Լրահոս

2020-02-21
2020-02-20
  • Առողջապահական
    Կորոնավիրուս. Հայ-իրանական սահմանի հսկողությունն ուժեղացվել է

    Մեղրիի անցակետում ուժեղացվել է հայ-իրանական սահմանի հսկողությունը: Հարևան պետությունում կորոնավիրուսով վարակման 5 դեպք է գրանցվել: Վարակակիրներից երկուսը մահացել են: Երեքը հիվանդանոցում են: Հայաստանի առողջապահության նախարարությունը կապի մեջ է Թեհրանում մեր դեսպանատան ու Իրանի առողջապահության նախարարության հետ:

    22:17
    20.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Երվանդ Մանարյան. Ասպետ՝ ամեն ինչի մեջ

    96 տարեկանում մահացել է արվեստի վաստակավոր գործիչ, ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը: Հայլուրի տեսախցիկն այսօր շրջել է տիկնիկային թատրոնում, տեսել նրա պարզ առօրյա իրերը ու լսել կարծիքներ ուսուցչի մասին, որ իրենց սովորեցրեց կոստյումը չէ, որ պետք է գեղեցկացնի:

    22:16
    20.02.20
    Ավելին
  • Քաղաքական
    Հանրաքվե. «այո» ասողները վստահ են, որ անխոցելի են

    Չնայած սահմանադրության մեկ հոդված փոխելու վերաբերյալ հնչող քննադատություններին, իշխող թիմը վստահ է, որ իրենց ընտրած ճանապարհը իրավական է, ժողովրդավարության տեսանկյունից էլ անխոցելի: Եվրոպայից հնչողն էլ ոչ թե քննադատություն է, այլ ուղղակի խորհրդատվական կարծիք:

    22:15
    20.02.20
    Ավելին
  • Արցախ
    Արցախի վերածննդի օրն է

    Հայկակական երկու հանրապետությունների ներկա, նախկին նախագահները, Արցախի անկախությունը կերտած, ու այդ անկախությունը պահող մարդիկ շնորհավորել են համայն հայությանը, Կեցցե՜ ազատ Արցախը:

    22:14
    20.02.20
    Ավելին
  • Հասարակական
    «5-րդ ալիքի» եւ «Ջիմոջիի» ինտերակտիվ խաղին մասնակցել է 2000 մարդ

    Ջիմոջի հավելվածի և 5-րդ ալիքի համատեղ նախաձեռնության շնորհիվ այսօր 40 հաջողակ նվեր-գրքեր Է ստացել: Ինտերակտիվ խաղին մասնակցել է մոտ 2000 հեռուստադիտող: Մասնակիցների նման մեծ թիվը զարմացրել է Ջիմոջիին: Խոստանում են մտածել առաջիկա անակնկալների մասին:

    22:14
    20.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Սեւազգեստ մայրերը հանդիպում են պահանջում վարչապետի հետ

    Կառավարության շենքի դիմաց կրկին հավաքվել էին Սևազգեստ մայրերը, նրանց միացել էին մի շարք իրավապաշտպաններ: Պահանջում են բացահայտել՝ ինչ պայմաններում են զոհվել ծառայության մեկնած իրենց որդիները։ Բողոքողներն անհանգստացած են նաև բանակում տեղի ունեցող վերջին դեպքերից։

    22:12
    20.02.20
    Ավելին
  • Աշխարհ
    Գերմանական քաղաքում կրակել են անցորդների վրա. 8 զոհ կա

    Բռնության ահաբեկչական ակտ այսպես է անվանել Գերմանիայի նախագահը Ֆրանկֆուրտից արևելք գտնվող Հանաու քաղաքում արձակված կրակահերթերը: Զոհերի թիվը հասել է 9-ի, 4 մարդ շարունակում է մնալ հիվանդանոցում։ Հարձակվողը կրակ է բացել 2 նարգիլե ակումբում:

    22:11
    20.02.20
    Ավելին
  • 3 միլիարդ 447 միլիոն դրամ՝ հանրաքվեի համար. կառավարության օրակարգը

    Սահմանադրական դատարանի 7 անդամի այդ շենքում չտեսնելու համար կառավարությունը, հարկատուներիս ձևավորած բյուջեից պատրաստ է ծախսել մոտ 3.5 մլրդ դրամ: Եթե ձեր մտքով էլ է անցնում, որ այդ գումարը ծախսելու հազար ու մի տեղ կարող էին գտնել, ապա վարչապետը խորհուրդ չի տալիս այդպես մտածել: 

    22:09
    20.02.20
    Ավելին
  • Քաղաքական
    Հանրաքվե. «ոչ» ասողների ոչ դասական քարոզարշավը

    Հանրաքվեի ՈՉ-ի շտաբում տեղի ունեցողը ժողովրդավարության անվան տակ արվող միապետական քայլ են համարում: ՍԴ դատավորներից ազատվելու մասին հոդվածին ՈՉ ասող իրավաբանները Եվրոպայից նոր ու շատ ավելի կոշտ հայտարարություններ են կանխատեսում:

    22:09
    20.02.20
    Ավելին