Լրահոս
2025-11-20
-
ԱրցախԱդրբեջանցիները օկուպացված Արցախում շարունակում են ոչնչացնել հայկական կառույցներըԴեռևս 2021 թվականի սկզբին ադրբեջանական կողմը ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ քանդել է Այգեկ (Կուբաթլուի շրջանի Յուսիֆլի գյուղ) գյուղի մզկիթը (նկ. 1): Մզկիթի շենքը քանդել են ադրբեջանցի ճանապարհաշինարարները՝ կարծելով, որ դա վթարային գյուղական շենք է: Քննության ընթացքում պարզվեց, որ Ադրբեջանի պատասխանատու կառույցները տեղյակ չեն եղել այդ շենքի մզկիթ և պատմամշակութային արժեք լինելու մասին, ուստի չեն հետևել շենքի ճակատագրին: Այստեղ զարմանալի է, որ դեռևս 2001 թվականին ադրբեջանական իշխանությունները Յուսիֆլի գյուղի մզկիթը ներառել են պահպանվող հուշարձանների ցանկում, իսկ 2020 թվականին՝ այդ տարածքների օկուպացիայից հետո կազմակերպել են լրագրողների այցեր (https://www.trtrussian.com/article/5163533): Առավել զարմանալի է, որ ադրբեջանական կողմը հողային աշխատանքներ կատարելիս չի նկատել մզկիթի մուտքի բարավորի արաբատառ արձանագրությունը (նկ. 2), իսկ շինության ներսում միհրաբ կոչվող խորշը (նկ. 3): Մզկիթի ավերման փաստը լավ երևում է արբանյակային լուսանկարներից, ինչը փաստվել է «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հիմնադրամը (https://www.facebook.com/share/p/1b4T3wtiJr/)։Ավելին21:3520.11.25 -
ԱշխարհՊրադայի որդին պատրաստվում է ստանձնել «Վերսաչե»-ի նախագահությունըԴիզայներ Միուչի Պրադայի որդին՝ Լորենցո Բերտելին հայտարարել է, որ կդառնա «Վերսաչե»-ի (Versace) գործադիր նախագահը, երբ «Պրադա» (Prada) ընկերությունն ավարտի «Վերսաչե» նորաձևության տան ձեռքբերումը։Ավելին21:3020.11.25 -
ԻրավականԴատախազին խորհրդարան է կանչում ընդդիմությունը. ինչո՞ւ է բանտարկող դատարան դարձել Փաշինյանների թերթըՀայաստանում քաղբանտարկյալների թեմայով խորհրդարանական լսումներից մեկ շաբաթ առաջ ազատությունից զրկված սրբազանների, նրանց աջակիցների լուսանկարները ձեռքներին` դատախազության մոտ ակցիա են արել խորհրդարանական ընդդիմությունն ու աջակիցները: «Ազատություն քաղբանտարկյալներին». վանկարկել են ակցիայի մասնակիցները: Դատախազության մոտից նրանք քայլերթով դատարանի բակ են գնացել, որտեղ Բագրատ սրբազանի ու 17 աջակիցների գործն է քննվում:Ավելին21:2120.11.25 -
Արտաքին քաղաքականությունՄոսկվան ակնկալում է, որ Երևանը և Բաքուն արագ կհամաձայնեն «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպմանը. ԶախարովաՌԴ-ն հուսով է, որ Ադրբեջանն ու Հայաստանը օպերատիվորեն կորոշեն Անդրկովկասում «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան - Ռուսաստան, Թուրքիա, Իրան) նախարարական նիստի անցկացման հերթականությունը: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Համաձայն անցյալ տարվա ստամբուլյան նիստի որոշման, որը տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերի 18-ին՝ «3+3» տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի մասնակից երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ձևաչափով, հաջորդ նախարարական հանդիպումը պետք է տեղի ունենա Բաքվում կամ Երևանում։ Մենք հույս ունենք, որ ադրբեջանցի եւ հայ գործընկերները կկարողանան օպերատիվ կերպով որոշել նախարարների նիստի կազմակերպման հերթականությունը՝ փաթեթային պայմանավորվածության հիման վրա, թե ով կանցկացնի միջոցառումը այս տարի, իսկ ով՝ հաջորդ տարի», - ասել է դիվանագետը։ Զախարովան ընդգծել է, որ ՌԴ-ն իր կողմից կաջակցի գործընկերների համատեղ որոշմանը։ «Ընթացիկ տարում ադրբեջանական