանն ուղղված։ Խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը պետաիրավական հանձնաժողովի այսօրվա նիստում ներկայացնելով նախագիծը նշեց, որ հայտարարության մեջ արձանագրվում է ժողովրդավարության հետընթացը, որի բաղկացուցիչ մասն են կազմում խոսքի, խղճի, հավատի, հավաքների, ազատությունների կոպիտ ոտնահարումները, ԶԼՄ-ների հանդեպ ճնշումները, շինծու քրեական գործերը, քաղաքական այլ հայացքներ ունեցող գործիչների և քաղաքացիների նկատմամբ, ընտրովի արդարադատությունը, կոռուպցիայի ահագնացող մակարդակը և դրսևորվում են նաև աննախադեպ թվով քաղաքական բանտարկյալների առկայությամբ։Ավելին18:1521.11.25 -
Հասարակական«Կամազ»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա երեխայի, այնուհետև բախվել քարե պարսպին․ երեխան տեղում մահացել էԱյսօր՝ նոյեմբերի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Աշնակ գյուղի Իսրայելյան փողոցում «Կամազ» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 13-ամյա երեխայի, բախվել քարե պարսպին և կողաշրջված հայտնվել բնակչի հողամասում։Ավելին18:0021.11.25 -
ՔաղաքականԼիդյա Մանթաշյանը ՔՊ-ի վրեժխնդրության զոհն է, քաղաքական բանտարկյալ. Արման Թաթոյան«Լիդյա Մանթաշյանը ՔՊ-ի վրեժխնդրության զոհն է, քաղաքական բանտարկյալ։ Սա ամոթալի վկայություն է, որ Հայաստանում քաղաքական ու դատաիրավական համակարգերը սերտաճած են՝ քաղաքականի ընդգծված գերակայությամբ։Ավելին17:4521.11.25 -
ԱշխարհՋրի բերած փողը. հնարամիտ թաիլանդցին դժբախտությունը վերածել է նոր բիզնեսիԹաիլանդցի Պորնկամոլի բիզնեսը ծաղկում է ջրհեղեղի շնորհիվ: Ռեստորանի սեփականատերը հիմա կենդանի ձկների բաց ակվարիում ունի հաճախորդների համար:Ավելին17:3121.11.25 -
ՀասարակականԻնչի համար է կարգալույծ արվում Տեր Թադեն. Մայր Աթոռի պարզաբանումը«Ինչի համար է կարգալույծ արվում Տեր Թադեն»,-այս մասին «News.5tv.am»-ի հետ զրույցում պարզաբանում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։Ավելին17:2521.11.25 -
ԻրավականԼոռու մարզում սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 4-ին մի խումբ անձինք իրենցից մեկի հասցեին հնչած հայհոյանքների համար պարզաբանումներ կատարելու նպատակով Տաշիր քաղաքում հանդիպել են մյուս կողմի հետ:Ավելին17:1421.11.25 -
ՔաղաքականԵթե հավաքական ընդդիմությունը ցանկանում է հաջողություն գրանցել սպասվող համապետական ընտրություններում, պարտավոր է դասեր քաղել ու կատարել գործնական հետևություններ. Մելոյան«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Գոհար Մելոյանը դիտարկումներ է արել Վաղարշապատի ավագանու ընտրություններից հետո։Ավելին16:5921.11.25 -
ՔաղաքականԹուրքիան կիրականացնի քայլեր, որոնք կնպաստեն ՀՀ իշխանությունների վերարտադրությանը 2026թ-ին. իմիտացիա կամ PR. միջազգայնագետՄինչև հունիս Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կիրականացնի մի շարք քայլեր, որոնք Հայաստանի իշխանությունները կներկայացնեն որպես կարևոր ձեռքբերումներ, սակայն դրանք իրականում կլինեն իմիտացիոն կամ PR բնույթի։ Գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։Ավելին16:4221.11.25 -
ՀասարակականՆոյեմբերի 22-ին աղոթք կկատարվի ազատազրկված հոգևորականների և Սամվել Կարապետյանի համար․ պատգամավորՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Նոյեմբերի 22-ին, երեկոյան ժամը 19:00-ին, Շիրակի, Տավուշի և Արագածոտնի թեմերի նախաձեռնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին աղոթք կբարձրացվի առ Աստված՝ ապօրինի ազատազրկված Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Տ․ Գարեգին քահանա Արսենյանի, ազգային բարերար Սամվել Կարապետյանի և մնացյալ հայորդիների համար: Ես ևս ներկա եմ լինելու Սուրբ Պատարագին։ Ուրախ կլինեմ հայոց հոգևոր մայրաքաղաքում հանդիպելու մեր հավատավոր հայրենակիցներին։Ավելին16:2921.11.25 -
ԱշխարհԼույս չկա, ջուր չկա. Գազայի մարդիկ՝ պատերազմի աղբից հետոՊատերազմի արհրավիրքը դեռ չհաղթահարած Գազայի հատվածին այլ փորձանք է պատուհասել: Պաղեստինցիները լիակատար խավարի մեջ են: Էներգետիկ ճգնաժամ է ահագնանում Գազայում, որի վերջը չի երևում:Ավելին16:1821.11.25 -
ՀասարակականՇիրակի փողոցում երթևեկության փոփոխություն կլինիՆոյեմբերի 23-ից Շիրակի փողոցում՝ Արշակունյաց պողոտայից եկող ուղղությամբ նախկին «ուղիղ և աջ» և «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ» և «միայն ձախ» ուղղություններով: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից։Ավելին16:1421.11.25 -
ՀասարակականՔՊ վերջին մանիպուլյացիաները. ոչ մի ֆինանսական հետևանք առաջացնող ինֆորմացիա չի կորել ՀԷՑ-ից. «Կասկադ էներգո»-ի պատասխանը«Կասկադ էներգո» ՍՊԸ ներկայացուցիչ Ռոբերտ Կադարյանը պատասխանել է ՔՊ-ական պատգամավորին և ՀԾԿՀ նախագահին. «Եթե ձեզանից յուրաքանչյուրը, բացի իր շենքի մուտքի պատին ամրացված ՀԷՑ արկղը, 95% հավանականությամբ սենց հաշվիչներ ա տեսնելու, ինդուկցիոն հաշվիչները արդեն մի քանի տարի է գրեթե չկան:Ավելին15:5621.11.25 -
ԱշխարհՖրիդա Կալոյի ինքնանկարն աճուրդում վաճառվել է նկարչուհիների համար ռեկորդային գնով՝ 55 միլիոն դոլարով1940 թվականին ստեղծված «Քուն (Մահճակալ)» անվանմամբ գործը վաճառվել է 1000 անգամ ավելի թանկ գնով, քան 1980 թվականին, երբ այն աճուրդում վաճառվել էր 51 000 դոլարով։Ավելին15:4521.11.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Եւս մեկ հոգևորականի են կանչել Մայր աթոռի կարգապահական հանձնաժողովՀայլուր 15։30 Եւս մեկ հոգևորականի են կանչել Մայր աթոռի կարգապահական հանձնաժողովԱվելին15:3021.11.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ:Ավելին15:1521.11.25