Լրահոս
-
ՀայաստանՀրադադարից հետո լսվել են կրակոցներ. Իրավիճակը՝ Գեղարքունիքում44-օրյա պատերազմին հաջորդած հրադադարի հայտարարության կնքումից ի վեր Ադրբեջանը ամենալայնամասշտաբ ռազմական էսկալացիան է սանձազերծել հայ-ադրբեջանական սահմանին: 3 զոհ ունենք, 5 վիրավոր: Գիշերը թշնամին հարձակվել է Գեղարքունիքի վրա, մի դիրք իրենով արել, բայց հայկական ստորաբաժանումները կարողացել են հետ վերցնել դիրքը, ռուսական կողմի միջնորդությամբ պայմանավորվել հրադադարի մասին:
Ավելին23:3328.07.21 -
Աշխարհ«Թուրանական բանակ» է ստեղծվում. Ադրբեջան-Թուրքիա-ՊակիստանՄեր թշնամիները հայտարարել են համատեղ թուրանական բանակ ստեղծելու մասին: Այժմ Ադրբեջան-Թուրքիա բնակցությունների վերջնական փուլն է: Թուրքիայի խորհրդարանի ղեկավարը Մուստաֆա Շենթոպը այս կապակցությամբ Բաքվում է: Շենթոպի խոսքով համատեղ բանակը ստեղծվում է՝ ռազմարդյունաբերական համագործակցությունը խորացնելու նպատակով :
Ավելին23:1628.07.21 -
Աշխարհ«Մենք պաշտպանում ենք մեր երկիրը». «թալիբները» չեն կարողանում գրավել Թալեքան քաղաքըԱֆղանստանի տարածքի 85 տոկոսը վերահսկող թալիբները շարունակում են հարձակվել երկրի տարբեր շրջանների վրա, բայց ոչ մի կերպ չեն կարողանում գրավել Թալեքան քաղաքը: Աֆղանստանի սահմանապահ զորքերը ատամներով պահում են այն: Գիշերը հերթական գրոհի ժամանակ աֆղանցի զինյալներին հաջողվել է հետ շպրտել թալիբ զինյալներին: Վերջին 24 ժամում աֆղանական բանակը ոչնչացրել է Թալիբան շարժման 189 գրոհայինի:
Ավելին23:0028.07.21 -
Արտաքին քաղաքականությունԲանակցային սեղանին փաստաթուղթ կա՞. ՊՆ ղեկավարների հանդիպում ՄոսկվայումՄինչև հրադադարի մասին տեղեկությունը Բաքուն Երևանին կոչ էր արել սահմանի դելիմիտացիայի շուրջ բանակցություններ սկսել՝ դադարեցնելով ռազմական սադրանքները: Մոսկվայում այսօր նախատեսված է եռակողմ հանդիպում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների մասնակցությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարության այսօրվա հաղորդագրություններից մեկում գրված էր, որ Ռուսաստանի մայրաքաղաքում նախատեսվող բանակցություններից առաջ է Ադրբեջանի զինուժը նախահարձակ եղել:
Ավելին22:1428.07.21 -
ՀայաստանՀայ հանքափորներն ու զինված թշնամին՝ դեմ դիմաց. 3 կողմից շրջապատված Սոթքի հանքըԳիշերը, երբ թշնամին սկսել է կրակել, Սոթքի ոսկու հանքի աշխատանքը կանգնեցվել է, շուրջ 150 աշխատակից է տարհանվել: «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչը լրատվամիջոցներին հայտնել է, որ աշխատակիցներից որևէ մեկը չի տուժել։ Անվտանգության համար հանքի այն տեխնիկան, որ շատ մոտ է եղել ադրբեջանական դիրքին, մի քիչ հետ են քաշել՝ դեպի անվտանգ տարածք, քանի որ վառելիքով լիցքավորված ցիստեռները կարող են բռնկվել:
Ավելին22:0228.07.21 -
Հայաստան«Կարող ա լյուբոյ մոմենտ դուռը ջարդեն՝ մտնեն թուրքերը». Կութը՝ թշնամու բռի մեջԳեղարքունիքում գիշերային կրակոցներից ժամեր առաջ, կութեցիներն ասել են, որ արդեն 3 ամիս է ապրում են իրենց արոտավայրերում դիրքավորված ադրբեջանցիների քթի տակ և ամեն օր էլ սպասում են հարձակման: Թշնամին իր գրաված բարձունքից հետևում է Կութի նիստուկացին: Երեք օր առաջ՝ օդ էին կրակել՝ վախեցրել՝ կովերին արածացնելու տարած երեխաներին:
Ավելին21:4428.07.21 -
Հայաստան«Միանգամից սկսեցին կրակել, չհասկացա՝ ինչ կատարվեց». Հայկական կողմը 3 զոհ, 5 վիրավոր ունիԳիշերը 3:40-ից սկսված ու մոտ 6 ժամ շարունակված մարտերի մասին Զինուժի տեսախցիկի առաջ պատմել են վիրավորված տղաները: Մութ է եղել, մառախուղ, թշնամին անսպասելի սկսել է հարվածել ականանետով:
