Լրահոս
2025-11-22
-
ՔաղաքականԲաքվում գտնվող հայ փորձագետները հանդիպել են Ալիևի օգնականի հետ«Խաղաղության կամուրջ» Նախաձեռնության շրջանակում 2025 թ․ նոյեմբերի 21-22-ին Ադրբեջան է այցելել Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբ։ Այս մասին հայտնում են Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնից։ «Հայաստանից Նախաձեռնության ներկայացուցիչներ՝ Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Նաիրա Սուլթանյանը, Նարեկ Մինասյանը և Սամվել Մելիքսեթյանը հանդիպել են Ադրբեջանից գործընկերներ՝ Ֆարհադ Մամեդովի, Ռուսիֆ Հուսեյնովի, ՔյամալաՄամեդովայի, Ռամիլ Իսկանդերլիի և Ֆուադ Աբդուլլաևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի դինամիկան, քաղաքացիական հասարակության դերը երկխոսության խթանման գործում, համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները։ Անդրադարձ է եղել նաև խաղաղության գործընթացի վերաբերյալ այն ակտուալ թեմաներին, որոնք հուզում են Ադրբեջանի և Հայաստանի հասարակություններին։ Պայմանավորվածությունն է ձեռք բերվել մեդիա ոլորտում համատեղ աշխատանքի ակտիվացման, փորձագիտական խմբերի միջև ուղիղ կապերի հաստատման և խաղաղության գործընթացում քաղաքացիական հասարակությունների շարունակական ներգրավվածության վերաբերյալ։ Կողմերը համաձայնվել են շարունակել աշխատանքային շփումները և «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում պլանավորել հետագա այցերը Հայաստան և Ադրբեջան»,-ասված է հաղորդագրության մեջ։Ավելին18:1522.11.25 -
ԱշխարհՁերբակալվել է Բրազիլիայի նախկին նախագահըՁերբակալությունը կանխարգելիչ միջոցառում է և կատարվել է դաշնային ոստիկանության խնդրանքով։ Բրազիլիայի Գերագույն դատարանի դատավոր Ալեսանդրո դե Մորաիշը մատնանշել է փախուստի ռիսկը՝ չբացառելով նախկին նախագահի կողմից անկարգություններ առաջացնելու կոչի հնարավորությունը:Ավելին18:0022.11.25 -
ՀասարակականԲախվել են մարդատար մեքենաներն ու կցորդիչով բեռնատարը․ 5 հոգի հիվանդանոցում էԱյսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, Մուղնի բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Toyota Camry» մակնիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները և «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը։Ավելին17:4522.11.25 -
ՄիջազգայինՌումինիան օդ է բարձրացրել է F-16 ինքնաթիռներ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքը ռմբակոծելու պատճառովՆշվում է, որ F-16 կործանիչները կարճ ժամանակ անց վերադարձել են ավիաբազա, նշե։ Գերատեսչությունը շեշտել է, որ Բուխարեստը մշտական կապի մեջ է իր դաշնակիցների հետ և իրական ժամանակում փոխանակում է օպերատիվ տեղեկատվություն՝ Ռումինիայի և ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգությունն ապահովելու համար։Ավելին17:3522.11.25 -
ՔաղաքականՓաշինյանի համոզմամբ՝ Հայաստանին զենք չեն վաճառել Արցախի պատճառովՄանրամասները՝ տեսանյութում։Ավելին17:2422.11.25 -
ՔաղաքականՍահմանադրական դատարանի նախագահը մասնակցել է Նիկոլ Փաշինյանի հրավիրած ժողովինՄանրամասները՝ տեսանյութում։Ավելին17:2022.11.25 -
