Լրահոս
Հայաստան
23:33
28.07.21
43

Հրադադարից հետո լսվել են կրակոցներ. Իրավիճակը՝ Գեղարքունիքում

44-օրյա պատերազմին հաջորդած հրադադարի հայտարարության  կնքումից ի վեր Ադրբեջանը ամենալայնամասշտաբ ռազմական էսկալացիան է սանձազերծել  հայ-ադրբեջանական սահմանին: 3 զոհ ունենք, 5 վիրավոր:

Լարվածության առաջին օջախը բորբոքվեց մայիսի 12-ին, երբ  ադրբեջանական զինուժը ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք՝ Սյունիքի մարզի Սև լճի շրջանում։ Երկու օր անց Ադրբեջանը սադրեց  Նախիջևանի ուղղությամբ։ Հետո հարձակման ենթարկվեցին Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում գտնվող հայկական դիրքերը։ Գիշերն էլ թշնամին հարձակվել է Գեղարքունիքի վրա, մի դիրք իրենով արել, բայց հայկական ստորաբաժանումները կարողացել են հետ վերցնել դիրքը, ռուսական կողմի միջնորդությամբ պայմանավորվել հրադադարի մասին: