Լրահոս
2025-11-22
-
ՀասարակականԳայլերի ոհմակը 43 գլուխ ոչխար է հոշոտել Արգինա գյուղումԱյսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06:30-ից 07:00-ն ընկած ժամանակահատվածում Բաղրամյան խոշորացված համայնքի Արգինա բնակավայրի բնակիչ 57-ամյա Հարություն Ասատրյանը իր և գյուղի մի քանի բնակիչներին պատկանող գառները հերթական անգամ արոտավայր տանելու ժամանակ ականատես է եղել սարսափ ֆիլմ հիշեցնող տեսարանի։ Shamshyan.com-ի տեղեկություններով, պարզվել է, որ գայլերի ոհմակը հոշոտել է նրան և գյուղացիներին պատկանող մոտ 28 գլուխ ոչխարների։ Տեղում պարզվել է, որ 15 գլուխ ոչխարներ կորած են, 28 գլուխ վիրավոր ոչխարների էլ իր համագյուղացիների հետ հայտնաբերել են տանից մոտ 3-4 կիլոմետր հեռավորության վրա՝ տարբեր հատվածներում։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիները ասում էին. «Նախկինում էլ են նման դեպքեր տեղի ունեցել մեր գյուղում, գելը կամ գելերը մեկ, երկու, մաքսիմում երեք գառների էին հոշոտել։ Բայց այս դեպքը ամենախոշորն է գյուղի պատմության մեջ։ Ընտանիքը, ով կրել է էս վնասը, հալալ քրտինքով հաց վաստակողներ են, առավոտից իրիկուն հողի հետ կռիվ են տալիս, պարտքով վերցրած ոչխարներն են արածեցնում, ու մեծ մասը մայրացուներ են, պետք է ծնեին։ Հիմա ուզում ենք հավատալ, որ Նիկոլ Փաշինյանն ու մեր մարզպետը էս բազմազավակ ընտանիքի միայնակ չեն թողնի այս ծանր կացության մեջ»։Ավելին14:1522.11.25 -
ՔաղաքականՍա ոչ թե երկու ժողովուրդների միջև վստահության ձևավորմանն ուղղված քայլ է, այլ Ալիևի արյունոտ ձեռքերը լվանալու և ցեղասպանությունը լեգիտիմացնելու փորձ․ ՍաղաթելյանԲաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների գործերով շինծու դատավարությունը, և մի քանի օր առաջ Ադրբեջանի դատախազությունը դատարանից պահանջել է Արայիկ Հարությունյանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Բաբայանին ցմահ ազատազրկում, իսկ մեր մյուս հայրենակիցներին՝ 16-20 տարի։Ավելին14:0022.11.25 -
ՀասարակականՎիճաբանություն՝ Երևանում․ բժիշկները պայքարում են հիվանդանոց տեղափոխված տղամարդու կյանքի համարԴեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանությունում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։Ավելին13:4522.11.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.79 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.84 դրամ:Ավելին13:3022.11.25 -
ԱշխարհՆիգերիայում կաթոլիկ դպրոցից առևանգվածների թիվը հասել է 315-իԱվելի վաղ նշվել էր, որ նոյեմբերի 21-ին հարձակման հետևանքով առևանգվել է 227 մարդ։Ավելին13:2322.11.25 -
ՔաղաքականՀայաստանի ապագան չի կարող հիմնվել վախի, ճնշման կամ իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքի վրա․ Մհեր ՄելքոնյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «ՀՀ֊ում մի խորապես մտահոգիչ իրականություն գոյություն ունի, որը վնասում է մեր պետության ինստիտուտներին, խաթարում է հանրային վստահությունը և խոչընդոտում է Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը։ Այսօր Հայաստանում կան մարդիկ, ովքեր ապօրինի կալանավորված են կամ քրեական հետապնդման են ենթարկվում իրենց քաղաքական հայացքների, համոզմունքների կամ այլակարծության համար։ Սա մեր քաղաքական համակարգի ցավոտ իրականությունն է, որը չի կարելի շրջանցել կամ լռությամբ կոծկել։ Այնուամենայնիվ, գործող իշխանությունը հետևողականորեն հայտարարում է, թե Հայաստանում «քաղբանտարկյալներ չկան»։ Այս մոտեցումը, ցավոք, չի լուծում խնդիրը, այլ ընդամենը խորացնում է հասարակական անվստահությունը։ Իրականությունը չի փոխվում՝ այն պարզապես հերքելով։ Ավելին՝ վերջին տարիներին դարձել է ակնհայտ, որ իշխանությունն ամբողջ դատաիրավական համակարգը ծառայեցնում է մեկ գերագույն նպատակին՝ ցանկացած գնով պահպանել ու երկարաձգել սեփական իշխանությունը։ Սա այլևս ոչ թե առանձին դեպքերի, այլ համակարգային մոտեցման խնդիր է, որը լրջագույն վնաս է հասցնում իրավական պետության հիմքերին։ Առավել մտահոգիչ է այն, որ այսօր Հայաստանում առկա է կին քաղաքական բանտարկյալ` Լիդյա Մանթաշյանը։ Անգամ այս ընկալման գոյությունն արդեն ինքնին խորապես հակասում է ժողովրդավարական արժեքների սահմանումներին և ցույց է տալիս, որ գործող իշխանությունը այդ արժեքները փաստացի հասցրել է զրոյական մակարդակի։ Երբ երկրում անգամ մեկ քաղաքացու նկատմամբ կա քաղաքական հետապնդման ընկալում, դա նշանակում է՝ ժողովրդավարությունը վտանգված է։ Իսկ երբ այդ ընկալումը դառնում է զանգվածային, դա նշանակում է՝ իշխանությունը կորցրել է թե՛ վստահությունը, թե՛ օրինականությունը։ Ժողովրդավարությունը բովանդակություն ունի միայն այն դեպքում, երբ արդարադատությունը անկախ է, քաղաքական մրցակցությունը՝ ազատ, իսկ քաղաքացին՝ պաշտպանված։ Երբ իշխանությունն արդարադատությունը վերածում է քաղաքական ճնշման գործիքի, պետության ինստիտուտները կորցնում են վստահության հիմնական աղբյուրը՝ քաղաքացիներին։ Ժամանակն է վերադարձնել արդարադատության իրական անկախությունը։ Ժամանակն է դադարեցնել քաղաքական ճնշումների ցանկացած դրսևորում։ Ժամանակն է ժողովրդավարությունը վերադարձնել իր բովանդակությանը, ոչ թե պահել այն ձևական հայտարարությունների մակարդակում։ Հայաստանի ապագան չի կարող հիմնվել վախի, ճնշման կամ իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքի վրա»։Ավելին13:1522.11.25 -
ԱշխարհԱպագան սկսվում է այստեղ. արաբական երկնքում հայտնվում են առաջին տաքսիներըԵրբեմնի գիտաֆանտաստիկ ֆիլմերի սցենարիստների հորինածը շուտով իրականություն կլինի: Աբու Դաբին պատրաստվում է թռչող տաքսիների շահագործմանը:Ավելին13:0522.11.25 -
ՀասարակականՍեզոնին բնորոշ չոր և երբեմն քամոտ եղանակային պայմանների հետևանքով էապես բարձրացել է հրդեհների առաջացման վտանգը․ «Դիլիջան» ազգային պարկ«Դիլիջան» ազգային պարկը հորդորում է պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները: Հայտարարության մեջ նշվում է․ «Սեզոնին բնորոշ չոր և երբեմն քամոտ եղանակային պայմանների հետևանքով էապես բարձրացել է խոտածածկ և անտառային տարածքներում հրդեհների առաջացման վտանգը։ Այս պայմաններում «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը հորդորում է ցուցաբերել առավելագույն զգոնություն, խստորեն պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները և ձեռնպահ մնալ խոզանների, չոր խոտի ու բուսական մնացորդների այրումից։ Մի այրեք չոր խոտը-մի այրեք բնությունը։ Չոր խոտի այրումը առաջին հայացքից կարող է անշեշտ թվալ, սակայն այն բերում է անդառնալի հետևանքների․ Դուք ոչնչացնում եք անտառային ու մարգագետնային կենդանիների, միջատների, թռչունների և նրանց ձագերի կենսամիջավայրը։ Վառելով չոր խոտը՝ ոչնչացնում եք բույսերի սերմերը և հողի վերին շերտում առկա սննդանյութերը՝ նպաստելով ոչ պիտանի բուսատեսակների տարածմանը։ Խաթարվում է հողի բնականոն կառուցվածքը, որի վերականգնումը պահանջում է երկար տարիներ։ Այրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում վնասակար գազեր, որոնք աղտոտում են օդը և վնասում առողջությանը։ Հիշեցում. Ըստ ՀՀ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 21-րդ հոդվածի՝ Արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդները, չորացած բուսականությամբ տարածքները, ինչպես նաև արոտավայրերի և խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքներում։ Խնդրում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և պահպանել անվտանգության հետևյալ կանոնները․ Խարույկ վառեք միայն հատուկ թույլատրված և համապատասխան կերպով հարմարեցված վայրերում։ Երբեք մի թողեք խարույկը առանց հսկողության․ հեռանալուց առաջ համոզվեք, որ այն ամբողջությամբ մարված է։ Մի նետեք վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ խոտածածկ և անտառային տարածքներում։ Մի թողեք ապակյա կամ լույս անդրադարձնող առարկաներ բնության գրկում․ դրանք կարող են արևի ճառագայթների ազդեցությամբ առաջացնել հրդեհ։ Կրակի կամ ծխի նշաններ նկատելու դեպքում անմիջապես զանգահարեք 911՝ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայություն։ Պահպանենք բնությունը՝ պաշտպանելով այն հրդեհներից։ Բնությունը մեր ընդհանուր տունն է․ յուրաքանչյուր անզգույշ քայլ կարող է վտանգել այն»,-նշվում է հայտարարության մեջ։Ավելին13:0022.11.25 -
ՔաղաքականՀայ-թուրքական հարաբերությունների նոր նարատիվները պետք է միավորեն հիշողությունն ու ողջախոհությունը․ Արմեն Գևորգյան«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության առաջարկով ներկայացնում եմ հայ-թուրքական հարաբերություններում նոր նարատիվների անհրաժեշտությունը։ Փոփոխված իրականության պայմաններում նոր գաղափարների, մոտեցումների անհրաժեշտությունը Հայաստանի համար կենսական խնդիր է։ Առաջիկայում անդրադառնալու եմ նաև այլ հիմնական աշխարհաքաղաքական դերակատարների հետ հարաբերություններում նոր անհրաժեշտ բովանդակություններին։ Այս մասին ասված է ՀՀ նախկին փոխվարչապետ, ՀՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանի հոդվածում։ «Փոփոխված տարածաշրջանային իրականության պայմաններում մեզ պետք է բոլոր, այդ թվում` հայ-թուրքական հարաբերություններում, նոր իմաստային մոտեցումներ ձևավորել։ Դրանք պետք է ելնեն պատմական արժանապատվության և ազգային պատասխանատվության այնպիսի հայեցակարգից, որը միավորում է հիշողության հանդեպ հարգանքը և ռազմավարական ողջախոհության անհրաժեշտությունը։ Հայկական հանրային մտքի մեջ Թուրքիայի հետ հարաբերությունների թեման երբեք սովորական դիվանագիտական հարց չի եղել։ Այն պատկանում է նախկին և գալիք սերունդների առաջ բարոյական հիշողության, ժողովրդի ճակատագրի և պատասխանատվության դաշտին։ Հայոց ցեղասպանության հիշողությունը և Արցախի ժողովրդի հիշողությունը չեն կարող անհետանալ՝ քաղաքական և աշխարհաքաղաքական շահերի փոփոխականության պայմաններում։ Հենց այդ պատճառով հայ-թուրքական հարաբերությունների նոր նարատիվները պետք է միավորեն հիշողությունն ու ողջախոհությունը՝ առանց զգոնության կորստի, առանց կամքի թուլացման, առանց պատրանքների։ Դրանք