Լրահոս
2021-12-31
-
ՀայաստանԱՄՆ-ն արձանագրում է՝ Ադրբեջանը շարունակում է պահել 200 հայ գերիների՝ խեղաթյուրելով նրանց կարգավիճակը«Ադրբեջանը շարունակում է պահել մոտ 200 հայ ռազմագերու՝ խեղաթյուրելով նրանց կարգավիճակը»,- այս մասին նշված է ԱՄՆ «Ազգային պաշտպանության մասին» օրենքում, որը դեկտեմբերի 27-ին ստորագրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:Ավելին12:5031.12.21 -
ՀայաստանԳերությունից վերադարձած կապիտանը խախտել է մարտական կանոնադրությունը. ՔԿՔննչական կոմիտեն հայտնել է, թե ինչու է երեկ կալանավորվել գերությունից վերադարձած կապիտան Արման Խաչատրյանը։ Պարզվել է, որ կապիտան Արման Խաչատրյանը, զբաղեցնելով վաշտի հրամանատարի պաշտոն, որպես երկու դիրքերի՝ հենակետի պատասխանատու, ընդգրկված լինելով մարտական հերթապահությունում, խախտել է մարտական կանոնադրության դրույթները։Ավելին12:4131.12.21 -
ՔաղաքականԱրագացնել Աշոտ Մինասյանի խափանման միջոցի քննությունը. բողոքի ակցիա՝ դատախազության դիմացԴատախազության դիմաց են այսօր հավաքվել Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Երկաթի աջակիցները՝ նրա խափանման միջոցի քննությունը արագացնելու պահանջով: Ինչպես գիտեք, փաստաբանների պնդմամբ՝ քաղաքական իշխանության քմահաճույքով շարունակում է կալանավորված մնալ Սիսական ջոկատի հրամանատարը:Ավելին12:4031.12.21 -
Հայլուր 12:30 Միջուկային պատերազմն անթույլատրելի է. Պուտին-Բայդեն գիշերային զրույց | 31.12.2021Հայլուր 12:30 Միջուկային պատերազմն անթույլատրելի է. Պուտին-Բայդեն գիշերային զրույց | 31.12.2021Ավելին12:3031.12.21 -
ՏարածաշրջանԵրկրաշարժի ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալԴեկտեմբերի 31-ին, տեղական ժամանակով ժամը 00:04-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 30-ին, ժամը 20:04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.37⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան` Դմանիսի քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:Ավելին12:1931.12.21 -
ՔաղաքականԲողոքի ակցիա դատախազության դիմաց` ի պաշտպանություն Աշոտ ՄինասյանիԲողոքի ակցիա դատախազության դիմաց` ի պաշտպանություն Աշոտ ՄինասյանիԱվելին12:0231.12.21 -
ՀայաստանԲողոքի ակցիա՝ ՀՀ դատախազության շենքի դիմաց«Ձայն հայրենեաց» նախաձեռնությունը բողոքի ակցիա է կազմակերպել ՀՀ դատախազության շենքի դիմաց` հաջակցություն «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ)։ Նրանք պահանջում են, որ ազատ արձակվի արցախյան երեք պատերազմների մասնակիցը: Աշոտ Մինասյանը ավելի վաղ՝ դեկտեմբերի 1-ին էր կալանավորվել, որոշումը կայացրել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանը` բավարարելով քննիչի 2020 թվականի նոյեմբերի 15-ի միջնորդությունը։ ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազության բողոքը Աշոտ Մինասյանի խափանման միջոցը կալանքի փոխելու հիմքերի մասով նոր քննություն անցկացնելու համար։ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության յուրացման նախապատրաստման, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի, մասնավորապես ՀՀ վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով նրա սպանության նախապատրաստման, այդ նպատակով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, ձեռք բերելու, պահելու հանցավոր արարքները կատարելու համար։ Ինչպես Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, այնպես էլ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել էին Մինասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի և դատախազության միջնորդությունները: Մեղսագրվող բոլոր երեք հանցավոր արարքներին նրա առնչությունը հիմնավորված չէր համարվել, այսինքն` հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ:Ավելին11:3231.12.21 -