ՀասարակականԵրևանում 40-ամյա տղամարդը պարբերաբար ոտնձգություն է կատարել 34-ամյա կնոջ նկատմամբԱյն, որ ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ՝ «Մուլտիկ» մականունը ստացած Կարեն Հովհաննիսյանն այնքան էլ չի տիրապետում Նուբարաշենում օպերատիվ իրավիճակին, դա փաստում են մեծ թվով քաղաքացիների զանգերը Նուբարաշենից, ովքեր նշում են, որ ոստիկանների աշխատանքը իրենց համայնքում կարելի է համարել զրո։Ավելին17:1522.11.25 -
ՄիջազգայինՈւկրաինայի ամենածանր պահը. Թրամփը ստիպում է, Զելենսկին՝ անկեղծանում, Պուտինը՝ զգուշացնումՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրն ապրում է իր պատմության «ամենադժվար պահերից մեկը» և ծանր ընտրության առաջ է: Ուկրաինացիներին ուղղված տեսաուղերձում Զելենսկին խոստացել է «կառուցողական լուծումներ փնտրել» Վաշինգտոնի հետ: ԱՄՆ նախագահի վարչակազմը մեկ օր առաջ է Կիև ուղարկել 28 կետից բաղկացած նախագիծ:Ավելին17:0022.11.25 -
ՀասարակականՀրազդանում բախվել են «Toyota»-ն և «Honda»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կան վիրավորներԱյսօր՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 49-ամյա Գոռ Ե․-ի վարած «Toyota» մակնիշի և 75-ամյա Համլետ Գ․-ի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։Ավելին16:4722.11.25 -
Հասարակական«Եղել ա, որ թուրքի կողմից էլ ա հրդեհ եկել, եղել ա, որ մեր կողմից էլ ա գնացել». Ճամբարակի բնակիչՆոյեմբերի 21-ին ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային վարչությունում տեղեկատվություն է ստացվել, որ Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհ է բռնկվել․ սարալանջին այրվում է խոտածածկ տարածք։ Կազմակերպվել է համապատասխան արձագանքում։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումներից, ԵՓՎ, ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։ Հրդեհաշիջման աշխատանքները իրականացվել են ողջ գիշերվա ընթացքում․ աշխատանքները շարունակվում են, կրակը վերահսկելի է։ Նախնական տվյալներով 3 օջախով այրվում է խոտածածկ տարածք։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անտառապատ գոտիներ և բնակելի տարածքներ։ Այս պահին հրդեհաշիջման աշխատանք է կատարում 243 փրկարարական ծառայող՝ 6 հրշեջ տեխնիկա և 30 օպերատիվ խումբ։ Դեպքի մասին մամուլում շրջանառվում են տարբեր ոչ հավաստի տեղեկություններ։ Հորդորում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։Ավելին16:3522.11.25 -
ՔաղաքականԻնչո՞ւ է Եվրոպան դեմ ուկրաինական պատերազմի ավարտի ԱՄՆ առաջարկած ծրագրին և ի՞նչ կապ ունի դա մեզ հետ․ քաղաքագետՑանկացած պատերազմ ավարտվում է բանակցություններով, որի ժամանակ որոշվում է հետպատերազմյան նոր Ստատուս Քվոն։ Հատկապես կարեւոր է, թե որ կողմերն են հաղթող, և որոնք` պարտված։Ավելին16:3022.11.25 -
ՀայաստանԳանձեր են գտել Քասախի կիրճում. ժայռափոր համալիր, որ տանում է քրիստոնեական միջնադարՔասախի կիրճում 5-13-րդ դարերի ժայռափոր համալիր են գտել հնագետները:Ավելին16:2022.11.25 -
ՀասարակականՋրվեժում հայտնի ռեստորանահյուրանոցային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դիԱյսօր՝ նոյեմբերի 22-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ գյուղում գործող «Անուշիկ» ռեստորանահյուրանոցային համալիրի սենյակներից մեկում քաղաքացին չի արձագանքում հեռախոսազանգերին ու դռան թակոցներին։Ավելին16:0722.11.25 -
