Լրահոս
2025-11-22
-
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:Ավելին11:3022.11.25 -
ՔաղաքականՀԷՑ-ը զրկվեց լիցենզիայից, որ դառնա ՔՊ ֆինանսավորող ևս մի ընկերություն՝ իշխանությունը պահելու համար. Նարեկ ԿարապետյանՀիշում եմ՝ մեր տանը հորս և հորեղբորս խոսակցությունը: Հայրս դեմ էր՝ բոլորիս առաջարկում էր չանել, քանի որ ժողովրդի համար այդպիսի նուրբ ոլորտ, ինչպիսին լույսն է չի կարող խոցելի չլինել և մարդիկ դժգոհ լինելով այդ կառույցից, որը չէր կարող անթերի լինել, իրենց դժգոհությունը կարող էին փոխանցել ընտանիքի անվանը, իսկ կործանվող ընկերությունը բեռ կլիներ մեզ համար:Ավելին11:2122.11.25 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին11:1522.11.25 -
ՔաղաքականԱմերիկյան 27 սենատոր պահանջում են ապահովել հայ գերիների ազատ արձակումն ու Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումըՍենատորների նամակում մասնավորապես ասվում է․«Զեկույցները ցույց են տալիս, որ այս քաղաքական պատանդները ենթարկվել են բռնությունների և նվաստացուցիչ վերաբերմունքի, մինչդեռ գաղտնիությունն ու ընթացակարգային խախտումները Բաքվի ռազմական դատարանում լուրջ կասկածներ են հարուցում դատավարությունների արդարության և օրինականության վերաբերյալ․․․ Ադրբեջանի կողմից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, միակ կազմակերպության, որը կարող էր այցելել հայ գերիներին, արտաքսումը ևս ավելի է վտանգում հայ բանտարկյալների անվտանգությունն ու ապահովությունը»։Ավելին11:0822.11.25 -
Մամուլի տեսություն«Մեր Ձևով» շարժումը որպես նոր քաղաքական օրակարգի նշան. «Փաստ»«Մեր Ձևով» ժողովրդական շարժման շուրջ ձևավորվող դինամիկան այլևս չի տեղավորվում «կարճաժամկետ նախաձեռնության» կամ «էմոցիոնալ արձագանքի» շրջանակներում։ Վերջին ամիսների զարգացումները ցույց են տալիս, որ գործ ունենք համակարգված, արագ աճող շարժման հետ, որը լիովին դուրս է իշխանության վերահսկողությունից և իրականում առաջարկում է երկրի համար այլընտրանքային ապագայի մոդել։ Այսօր արդեն շարժմանը միացած է շուրջ ութ հազար կամավոր։ Թվաբանորեն սա կարող է թվալ ընդամենը մի մեծ ցուցահանդեսի, համերգի կամ քաղաքային միջոցառման լսարան, բայց քաղաքական իմաստով նշանակում է մեկ այլ բան․ այս ծավալի կամավոր մասնակցությունից այն կողմ տեսանելի է հասարակության տրամադրության շեղումը գործող իշխանությունից դեպի նոր քաղաքական կենտրոն։ Ընդամենը հինգ օրվա ընթացքում մոտ հազար նոր քաղաքացու միանալը վկայում է ոչ թե սովորական հետաքրքրության, այլ վստահության կառուցման, հուսախաբությունից դեպի կազմակերպված գործողության անցնելու մասին։ Երբ հիասթափությունը ձևակերպվում է ինչպես առաջարկ, ոչ թե պարզապես բողոք, դա արդեն քաղաքական որակ է։ «Մեր Ձևով» շարժման գործունեության առանցքային ուղղություններից մեկն այն է, որ այն գործնական պատասխան է տալիս այն խմբերի խնդիրներին, որոնք փաստացիորեն դուրս են մնացել պետական կառավարման ուշադրությունից։ Երևանի մեջ բացված արցախյան գրասենյակը, որն արցախցի նախկին բնակիչներին անվճար իրավաբանական աջակցություն է տրամադրում քաղաքացիության և իրավական կարգավիճակի հարցերով, խոսում է երկու կարևոր բանի մասին։ Առաջին՝ շարժումը չի սահմանափակվում լոզունգներով և հրապարակային ելույթներով, այլ զբաղվում է ամենախոցելի և ամենախարդիրային սոցիալ-իրավական ոլորտներից մեկով։ Երկրորդ՝ այն լրացնում է այն դատարկությունը, որը ստեղծվել է պետական համակարգի անգործության կամ ցուցադրական վերաբերմունքի պատճառով։ Երբ քաղաքացին տեսնում է, որ պետական մարմիններից ավելի արագ և հասկանալի աջակցություն է ստանում քաղաքացիական շարժումից, այդ պահից սկսած երկրի ներսում «իշխանություն» հասկացությունը սկսում է իրականապես վերանայվել։ Հետաքրքրական և հատկանշական է նաև միջազգային արձագանքի դինամիկան։ Նույնիսկ Փաշինյանի կողմից այնպես գովազդվող «աղոթքի նախաճաշի» շրջանակում, որտեղ իշխանությունը փորձում էր հերթական անգամ ներկայացնել իրեն որպես արևմտյան գործընկերների հուսալի դաշնակից, հյուրերի իրական հետաքրքրության կենտրոնում եղել է ոչ թե «Քաղաքացիական պայմանագրի» հին ռեժիմը, այլ հենց «Մեր Ձևով» շարժումը։ Այն հանգամանքը, որ ԱՄՆ պատվիրակությունը նախընտրել է առանձին հանդիպում ունենալ Նարեկ Կարապետյանի հետ, ունի լուրջ քաղաքական բովանդակություն։ Դա ոչ միայն անհատական հետաքրքրություն չէ, այլ միջազգային գործընկերների փորձ՝ հասկանալու, թե իրականում ով է ձևավորում նոր օրակարգերը Հայաստանի ներսում։ Նարեկ Կարապետյանի հանդիպումը ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի փոխնախագահ Ասիֆ Մահմուդիի և Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Ջոն Այբների հետ բացում է նաև այլ հարթություն։ Եթե նախկինում միջազգային կառույցների հետ շփումների մենաշնորհը գտնվում էր բացառապես գործող իշխանության ձեռքերում, ապա այժմ այդ մենաշնորհը փաստացի կոտրված է։ «Մեր Ձևով» շարժումը ոչ միայն ներկայացրել է Հայաստանի իրական իրավիճակը, այլ մատնանշել է մի բարդ իրողություն՝ այն, որ երկրի ներսում տեղի ունեցող գործընթացները հակասում են արևմտյան գործընկերներին հայտարարագրված ժողովրդավարական արժեքներին։ Այլ կերպ ասած, միջազգային կառույցներին ուղարկվել է ուղիղ ազդակ, որ պետական քարոզչությունը և իրականությունը վաղուց արդեն չեն համընկնում։ Շարժման կողմից հստակ ձևակերպվել է մեկ առանցքային միտք․ Հայաստանում ժողովրդավարություն այսօր գործնականում չկա, և դա ոչ թե ընդդիմադիր ռետորիկա է, այլ ներքաղաքական ու իրավական կյանքի առօրյա նկարագրություն։ Եկեղեցու, սրբազանների, համայնքային ղեկավարների, գործարարների, անկախ փորձագետների և լրատվամիջոցների նկատմամբ իրականացվող ճնշումները, քրեական գործերի ընտրովի կիրառումը, վարչական ռեսուրսի գերբեռնված շահագործումը ընտրական գործընթացներում միանշանակ հակասում են այն պատկերին, որը փորձում են ներկայացնել գործող իշխանությունները։ Երբ այս ամենը ներկայացվում է ոչ թե զգացմունքային լեզվով, այլ փաստերով և կոնկրետ դեպքերով, միջազգային գործընկերների համար անխուսափելիորեն առաջանում է հարց․ ովքեր են իրականում պաշտպանները ժողովրդավարության Հայաստանում, և արդյոք ներկայիս իշխանությունը կրում է այդ կարգավիճակը, թե ընդամենը շահարկում է այն։ «Մեր Ձևով» շարժման առանձնահատկություններից մեկն այն է, որ այն կառուցվում է ոչ թե վերևից ներքև պարտադրված «կուսակցական ուղղագրությամբ», այլ ինքնակազմակերպվող ցանցային տրամաբանությամբ։ Ութ հազար կամավորն ինքնին նշանակում է տարածքային լայն ընդգրկում, տարբեր սոցիալական խմբերի ներգրավվածություն, մասնագիտական բազմազանություն։ Սա այլևս սովորական կուսակցական շտաբ չէ, որտեղ մարդիկ սպասում են, թե ինչ ցուցումներ կտրվեն կենտրոնից։ Այստեղ կամավորական մասնակցությունը ստեղծում է պատասխանատվության նոր մակարդակ՝ շարժման հարատևության և կայունության համար։ Քաղաքացին, որը մտնում է այդ դաշտ, իրեն տեսնում է ոչ թե որպես «ընտրող», այլ որպես օրակարգի համահեղինակ։ Այս ամենը լուրջ մարտահրավեր է ներկայիս իշխանության համար, քանի որ այն բացահայտում է քաղաքական համակարգի ճգնաժամը։ «Քաղաքացիական պայմանագրի» ռեժիմը