և հայկական կողմերը բազմիցս երկկողմ հանդիպումներ են ունեցել և Աբու Դաբիում, և Վաշինգտոնում, և Դուշանբեում։ Հուսով ենք, որ նման ուղիղ շփումները կօգնեն նաև այս հարցի լուծմանը», - հավելել է նա։ Դիվանագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ձևաչափի մշակումը շարունակվում է. անցկացվել է երեք հանդիպում, և դրա աշխատանքը կառուցված է «Տարածաշրջանային խնդիրների տարածաշրջանային լուծումներ» սկզբունքի շուրջ։ «Հիմնական ուշադրությունը կենտրոնացած է մասնակից երկրների միջև տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և մշակույթի ոլորտներում կապերի հետևողական, ներդաշնակ զարգացման վրա», - նշեց նա, հավելելով՝ մենք ցանկանում ենք, որ մեր երկրների միջև հարաբերությունները զարգանան բարձր մակարդակով»: Զախարովան նշել է․ «Իրականացվում են շփումներ արտահանման համայնքի գծով: Վստահ ենք, որ բոլոր անդամների, այդ թվում՝ իհարկե, Վրաստանի, որի համար մեր դռները բաց են, ակտիվ մասնակցությունը կնպաստի ամբողջ տարածաշրջանի կայունությանը և բարգավաճմանը»։Ավելին21:1520.11.25 -
ՔաղաքականԱրշակ Սրբազանի սկանդալային մեղադրանքի մասին տեղեկությունը հաստատում է փաստաբանը.նա ցուցմունք չի տվելԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը մի քանի անգամ կանչվել է հարցաքննության, սակայն որևէ ցուցմունք չի տվել իր դեմ հարուցված բազմաթիվ վարույթների վերաբերյալ: Սրբազանը վկայի կարգավիճակով է գնացել քննչական կոմիտե: Նրան վերագրվող հայտնի տեսագրության բովանդակությունը կեղծված է, պնդում է փաստաբանը:Ավելին21:0020.11.25 -
ՄիջազգայինԻրանը դատապարտել է ԱԷՄԳ-ի ընդունած բանաձևը, դադարեցրել Կահիրեի համաձայնագրի գործողությունըԸստ հրապարակման՝ բանաձևը, որը հաստատվել է 19 կողմ, 12 ձեռնպահ և 3 դեմ ձայներով, մեղադրում է Իրանին երաշխիքների առնչությամբ պարտավորությունները չկատարելու համար՝ «առանց նշելու Իրանի Իսլամական Հանրապետության շարունակական համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ»։Ավելին20:4520.11.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Վարդան Ղուկասյանի որդուն նոր մեղադրանք է առաջադրվել. նրան դատարան են տարելՀայլուր 20։30 Վարդան Ղուկասյանի որդուն նոր մեղադրանք է առաջադրվել. նրան դատարան են տարելԱվելին20:3020.11.25 -
ՀասարակականԻնձ արդեն զգուշացրել էին՝ դատավորը թույլտվություն չի ստացել Նիկոլենցից, որ ինձ ազատ արձակի․ Լիդյա ՄանթաշյանԱվելի վաղ հայտնել էինք, որ Լիդիա Մանթաշյանը կմնա կալանքի տակ: Դատարանը նրա կալանքի երկարացրեց 3 ամսով։Ավելին20:2020.11.25 -
ՔաղաքականԻ՞նչ է պատմում գաղութից դուրս եկած Ռուբեն Մխիթարյանը. նոր մանրամասներ իշխանության՝ «Գյումրիի գրոհից»Ի՞նչ է պատմում գաղութից դուրս եկած Ռուբեն Մխիթարյանը. նոր մանրամասներ իշխանության՝ «Գյումրիի գրոհից»Ավելին20:1520.11.25 -
ՀասարակականԹիվ 43 երթուղին սպասարկող մարդատար «ԳԱԶել»-ը վթարվել է․ վիրավոր կաԱյսօր՝ նոյեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Նոր Գեղիում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Նվեր Խ․-ի վարած «Kia» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 55-ամյա Ավետիկ Ս․-ի վարած, թիվ 43 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքեները, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը և էլեկտրական հաշվիչ սարքերի տուփին, հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին20:0020.11.25 -