ՏարածաշրջանԻրանը միջազգային բանակցություններ է վարում Չալուսի անտառային հրդեհների դեմ պայքարի համարՀրդեհները մոլեգնում են անցյալ շաբաթվանից՝ վնասելով Չալուսի մոտ գտնվող Էլիտ գյուղի բուսականության զգալի մասը:Ավելին16:0022.11.25 -
Արտաքին քաղաքականությունՄիջազգային հանրությունը դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ կիրառվող քաղաքական հետապնդnւմներըՎաշինգտոնում կազմակերպված «Քրիստոնեության հալածանքները Հայաստանում» թեմայով քննարկմանը միջազգային իրավագետ Փիթեր Ֆլյուն, ի թիվս այլ մասնագետների, ներկայացրել է քաղաքական հետապնդումների պատկերը Հայաստանում։ Նա նշել է, որ հայ ազգի, Հայոց եկեղեցու բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ նախնական կալանքը որպես պատիժ կիրառելը խիստ մտահոգիչ է։ «Միայն կարելի է պատկերացնել, թե ինչ կլիներ, երբ կաթոլիկ երկրի ղեկավարը, օրինակ՝ Իտալիայում Ջեորջիա Մելոնին սկսեր հարձակվել Լեո Պապի վրա «Ֆեյսբուքում» և ասեր՝ մենք հանձնաժողով կհրավիրենք տապալելու Լեո Պապին: Նման մի շոկային պատմություն ցնցել է Հայաստանի ժողովրդին: Միևնույն ժամանակ մենք ականատես ենք եղել եպիսկոպոսների, հոգևորականների և հավատացյալների ձերբակալություններին: Նրանցից մեկը Սամվել Կարապետյանն է», - հայտարարել է Ֆլյուն:Ավելին15:4522.11.25 -
ՄիջազգայինԹրամփը ուկրաինական ճգնաժամի կայուն լուծում է փնտրում․ ՌյաբկովԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ուկրաինական ճգնաժամի կայուն և երկարաժամկետ լուծում է փնտրում՝ չհրաժարվելով դիտարկել ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք չընդլայնելու եւ Ուկրաինայում ռուսախոսների իրավունքների պաշտպանության հարցերը, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Անկորիջից հետո մենք ականատես եղանք հակառուսական պոռթկումների իսկական խելահեղության և պատերազմի շարունակման մեր հակառակորդների ու կողմնակիցների նույնքան ինտենսիվ գործողությունների հոսքի, որոնցից շատերը կան, հատկապես Արևմտյան Եվրոպայի մայրաքաղաքներում, որոնց նպատակն է ազդել Թրամփի վարչակազմի վրա՝ կանխելու համար այն, ինչը մենք համարում ենք այս ճգնաժամի կայուն, երկարաժամկետ լուծում, ներառյալ դրա արմատական պատճառների վերացումը», - ասել է Ռյաբկովը «Միջազգային կյանք» ամսագրին տված հարցազրույցում։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նա նշել է, որ Թրամփի վարչակազմը արեւմուտքում քչերի շարքում ընդունում է Ռուսաստանի կողմից այն հարցի հիմնավորվածությունը, որ ճգնաժամի արմատական պատճառները կան եւ դրանք չի կարելի անտեսել: «Դրանց թվում, եթե ոչ առանցքային տեղում, Վաշինգտոնում նախկին իշխանությունների, Բայդենի վարչակազմի անմտածված, բացարձակապես անխոհեմ քաղաքականությունը ՆԱՏՕ-ին և ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքներին մոտենալու վերաբերյալ ավելի ու ավելի է մոտենում Ռուսաստանին։ Դա դարձել է ներկայիս ծանրագույն ճգնաժամի աղբյուրներից մեկը։ Առանց նման խորը հարցերի շուրջ աշխատանքի, այդ թվում՝ ռուսների իրավունքներին, ռուսաց լեզվին, այնտեղ ռուս ուղղափառ կանոնական եկեղեցուն վերաբերող թեմաների շուրջ, առանց այդ ամենի անհնար է պայմանավորվել կայուն կարգավորման մասին», - պարզաբանել է փոխնախարարը։ «Կարեւոր է, որ Թրամփի վարչակազմը չի հրաժարվում այդ կարեւորագույն հարցերի քննարկումից, ի տարբերություն Եվրոպայում շատ շատերի, որոնք պարզապես հակառուսական կուրության մեջ խաչ են քաշում այդ մոտեցման վրա եւ հերքում ակնհայտ բաները», - եզրափակել է նա:Ավելին15:3022.11.25 -