ԱրցախԵրախտապարտ եմ նրանց, որոնք միշտ վեր են կանգնած «ղարաբաղցի-հայաստանցի» խոսույթից․ Գեղամ ՍտեփանյանԱրցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը շնորհավորում է բոլորի Ամանորը՝ գրելով, որ երախտապարտ է Հայաստանում ապրողներին, որոնք ոչ միայն պատերազմի ժամանակ, այլև անցնող տարվա ընթացքում և միշտ, իրենցից ինչ-որ բան կտրելով, ապրեցրել են Արցախը․ «Նախորդ տարիների ամանորյա անհոգ բարեմաղթանքներն այսօր, գուցե, արդիական չեն, մեր հստակ անելիքների ֆոնին զուտ երազանքներն ու իղձերն ուղղակի շռայլություն են։ Գործել է պետք՝ համակարգված, փոխլրացնող քայլերով, նպատակաուղղված... Իսկ Ամանորի նախաշեմին ուղղակի կցանկանայի գնահատել և երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ում վարքը համարում եմ օրինակելի։ Խոնարհումս մեր զոհված հերոսների հարազատներին և երախտագիտությունս բոլոր ժամանակներում մեր անվտանգության դիրքերում կանգնած բոլոր-բոլորին։ Երախտապարտ եմ Արցախում ապրող իմ հայրենակիցներին, որ բազմաթիվ անորոշություններ ու փորձություններ հաղթահարելով, շարունակում են կառչած մնալ հողին՝ հստակ հասկանալով, որ մեր ներկայությունն այստեղ ի վերջո որոշիչ գործոն պետք է լինի։ Սահմանային դարձած համայնքների բնակիչներին, որոնց այցելելիս կամովի ավելի ես ամրապնդվում։ Երախտապարտ եմ Արցախի բոլոր այն քաղաքացիներին, որոնք սրտացավ են տեղահանվածների նկատմամբ, նրանց առջև իրենց տան վարձերը չեն բարձրացնում, քանզի կարճաժամկետ նյութական շահը չի կարող և չպետք է գերակա լինի ապրումակցման, մարդասիրության և հոգատարության արժեքներին։ Պետական այն պաշտոնյաններին, որոնք քաղաքացիների հետ հարաբերվելիս բարձր դիրքից չեն խոսում (դրա իրավունքը չունեն), այլ հակառակը՝ կանգնում են նրանց կողքին՝ ձեռք-ձեռքի տված լուծելու նրանց խնդիրները։ Երախտապարտ եմ իմ հայրենակիցներին Արցախում և Հայաստանում, որոնք միշտ վեր են կանգնած «ղարաբաղցի-հայաստանցի» անընդունելի ու դատապարտելի խոսույթից։ Երախտապարտ եմ Հայաստանում ապրող մեր հայրենակիցներին, որոնք ոչ միայն պատերազմի ժամանակ, այլև անցնող տարվա ընթացքում և միշտ, իրենցից ինչ-որ բան կտրելով, ապրեցրել են Արցախը։ Երախտապարտ եմ Սփյուռքի մեր հայրենակիցներին անսահման նվիրումի և այն գիտակցման համար, որ հայրենիքը՝ Հայաստանն իր Արցախի հետ միասին, և միայն հայրենիքն է մեր ինքնությունը սնուցող միակ աղբյուրը։ Երախտապարտ եմ այդ աղբյուրի ակունքներն անաղարտ պահելու համար։ Հազարավոր կիլոմետրերի հեռավորությունից և տեղեկատվական անվերահսկելի հոսքերում Արցախի ներկան ձեզ համար հաճախ այնքան էլ հասկանալի չէ, ուրեմն շարունակեք գալ, ձեր աչքերով տեսնելու ու հստակեցնելու ձեր հետագա անելիքները։ Երախտապարտ եմ մեր երկրի և ժողովրդի օտարերկրյա բարեկամներին և միջազգային կազմակերպությունների այն սակավաթիվ ներկայացուցիչներին, որոնք, քաղաքական ցանկացած խոչընդոտ հաղթահարելով, կանգնում են ճշմարտության, մարդու իրավունքների պաշտպանության դիրքերում։ Շնորհակալ եմ այն լրագրողներին, որոնք դրվագային փառքի փոխարեն հասարակությանը մաքուր ու անաչառ տեղեկություն փոխանցելու ճիշտ ու արհեստավարժ դիրքերում են աշխատում։ Մեր օրերում դա անչափ կարևոր է։ Ամանորյա բարեմաղթանքս բոլոր-բոլորին՝ արեք այնպես, որ եկող 2022 թվականին որևէ մեկը ձեզ ուղղակի պարզ մարդկային ասի՝ երախտապարտ եմ։ Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- գրել է Մարդու իրավունքների պաշտպանը։Ավելին11:0831.12.21 -
ՀայաստանՌոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղելՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել․ «Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին»,- գրել է նախագահը։Ավելին10:4431.12.21 -
ՀայաստանՕրը սկսենք մամուլի 3 կարևոր լուրովՕրը սկսենք մամուլի 3 կարևոր լուրով` «Tert.am» Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարին: «Հրապարակ» Արթուր Վանեցյանը կարծում է, որ ՀՀ իշխանությունը շարունակում է գաղտնի պայմանավորվածություններ ունենալ թշնամու: «168 Ժամ» Փաշինյանը այսօր կուղևորվի Վարդենիս. հնարավոր է՝ բնակիչները փակեն ճանապարհը: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի հետ:Ավելին10:0031.12.21