ՄիջազգայինՄեծ Բրիտանիան չի արձագանքել ՄիԳ-31-ի առևանգման գործողության ձախողման մասին ԱԴԾ-ի տվյալներինՄոսկվան Լոնդոնից որևէ արձագանք չի ստացել ռուսական Միգ-31 կործանիչի առևանգման ուկրաինական և բրիտանական հետախուզության գործողության խափանման մասին ԱԴԾ-ի տվյալներին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք ոչ մի արձագանք չենք ստացել բրիտանական իշխանություններից, այսպես ասած, նրանց գերատեսչական գծերից ոչ մեկի վերաբերյալ այն հաղորդագրությանը, որն արվել է Ռուսաստանի ԱԴԾ-ի կողմից նոյեմբերի 11-ին՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության և նրա բրիտանացի կուրատորների լայնածավալ սադրանքը կասեցնելու մասին։ Այսօրվա դրությամբ ոչ մի արձագանք չի եղել», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասաց նա։Ավելին19:4820.11.25 -
ՔաղաքականՓաշինյանն առանձնազրույց կունենա Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետՀՀ կառավարությունից հայտնում են, որ Աստանայի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը:Ավելին19:4520.11.25 -
ՔաղաքականԱԺ արտահերթ նիստ կգումարվիՕրակարգում ««Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն է:Ավելին19:3520.11.25 -
ՄիջազգայինՌուսաստանը և Չինաստանը Մոսկվայում խորհրդակցություններ են անցկացրել հակահրթիռային պաշտպանության հարցերի շուրջ«Մոսկվայում միջգերատեսչական ձևաչափով անցկացվել են ռուս-չինական խորհրդակցություններ՝ նվիրված հրթիռային պաշտպանությանը և ռազմավարական կայունության հրթիռային ասպեկտներին։ Անցկացվել է վերոնշյալ հարցերի խորը ուսումնասիրություն, որը ներառել է գլոբալ և տարածաշրջանային անվտանգության համար ռազմավարական ռիսկեր ստեղծող համապատասխան ապակայունացնող գործոնների համատեղ վերլուծություն, ինչպես նաև դրանց նվազագույնի հասցնելու ուղիների վերաբերյալ կարծիքների փոխանակում», - նշված է նախարարության կայքում։Ավելին19:3020.11.25 -
ՔաղաքականԹուրքիան Հայաստանին օդ տալու ցանկություն չունի. Ադրբեջանն է փակում հայ-թուրքական սահմանըՀայաստանի արտաքին գործերի նախարարն արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարին: Հաքան Ֆիդանն ասել է, թե Երևանը այլևս պատճառ չի ունենա Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել, եթե կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները: Թուրք գործընկերոջ հետ համաձայն չէ Հայաստանի գլխավոր դիվանագետը:Ավելին19:2520.11.25 -
ԻրավականԼիդյա Մանթաշյանի նկատմամբ բացառիկ խտրականություն կիրառվեց. պաշտպանԱվելի վաղ հայտնել էինք, որ Լիդիա Մանթաշյանը կմնա կալանքի տակ: Դատարանը նրա կալանքի երկարացրեց 3 ամսով։Ավելին19:0720.11.25 -
ՔաղաքականՆախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ԿիրանցԽաչատուրյանը ծանոթացել է Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքներին։Ավելին19:0020.11.25 -
ՀասարակականԲախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Ford Transit»-ը․ վերջինը այնուհետև բախվել է գազալցակայանի քարե պարսպին․ կա վիրավորԱյսօր՝ նոյեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Աշտարակ-Աղձք ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 40-ամյա Արմեն Գ․-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը և 22-ամյա Արտյոմ Բ․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը բախվել է գազալցակայանի քարե պարսպին, հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին18:5120.11.25 -
ԻրավականՍպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է«Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը)»,-հայտնել են ՔԿ-ից։Ավելին18:4220.11.25