Ավելին21:3028.07.21 -
ՔաղաքականՀայլուր 20:45 «Միանգամից սկսեցին կրակել, չհասկացա՝ ինչ կատարվեց». հայկական կողմը 3 զոհ ունիԱվելին20:4528.07.21 -
Արտաքին քաղաքականությունՌուսաստանի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության դեպքերի առնչությամբՌուսաստանի Դաշնությունը, որը սերտ կապեր ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, հատուկ ուշադրություն է հատկացնում իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին և Ղարաբաղում, որտեղ գտնվում է ռուսական խաղաղապահ զորախումբը:
Ավելին20:2528.07.21 -
ՀայաստանԿայացել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստըԱնթույլատրելի է համարվել ՀՀ ԱԳՆ-ի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» հասկացության փոխարեն «Լեռնային Ղարաբաղի տարածք» բառակապակցության գործածման ընդգծումը:
Ավելին19:4928.07.21 -
Արտաքին քաղաքականությունՊուտինը ՌԴ անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանինՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ՝ ի թիվս այլ հարցերի քննարկելով իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին:
Ավելին19:1728.07.21 -
ՔաղաքականՀայլուր 18։30 Գեղարքունիքում վիրավորված զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էԱվելին18:3028.07.21 -
Հայաստան«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները համատեղ հայտարարություն են տարածելՀանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական ռազմական ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի վրա հարձակման, դրա հետևանքով ՀՀ Զինված ուժերի կրած կորուստների, ինչպես նաև սահմանի ամբողջ երկայնքով իրավիճակի սրման հետ կապված հարցեր։
Ավելին18:1428.07.21 -
ՀայաստանՊատերազմական իրավիճակ է, եթե բնութագրեմ երկու բառով. Թագուհի ԹովմասյանՈւնեցել ենք դիրքային կորուստ, որը հաջողվել է հետ վերցնել, այս պահի դրությամբ սահմանային նահանջ չունենք, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի սահմանային իրավիճակին:
Ավելին17:5028.07.21 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը. Ռուբեն Ռուբինյան«Մենք շարունակելու ենք օգտագործել մեզ հասու գործիքակազմը, կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը պետք է համապատասխան արձագանք տա այս իրավիճակներին, որովհետև դա ՀԱՊԿ պարտավորությունն է»,-ասել է Ռուբինյանը:
Ավելին17:1428.07.21 -
ՔաղաքականՀայլուր 12։30 Սոթքում կրակոցներ են հնչել՝ հրադադարի պայմանավորվածությունից հետոԱվելին16:3028.07.21 -
Հայաստան«Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը գլխից վիրավորում ունի, ծառայում է Սոթքում». Գնել Սանոսյան. 168.am«Մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսների վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում, ժամկետային զինծառայողներ են, թե ծնունդով որտեղի՞ց են` այս պահին չեմ կարող ասել: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը գլխից վիրավորում ունի, ծառայում է Սոթքում: Բոլոր վիրավորներին տեղափոխել են Երևան»:
Ավելին16:1428.07.21 -
ՀայաստանԱդրբեջանական հարձակման հետևանքով զոհված ավագ լեյտենանտ Հայկ Գևորգյանը երկու անչափահաս տղաների հայր էր. news.amԱյս գիշեր ադրբեջանական հարձակման հետևանքով զոհված ավագ լեյտենանտ Հայկ Գևորգյանը երկու անչափահաս տղաների հայր էր։ Նա ծնվել էր 1983 թվականին Գեղարքունիք մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում։ Նա ընտանիքի միակ որդին էր, ուներ իրենից կրտսեր քույր, հայտնում է news.am-ը։
Ավելին15:3428.07.21