2021-12-30
-
ՀայաստանԱմբողջ վարչական,ոստիկանական ապարատն աշխատում էր մեր դեմ․ փաստաբանը՝ ՎարդենիսիցՓաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նոր է վերադարջել Վարդենիսից․ «Նոր վերադարձանք Վարդենիսից: Փորձեմ նկարագրել տեղի ունեցածը: Հանրապետական և տեղական ամբողջ վարչական, այդ թվում` ոստիկանական ապարատն աշխատում էր մեր դեմ: Ավագանու անդամներին հենց նիստից բերման ենթարկելուց բռնած մինչև աշխատակազմի ղեկավարի առևանգում: Քայլ առ քայլ կոտրել ենք իրենց նախօրոք գծագրած սխեման և ստիպել հանել «ժողովրդավարի» իրենց դիմակները: Բոլորն այսօր ականատեսը եղան աննախադեպ ապօրինությունների շարքին, որոնք պսակվեցին դրանց հեղինակների ֆիասկոյով: Հատուկ շնորհակալություն բոլոր այն լրագրողներին և օպերատորներին, որոնք այսօր տեղում էին ու բարձր մակարդակով կատարեցին իրենց առաքելությունը: Առանց նրանց հաստատ հնարավոր չէր լինի այս ամենը»,- գրել է փաստաբանը։Ավելին23:0130.12.21 -
ՀայաստանԿնոջս պնդեցի, որ սեղանին խոզի բուդ լինի․ Դավիթ Խաժակյան«Երեկ կինս հարցնում էր՝ ես ցանկանու՞մ եմ, որ խոզի ազդրը լինի սեղանին։ Ես կնոջս պնդեցի, որ ցանկանում եմ, և հիմա փորձում ենք այդ ուղղությամբ աշխատանքներ տանել։ Խոզի բդի սիրահար եմ, մանավանդ երբ այն նոր տարվա օրը տաք վիճակում է լինում։ Չեմ սիրում, երբ հետագայում այն սառչում է։ Փորձում եմ 1-2 օրում թարմ վիճակում ըմբոշխնել»,- «armlur.am»-ի հետ զրույցում ասել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ Նա նաև նշել է, որ Ձմեռ պապիկից նոր մեքենա է ուզել։Ավելին22:4930.12.21 -
ՀայաստանԱմանորի գիշերը որ մարզում ամենացուրտը կլինիԱմանորի գիշերը Շիրակի մարզում ցուրտ կլինի։ Ջերմաստիճանը կհասնի մինչև -23-ի։ Եղանակը համեմատաբար մեղմ կլինի Տավուշում, որտեղ, մնացած մարզերի համեմատ, ջերմաստիճանը մինուսի շեմը կհաղթահարի՝ հասնելով +1-ի։ Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է։ Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Գյումրի-Վանաձոր և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին22:3430.12.21 -
Հայաստան«Թուրքը շատ մոտիկ ա եկել». Սյունիքում զորակոչ էԱյս շաբաթ մեկնարկել է ձմեռային զորակոչը: Հայրենիքի պաշտպանների նոր հերթափոխը զինված ուժերի շարքերը կհամալրի մինչև հունվարի 31-ը:Ավելին21:0030.12.21 -
Քաղաքական«Պատերազմի հետևանքներ», «արտաքին միջավայրի լուրջ խնդիրներ». Փաշինյանը գոհ էՀայաստանում ու Արցախում 2021թ. տեղի ունեցածը վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար պարզապես «հետպատերազմյան հետևանքներ» են: Փաշինյանը հայտարարել է, թե հաջողվել է իրավիճակը պահել կառավարելի:Ավելին20:5930.12.21 -
ՔաղաքականՔրեական հետապնդում՝ գերությունից հետո. Բաքվից վերադարձածներից 5-ը կալանավորված են, 1-ը՝ ձերբակալվածՀայաստանում ձերբակալել են երեկ Բաքվից վերադարձած 5 գերիներից մեկը: «Հայլուրին» քննչական կողմիտեի խոսնակը հայտնել է, որ բոլոր զինծառայողները հարցաքննվել են:Ավելին20:5730.12.21 -
Հայլուր 20:30 Բաքվի գերությունից վերադարձածներից 5-ը կալանավորվել է, մեկը՝ ձերբակալվելՀայլուր 20:30 Բաքվի գերությունից վերադարձածներից 5-ը կալանավորվել է, մեկը՝ ձերբակալվել | 30.12.2021Ավելին20:3030.12.21 -
ՔաղաքականՍա ոչ այլ ինչ է, քան խուժանապետություն. Սաղաթելյանը՝ Վարդենիսում տեղի ունեցողի մասինՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն արձագանքել է Վարդենիսի ավագանու նիստին՝ նշելով, որ այն, ինչ կատարվում է Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու նիստի ընթացքում, որևէ աղերս չունի իրավական պետության վարքագծի հետ:Ավելին18:5530.12.21 -
ՔաղաքականԻշխանության համար կռիվը Վարդենիսում ավարտվեց ընդդիմության հաղթանակովՎարդենիսում ավագանու ընդդիմադիր երկու խմբակցություններն այսօր երկրորդ փորձից կարողացել են նիստ հրավիրել և համայնքապետ ընտրել Ահարոն Խաչատրյանին: Նա ընդդիմության միասնական թեկնածուն էր:Ավելին18:5330.12.21