տարիներ շարունակ փորձում էր ներկայացնել, թե որևէ այլ լուրջ կազմակերպված ուժ չկա, իսկ քննադատները կամ «դեստրուկտիվ են», կամ «անցյալի մնացուկ»։ «Մեր Ձևով» շարժումը փաստացի փշրում է այդ մանիպուլյացիան՝ ցույց տալով, որ նոր, ժամանակակից, ժողովրդական, գործնական օրակարգ ունեցող ուժը ոչ միայն գոյություն ունի, այլ արդեն իսկ ունի հազարավոր համախոհներ և աճի միտում։ Իսկ երբ շարժումն ունի և՛ ներքին սոցիալական բազա, և՛ միջազգային հետաքրքրություն, դա արդեն քաղաքական հավակնությունների վերաձևակերպման նոր փուլ է։ Վերջին հաշվով, «Մեր Ձևով» շարժման գործունեության շուրջ ծավալվող զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանում սկսվել է հասարակության ինքնակազմակերպման նոր փուլ։ Այս փուլում իշխանության լեգիտիմությունը այլևս չի չափվում միայն ընտրությունների պաշտոնական արդյունքներով, այլ՝ հանրային վստահությամբ, որը գնալով տեղափոխվում է դեպի այլընտրանքային կենտրոններ։ Եվ որքան ավելի շատ քաղաքացիներ իրենց խնդիրների լուծումը կտեսնեն ոչ թե կառավարական շենքերում, այլ նման շարժումների գրասենյակներում, այնքան ավելի խորքային և անդառնալի կլինի քաղաքական համակարգի փոփոխության գործընթացը։Ավելին11:0022.11.25 -
Մամուլի տեսությունՉարդարացված սպասումներ, PR-ային ծրագրեր, տոտալ ձախողումներ. «Փաստ»Իսկ ի՞նչ ունենք առաջին հերթին խոստումների մասով: Նախ՝ պետք է արձանագրել, որ սոցիալ-տնտեսական ոլորտին վերաբերող առանցքային խոստումները՝ հատկապես աղքատության մակարդակի նվազեցման, կենսաթոշակառուների ու նպաստառու խմբերի կենսապահովման, աշխատող աղքատության և եկամուտների արդար բաշխման հարցում փաստացի չեն կատարվել: Սա ոչ միայն վիճակագրական թվերի հարց է, այլև մարդկանց կյանքի իրական որակի, սոցիալական ապահովության և պետության նկատմամբ վստահության խնդիր: Կառավարության հնգամյա ծրագրի ամենամեծ սպասումներն ու ուշադրությունը կենտրոնացած էին հենց սոցիալական խոստումների վրա: Աղքատության կրկնակի կրճատում, ծայրահեղ աղքատության վերացում, նվազագույն կենսաթոշակի և աշխատավարձի շոշափելի աճ, համատարած երջանկության խոստումներ՝ սրանք ոչ միայն Նիկոլ Փաշինյանի ու նրա ղեկավարած քաղաքական ուժի նախընտրական հայտարարություններn էին, այլև կառավարության ծրագրային փաստաթղթի մաս:Ավելին10:5022.11.25 -
Մամուլի տեսությունՇրջիկ հավատացյալները Դավալու են գնում․ «Հրապարակ»Պատարագն իրականացնելու է Տեր Երվանդ քահանա Բաբայանը։ Շուրջ մեկ ամիս է՝ Փաշինյանը տարբեր եկեղեցիներում պատարագների է մասնակցում, սկզբում կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի ձեռամբ, հետո՝ ոչ կարգալույծ քահանաների՝ փորձելով Մայր Աթոռին այլընտրանք հոգեւոր խմբակ ձեւավորել։ Եվ ամեն անգամ նախապես պայման է դրվում, որ պատարագի տեքստից պետք է զեղչվի կաթողիկոսի անունը, ինչը պարտադիր է Եկեղեցու կանոնագրքով։Ավելին10:4622.11.25 -
Մամուլի տեսությունԻնչ օրակարգով են ՔՊ-ականները Համալիրում հավաքվելու․ «Հրապարակ»Գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը Մարզահամերգային համալիրում մեծ հավաք է կազմակերպում, սակայն մասնակիցներին դեռ չեն ասել, թե ինչ օրակարգով, միայն գերատեսչությունների աշխատակազմերին ասվել է, որ քաղծառայողները, մեկ մարդու պես, շաբաթ առավոտյան ներկայանան Համալիր՝ բացակայությունները չեն ներվելու։ Երեկ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն էլ այդ մասին հարցին պատասխանել էր․ «Ենթադրում եմ՝ վաղը պարզ կլինի։ Ես ներկա եմ լինելու։ Կա առիթ, վաղը կիմանաք»։Ավելին10:4022.11.25 -
ՀասարակականՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհի մասինՆոյեմբերի 21-ին ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային վարչությունում տեղեկատվություն է ստացվել, որ Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհ է բռնկվել․ սարալանջին այրվում է խոտածածկ տարածք։Ավելին10:3622.11.25 -
Մամուլի տեսությունԵՄ-ին սիրաշահելու ժամանակն է․ «Հրապարակ»ՔՊ-ն նոյեմբերի 28-ին ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել․ «ՀՀ եւ ԵՄ միջեւ՝ ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում ՀՀ մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցով, թեեւ դեկտեմբերի 2-ից մեկնարկում է հերթական քառօրյան։ Ո՞րն է հրատապության պատճառը, իշխող թիմում չգիտեն, կարծում են, որ արտահերթ ընթացակարգով փորձում են համաձայնագրին հատուկ կարեւորություն հաղորդել։Ավելին10:2522.11.25 -
Մամուլի տեսությունՈր ասում եմ` ես, Արուսն էլ հետս է. «Հրապարակ»Պարզվում է, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն արտերկիր գործուղումներին միայնակ չի մեկնում` անկախ երկրից ու գործուղման նպատակից․ նրա կինը՝ Լյուսի Վանա Կարապետյանն ուղեկցում է նրան։ Օրինակ, վերջին վոյաժը դեպի Ֆրանսիա էր։ Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 12-14-ն աշխատանքային այցով գտնվում էր Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում։ Նախարարի կինն ամուսնուն ուղեկցում էր նաեւ ԱՄՆ այցի ժամանակ։ Ի դեպ, ԲՏԱ նախարարությունը Ֆրանսիա այցից լուսանկարներ է հրապարակել, սակայն որեւէ լուսանկարում Լյուսին չի երեւում։Ավելին10:1922.11.25 -
ՀասարակականՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 12-18-ը (2025թ.)։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ նոյեմբերի 12-14-ը և 16-ին և 18-ին, -Արաբկիրում՝ նոյեմբերի 13-15-ը, -Շենգավիթում՝ նոյեմբերի 13-15-ը, -Նոր Նորքում՝ նոյեմբերի 14-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ նոյեմբերի 13-ին և 17-18-ը, -Արաբկիրում՝ նոյեմբերի 17-ին, -Նոր Նորքում՝ նոյեմբերի 17-ին, -Շենգավիթում՝ չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։Ավելին10:1522.11.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա զախարովան ասել է, որ իրենք ուշադիր հետևում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի և Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին:Ավելին10:0022.11.25 -
Մամուլի տեսությունԱդրբեջանցի լրագրողներ էին Հայաստան հրավիրել․ «Հրապարակ»Հանրային կապերի եւ տեղեկատվության ՊՈԱԿ-ի Օրբելի վերլուծական կենտրոնի կազմակերպած «Օրբելի ֆորում 2025»-ին, որը կայացավ նոյեմբերի 4-6-ը, պարզվում է, ոչ միայն թուրք, այլեւ ադրբեջանցի լրագրողներ են ներկա եղել։ Հրավերն ուղարկել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի կենտրոնը։ Մենք տեղեկացանք, որ լրագրողներն Ադրբեջանի պետական Azertac լրատվամիջոցից են եղել։Ավելին09:5122.11.25 -
ՀասարակականՀաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անտառապատ գոտիներ և բնակելի տարածքներ․ ՆԳՆՆոյեմբերի 21-ին ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային վարչությունում տեղեկատվություն է ստացվել, որ Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհ է բռնկվել․ սարալանջին այրվում է խոտածածկ տարածք։ Կազմակերպվել է համապատասխան արձագանքում։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի և Տավուշի ստորաբաժանումներից մարտական 5 հաշվարկ, 4 օպերատիվ խմբեր։ Նախնական տվյալներով այրվում է 70-80 հա խոտածածկ տարածք։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անտառապատ գոտիներ և բնակելի տարածքներ։ Այս պահին հրդեհաշիջման աշխատանք է կատարում 90 փրկարարական ծառայող։ Դեպքի մասին մամուլում շրջանառվում են տարբեր ոչ հավաստի տեղեկություններ։ Հորդորում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։Ավելին09:4822.11.25 -