կոչված են հակադրության նեղ շրջանակից հայկական հիշողությունն ազատելու և նրան վերադարձնելու ստեղծարար ուժն ու քաղաքական բարձրությունը՝ դարձնելով այդ հիշողությունը նոր ազգային ինքնաճանաչման և արժանապատվության աղբյուր։ Անվտանգության կուտակման «+1» դոկտրինի շրջանակներում պետք է ցավի հիշողությունից կարողանանք անցում կատարել արժանապատվության հիշողության: Սա չի նշանակում անցյալից հրաժարում: Սա նշանակում է՝ հիշողությունը վերափոխել ուժի, մտահավաքության և քաղաքական հասունության: Անխուսափելի հարցը Մեր առջև անխուսափելիորեն կանգնած է մի հարց․ ինչպե՞ս հավատարիմ մնալ պատմական ճշմարտությանը և միևնույն ժամանակ թույլ չտալ, որ անցյալը փակի ապագայի ճանապարհը։ Այդ հարցի պատասխանը չպետք է վերածվի կոչի՝ «ամեն ինչ զրոյից սկսելու»։ Պատմությունը չի չեղարկվում, ողբերգությունը չի զրոյացվում, արդարությունը չի կարող լինել առևտրի առարկա։ Հայոց ցեղասպանությունը քննարկման ենթակա թեմա չէ, ոչ էլ` ճնշման գործիք։ Դա պատմական ճշմարտություն է և մեր ազգային հիշողության բարոյական առանցքը։ Բայց հայկական պատմությունը միայն փորձությունների պատմություն չէ։ Դա նաև ստեղծարարության, մշակույթի, հոգևոր տոկունության և աշխատանքի պատմություն է։ Ժողովուրդները գոյատևում են ոչ միայն փորձությունների, այլ նաև` արարելու, պահպանելու և հաստատելու շնորհիվ։ Հայերը որպես տարածաշրջանի ստեղծարար պատմության առանցքային բաղադրիչ Հայերը նշանակալի ներդրում ունեն Օսմանյան կայսրության և արդի Թուրքիայի մշակութային, տնտեսական և մտավոր կերպարի ձևավորման գործում։ Հայերի աշխատանքը, վարպետությունը և հոգևոր մշակույթը դարձել են տարածաշրջանի պատմության օրգանական մաս՝ արտացոլելով քաղաքակրթական ժառանգության հարստությունը։ Այս ճշմարտությունը նույնքան մեծ է, որքան հանցագործության մասին հիշողությունը։ Այն մեզ վերադարձնում է ձիգ կեցվածք և ազգ-արարողի ձայն, այլ ոչ` միայն զոհի։ Այս իրողության ճանաչումը ոչ թե բարի կամքի դրսևորում է, այլ՝ հասունության և պատմական ազնվության ակտ, որը հիմք է ստեղծում փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության համար։ Այսօր մենք պետք է առաջնային դարձնենք մեր ստեղծարար ուժը և մշակութային ժառանգությունը։ Մենք պահպանում ենք հիշողությունը ոչ թե մեղադրելու, այլ՝ ճշմարտությունը պահպանելու համար։ Ոչ թե վրեժի, այլ՝ կյանքի և ապագայի համար։ Մենք լիովին իրավասու ենք բարձրաձայնելու հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը Թուրքիայի ներկայիս տարածքում, խոսելու հայկական սրբավայրերի ու հուշարձանների պահպանման մասին, արխիվների հասանելիության, գիտական երկխոսության և հայկական վանական համալիրների, գերեզմանոցների, հին թաղամասերի պահպանման ծրագրերի շուրջ։ Կարևոր է նաև աջակցությունը Թուրքիայում գործող հայկական համայնքներին, այն ծրագրերին, որոնք բացահայտում են հայերի դերը և ներդրումը տարածաշրջանի պատմության մեջ։ Հայաստանն ու Թուրքիան կարող են իրականացնել համատեղ կրթական, գիտահետազոտական և մշակութային նախաձեռնություններ՝ ուղղված հայկական պատմական ներկայության ուսումնասիրմանը և վերականգնմանը։ Սա հարգանքի ձև է՝ մեր հիշողության և մեր ինքնության նկատմամբ։ Մենք պետք է հասնենք այնպիսի իրավիճակի, երբ Հայաստանի անվտանգությունը և մեր հիշողության նկատմամբ հարգանքը լինեն ոչ թե խոսքեր, այլ իրականություն։ Դրանց կարելի է հասնել նաև սահմանամերձ ենթակառուցվածքային ծրագրերի, մշակութային ու զբոսաշրջային նախաձեռնությունների միջոցով։ Կարևոր է ընկալումը, որ սա անհրաժեշտ է ոչ միայն հայերին, այլև՝ թուրքերին։ Ռեալիզմ և ռազմավարական զգուշություն Բաց լինելը երկխոսության նկատմամբ չպետք է նշանակի միամտություն կամ զգոնության կորուստ։ Ժամանակակից Թուրքիան վարում է նեոօսմանյան և պանթյուրքիստական քաղաքականություն՝ նպատակ ունենալով ընդլայնելու իր ազդեցությունը և կառուցելու «թյուրքական աշխարհ»։ Այդ ռազմավարությունն անմիջականորեն վերաբերում է Հայաստանի շահերին և նրա անվտանգությանը։ Մենք չենք կարող մեզ պատրանքներ թույլ տալ։ Ապագան հնարավոր է միայն այնտեղ, որտեղ կա ուժ, ինստիտուցիոնալ կայունություն, ազգային շահերի և սուբյեկտայնության հստակ գիտակցում։ Մենք չենք փնտրում վստահություն․ մենք ձևավորում ենք այն հիմքը, որի վրա մեզ հետ հաշվի են նստում։ Այդ իսկ պատճառով հիշողությունը չի կարող ընկալվել որպես թուլություն, եթե այն միավորված է արժանապատվության և կանգուն լինելու կարողության հետ։ Ակնհայտ պետք է լինի, որ իրական հաշտեցումը հնարավոր է միայն արժանապատվության, ուժի, ռազմավարական հասունության և զգոնության համադրությամբ։ Ղարաբաղյան աղետից հետո Հայաստանը պետք է առաջնորդվի զուսպ վստահության և պատասխանատու փոխգործակցության ռազմավարությամբ, որտեղ բաց լինելն ուղեկցվում է սթափությամբ և ինքնապաշտպանվելու պատրաստակամությամբ։ Հիշողությունը որպես ուժ Այս համատեքստում անհնար է չհիշել Իսրայելի փորձը։ Ժողովուրդ, որը կարողացավ Հոլոքոսթի հիշողությունը վերածել պետականության, ազգային արժանապատվության և անվտանգության հիմքի։ Իսրայելը ոչ միայն չմոռացավ, այլև չներեց։ Թույլ չտվեց, որ պատմական ողբերգությունը դառնա այլոց մեկնաբանությունների գործիք։ Իսրայելը հիշողությունը վերածեց ոչ թե էմոցիոնալ արձագանքի, այլ՝ բարոյական հենարանի և ուժի գործոնի։ Իհարկե, սա չի վերաբերում Իսրայելի՝ վերջին տասնամյակների քաղաքականության արդարացմանը։ Հայաստանը չպետք է կրկնի ուրիշի մոդելները։ Կարևոր է միավորել հիշողությունը պետական մտածողության, իսկ պատմությունը՝ ապագա սերունդների առջև պատասխանատվության հետ։ Հիշողությունը կարող է լինել ոչ թե ծանրություն, այլ ներքին զենք և սուբյեկտայնության երաշխիք։ Անհրաժեշտ է առանձնացնել նաև Իսրայելի փորձի մեկ այլ կարևոր կողմ՝ սփյուռքի դերը։ Հրեական համայնքներն ամբողջ աշխարհում դարեր շարունակ պաշտպանել են հիշողությունը, աջակցել պետության հաստատմանը, ձևավորել մտավոր և քաղաքական ազդեցություն։ Սա եղել է ոչ միայն պատմական առաքելություն, այլև ազգային անվտանգության գործիք։ Հայերի համար սփյուռքը միայն հիշողության պահապան չէ։ Դա հսկայական ստեղծարար ռեսուրս է՝ կրթության, մշակույթի, տնտեսության, դիվանագիտության և միջազգային կապերի աղբյուր։ Նոր իմաստներ չեն կարող ծնվել միայն Երևանում։ Դրանց անհրաժեշտ է սփյուռքի ձայնը, մեր ինտելեկտուալ կենտրոնների մասնակցությունը ողջ աշխարհում։ Ազգը, որն ունի սփյուռք, ունի նաև երկրորդ դիվանագիտական կորպուս, երկրորդ ինտելեկտուալ տարածք և իր հիշողությունը պաշտպանելու երկրորդ համակարգ։ Սա առավելություն է, որը մենք պետք է գնահատենք և վերածենք մշտապես գործող մեխանիզմի՝ ազգային ինքնության և արժանապատվության պաշտպանության համար։ Եզրափակում