ՀասարակականՕդի ջերմաստիճանը կբարձրանաԱյս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։Ավելին15:1522.11.25 -
ԱշխարհԼոզանի թանգարանից գողացել են հին ոսկե մետաղադրամների հավաքածուԼոզանի ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալները գնել են տոմսեր և սպասել մյուս հաճախորդների հեռանալուն, թանգարանի փակվելուց կարճ ժամանակ առաջ հարձակվել են անվտանգության աշխատակցի վրա և կոտրել ցուցափեղկը։Ավելին15:0022.11.25 -
ՀասարակականԵրևանում բախվել են «Opel Zafira»-ն և «Mercedes»-ըԱյսօր՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում Էրեբունի և Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են 49-ամյա Արմեն Մ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի և 44-ամյա Արմեն Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։Ավելին14:4522.11.25 -
Քաղաքական«Պատկերացնում եմ մարդկանց դեմքերը, որոնց շաբաթ օրով բերել են ազգակործան պատուհասի ղժղժոցը լսելու»․ Վահե ՍարգսյանՊատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատկերացնում եմ պետական օղակներում աշխատող էս մարդկանց դեմքերը, որոնց շաբաթ օրով ցուցակներով ու ներկա-բացակայով քշել-բերել են Իջևանի դպրոցներից մեկը զոռով ավարտած մի ազգակործան պատուհասի ղժղժոցը մի քանի ժամ լսելու։ Էդքանը հերիք չի` ասել են` ընդմիջումից հետո պիտի մնաք ու լսեք… Գևորգ Պապոյանին, Սրբուհի Գալյանին, Ժաննա Շինարարին և ինչ֊որ փոխվարչապեների։ Մի դրական բան կա, սակայն. եթե պետական օղակների ներկայացուցիչները դիմացան այսօրվա թուրքական թեզերի հորձանքին ու հոգեբանական թեստերով արագ հաղթահարեցին սթրեսը կամ օրգանիզմը մաքրեցին թուրքական դոզայից, կարելի է մտածել, որ դեռ ամեն ինչ կորած չէ»։ Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր․ «Նիկոլ Փաշինյանը Մարզահամերգային համալիրում մեծ հավաք է կազմակերպում, սակայն մասնակիցներին դեռ չեն ասել, թե ինչ օրակարգով, միայն գերատեսչությունների աշխատակազմերին ասվել է, որ քաղծառայողները, մեկ մարդու պես, շաբաթ առավոտյան ներկայանան Համալիր՝ բացակայությունները չեն ներվելու։ Երեկ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն էլ այդ մասին հարցին պատասխանել էր․ «Ենթադրում եմ՝ վաղը պարզ կլինի։ Ես ներկա եմ լինելու։ Կա առիթ, վաղը կիմանաք»։ Երեկ մենք ձեռք բերեցինք միջոցառման օրակարգը։ Այն սկսվելու է կեսօրին, մասնակիցներին կանչել են ժամուկես շուտ, որ գրանցվեն։ Սկզբում ներս կբերվի ՀՀ եռագույնը, կհնչի օրհներգը, ապա ելույթ կունենա Փաշինյանը՝ «Պետության հարատևության բանաձևը» թեմայով։ Ապա կլինի հարցուպատասխան՝ QR համակարգի միջոցով, այսինքն՝ գրավոր։ Դրան կհաջորդի երաժշտական ընդմիջում։ 2-րդ մասում՝ «Պետական կառավարման համակարգի արդյունավետությունը՝ որպես տնտեսական զարգացման կարևոր գործոն» վերտառությամբ, ելույթ կունենան նախարարներ Գևորգ Պապոյանը, Սրբուհի Գալյանը, Ժաննա Անդրեասյանը և փոխվարչապետները»։Ավելին14:3022.11.25