Մամուլի տեսությունԳերատեսչությունները մարզահամերգային համալիրում կներկայացնեն 2026 թվականի նախընտրական ծրագրի իրենց առաջարկները. «Ժողովուրդ»Բանն այն է, որ ամբողջ կառավարական համակարգը, ներառյալ տարբեր գերատեսչություններ, այս օրերին զբաղված են նախընտրական ծրագրեր կազմելով։ Հանձնարարված է, որ յուրաքանչյուր գերատեսչություն պետք է ներկայացնի իր ոլորտի վերաբերյալ «սուպեր ծրագիր»՝ 2026 թվականի համար։ Նշել էինք, որ ծրագրի հավաք-քննարկումը լինելու է նոյեմբերի 22-ին: Եվ, ահա, այսօր Մարզահամերգային համալիրում նախատեսվում է մեծ ընդհանուր հավաք, որի ընթացքում տարբեր ոլորտների ղեկավարներ կներկայացնեն իրենց գաղափարները՝ ցույց տալու իրենց մտքի թռիչքը, եւ թե ինչ են պատրաստվում առաջարկել հանրությանը, որ կարողանան ձայներ հավաքել:Ավելին09:4622.11.25 -
Մամուլի տեսությունԿարգելվի՞ արդյոք հին «Օփելների» մուտքը մայրաքաղաք. «Ժողովուրդ»Տիգրան Ավինյանը նոյեմբերի 18-ի Երեւանի ավագանու նիստում, իր սիրելի ընդհանրական ոճով խոսելով, կարծես թե սպառնաց վարորդներին։Ավելին09:4222.11.25 -
Մամուլի տեսությունԻ՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Ջուլիետա Ազարյանը. «Ժողովուրդ»Հետեւելով պատգամավորի սոցիալական ցանցերում կատարած հրապարակումներին՝ նկատել էինք, որ Ազարյանը հաճախ է մեքենայի սրահից տեսանյութեր հրապարակում։ Ուսումնասիրելով նաեւ հայտարարագիրը՝ նկատեցինք, որ շարժական գույք պատգամավորը չունի։Ավելին09:3822.11.25 -
Մամուլի տեսությունՈ՞րն է Լիդիայի կալանքը երկարաձգելու իրական պատճառը. «Հրապարակ»Լիդյա Մանթաշյանի շահերը ներկայացնող փաստաբան Տաթևիկ Սողոյանը նշում է, որ ամեն նիստի գալուց առաջ փորփրում է դատական գործի հատորները՝ հասկանալու համար, թե ի վերջո ինչում է մեղադրվում Լիդյա Մանթաշյանը, որ մի բան էլ պիտի մնա կալանքի տակ։ Մանավանդ նույն գործով անցնող և գրեթե նույն մեղադրանքներով դատվող մոտ 10 անձի խափաննան միջոցները դատարանը փոխել է:Ավելին09:3422.11.25 -
Մամուլի տեսությունՈ՞ր եկամուտները ենթակա չեն լինի հայտարարագրման. նոր փոփոխություններ են առաջարկվում. «Փաստ»«Ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակներ և շեմեր սահմանելու մասին» և «Կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի N 1067-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» նախագծերը։ Ըստ նախագծի հեղինակների, Ազգային ժողովի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքով էականորեն պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը: Մասնավորապես, սահմանվել է, որ հայտարարագրման ենթակա չեն ընտանիքի անդամներից ստացվող՝ նվազեցվող եկամուտները: Սահմանվել է նաև, որ եկամտային հարկի հաշվարկ ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնողները, քույրերը, եղբայրները, զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները), պապերը, տատերը և թոռները: Միաժամանակ, սահմանվել է, որ կառավարությունը իրավասու է սահմանել եկամտային հարկի տարեկան հաշվարկում հայտարարագրման ոչ ենթակա այլ եկամուտների տեսակներ կամ շեմեր: Խնդիրն այն է, որ կառավարության որոշմամբ հայտարարագրման ոչ ենթակա այլ եկամուտների տեսակներ կամ շեմեր սահմանված չեն։Ավելին09:3022.11.25