Հայաստանը պետք է մնա հիշողության ժողովուրդ, բայց ոչ՝ անցյալի գերի։ Խոսքը ոչ թե ցեղասպանության ճանաչումը որպես նախապայման ունենալու, այլ՝ տարածաշրջանի ընդհանուր պատմության մեջ հայկական ներդրումն ընդունելու մասին է։ Նոր խոսակցությունն սկսվում է ոչ թե ողբերգությունից հրաժարվելով, այլ՝ սեփական ուժի և գոյության իրավունքի ճանաչումով։ Մենք չենք մոռանում և չենք զիջում։ Մենք ասում ենք՝ մենք եղել ենք, մենք կանք, և կլինենք, և մեր հիշողությունը պետք է դառնա հարգանքի, անվտանգության և ստեղծարարության հիմքը։ Թուրքիայի հետ հարաբերություններում մենք պետք է սկսենք նոր՝ արժանապատվության, պատասխանատվության և ինքներս մեզ համախմբելու ճանապարհ»։Ավելին12:5022.11.25 -
ՔաղաքականՀայաստան կժամանի ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությունըԱյս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի՝ պատվիրակության ընդունելության մասին կարգադրությունից:Ավելին12:4522.11.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Խոշոր հրդեհ՝ սահմանամերձ Ճամբարակում. ի՞նչ իրավիճակ է այս պահինՀայլուր 12։30 Խոշոր հրդեհ՝ սահմանամերձ Ճամբարակում. ի՞նչ իրավիճակ է այս պահինԱվելին12:3022.11.25 -
ՀասարակականՓաշինյանի անհասկանալի հավաքին զինվորական նվագախումբ էլ է մասնակցումՄանրամասները՝ տեսանյութում։Ավելին12:2522.11.25 -
ՔաղաքականԱրա, գործիդ նայի. Արարատի մարզպետը հունից դուրս եկավԼրագրողի հարցից Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը հունից դուրս եկավ։Ավելին12:1622.11.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 22.11.2025Մամուլի տեսություն 22.11.2025Ավելին12:1122.11.25 -
ՀասարակականՄենք չենք կարող սակագները ինչ-որ մեկի քմահաճույքով իջեցնել. Մեսրոպ ՄեսրոպյանԼրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։Ավելին12:0922.11.25 -
Քաղաքական«Մի մարդու նմանը ձեզնից եմ լսում». Ղալումյանը մասնակցում է Փաշինյանի հրավիրած հավաքինՏավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հավաքին։Ավելին12:0322.11.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին12:0022.11.25 -
ՔաղաքականՍտամբուլում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակություններըՏեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումը: ԱԺ պատգամավորները կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանի գլխավորությամբ մասնակցել են Ստամբուլում կայացած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային 23-րդ նստաշրջանի աշխատանքներին: Մանրամասները` ԱԺ տեսանյութում:Ավելին11:5622.11.25 -
ԻրավականԲացահայտվել և կանխվել է ԻԻՀ-ից մաքսանենգ ճանապարհով դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք. ԱԱԾՀաշվի առնելով նկարագրված արարքի վտանգավորության բարձր աստիճանը` նախաձեռնված քրեական վարույթը Սյունիքի մարզային քննչական վարչությունից փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն։Ավելին11:4522.11.25 -
ՀասարակականՏավուշի, Գեղարքունիքի մարզային բոլոր հրշեջ ծառայությունները ընդգրկված են. ի՞նչ իրավիճակ է ՃամբարակումՃամբարակում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, ընթացքի ու հրդեհի մասշտաբների վերաբերյալ «News.5tv.am»-ը զրուցել է Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արտակ Ստեփանյանի հետ:Ավելին11:3422.11.25