Լրահոս
2022-03-08
-
ՀասարակականՁեր նվիրումի շնորհիվ են պահպանվում մեր ազգային ավանդույթները. Առուշ Առուշանյանի ուղերձը կանանց՝ կալանավայրիցՁեր նվիրումի շնորհիվ են պահպանվում մեր ազգային ավանդույթները. Առուշ Առուշանյանի ուղերձը կանանց՝ կալանավայրիցԱվելին10:4808.03.22 -
ՀասարակականՀովիկ Աբրահամյանի ընտանիքի դղյակը վաճառվել է. ո՞վ է գնորդը․ ՍիվիլՆեթի ուսումնասիրությունըՀովիկ Աբրահամյանի ընտանիքի դղյակը վաճառվել է. ո՞վ է գնորդը․ ՍիվիլՆեթի ուսումնասիրությունըԱվելին10:3908.03.22 -
ՀայաստանՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պատերազմի օրերին «տան հարց» լուծելիս է եղել. «Ժողովուրդ»ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պատերազմի օրերին «տան հարց» լուծելիս է եղել. «Ժողովուրդ»Ավելին10:3208.03.22 -
ՀայաստանԱպրե՛ք առ Աստված ապավինությամբ և աղոթքը՝ մշտահունչ ձեր շուրթերին. Կաթողիկոսի ուղերձը՝ կանանց տոնի առթիվԱպրե՛ք առ Աստված ապավինությամբ և աղոթքը՝ մշտահունչ ձեր շուրթերին. Կաթողիկոսի ուղերձը՝ կանանց տոնի առթիվԱվելին10:2208.03.22 -
ՄիջազգայինՌուսական կողմը «լռության ռեժիմ» է հայտարարումՌուսական կողմը «լռության ռեժիմ» է հայտարարումԱվելին10:1708.03.22 -
ՀայաստանՍեյրան Օհանյանն այս տարի Քննչական կոմիտեում հարցաքննվել է. «Ժողովուրդ»Սեյրան Օհանյանն այս տարի Քննչական կոմիտեում հարցաքննվել է. «Ժողովուրդ»Ավելին10:1208.03.22 -
ՄիջազգայինՌուսաստանին «պատժող» Եվրոպան չի հրաժարվում ռուսական գազիցՌուսաստանին «պատժող» Եվրոպան չի հրաժարվում ռուսական գազիցԱվելին10:1008.03.22 -
ՀասարակականԽախտվել են երկու արևելասլավոնական ազգերի միջև գոյություն ունեցող չգրված օրենքները․ Վարդգես ԴավթյանԽախտվել են երկու արևելասլավոնական ազգերի միջև գոյություն ունեցող չգրված օրենքները․ Վարդգես ԴավթյանԱվելին09:5008.03.22 -
ՀասարակականՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբԱվելին09:4708.03.22 -
ՀասարակականՀայաստանի տարածքում փակ ավտոճանապարհներ կանՀայաստանի տարածքում փակ ավտոճանապարհներ կանԱվելին09:4108.03.22 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն«Գոլոս Արմենիի»․ Բաքուն Անկարայի հետ իրականացնում է «Շուշիի հռչակագիրը», որի նպատակներից մեկն էլ հայաթափ Արցախն է:Ավելին09:3208.03.22 -
ՀասարակականՊատերազմի հետևանքով անօթևան դարձած Խաչատրյանները Վայոց Ձորում հարմարավետ տուն ունենՊատերազմի հետևանքով անօթևան դարձած Խաչատրյանները Վայոց Ձորում հարմարավետ տուն ունենԱվելին09:0008.03.22
2022-03-07
-
ՀայաստանՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենաՄարտի 6-ին ժամը 20։35-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոմեքենաներն արգելափակվել են Մարտունի-Գետափ ավտոճանապարհին։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա (35 ուղևոր) և իրականացրել հերթապահություն:Ավելին23:5507.03.22 -
ՀայաստանՆախկին պատգամավորին առաջադրվել է ավելի քան 350 մլն դրամի գույք չհայտարարագրելու և 211 մլն դրամի հարկեր չվճարելու մեղադրանքՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ավելի քան 350 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույքը չհայտարարագրելու և 211 մլն ՀՀ դրամի հարկեր և տուրքեր չվճարելու համար։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանն առանձնապես խոշոր չափերով հարկը և տուրքը չվճարելու նպատակով հայտարարագրերում և հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթերում մտցրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, օգտագործել ակնհայտ կեղծ փաստաթղթեր, ինչպես նաև հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ՝ թաքցրել է հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 350 մլն ՀՀ դրամի գույքը: Մասնավորապես, Ա. Համբարձումյանը Իտալիայի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության` կահույքի արտադրությամբ զբաղվող առաջատար մի շարք ընկերություններից գնել և 2017-2018 թվականներին Հայաստանի Հանրապետություն է ներմուծել ավելի քան 800.000 եվրո արժողությամբ թանկարժեք կահույքի տարբեր խմբաքանակներ, սակայն առանձնապես խոշոր չափերով հարկը և տուրքը չվճարելու նպատակով օգտագործել է կեղծ հաշիվ-ապրանքագրեր, որոնցում կահույքի վերը նշված իրական արժեքից նշվել է ընդամենը շուրջ 105.000 եվրոն: Դրանից հետո գործարարը վերոհիշյալ ապրանքների ձեռքբերման իրական արժեքների վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել նաև հայտարարագրերում և հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթերում: Արդյունքում պակաս է հաշվարկվել և Ա. Համբարձումյանի կողմից չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 211 մլն ՀՀ դրամի մաքսատուրք և ԱԱՀ, ինչպես նաև դրանցից գոյացած տույժեր ու տուգանքներ: Բացի այդ, 2003թ.-ից մինչև 2019թ. հունվարի 14-ը զբաղեցնելով ՀՀ ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը և լինելով հայտարարատու պաշտոնատար անձ, Արկադի Համբարձումյանը 2019թ. փետրվարի 9-ին ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիր, սակայն դրանում թաքցրել է իրեն պատկանող` 8 մլն ՀՀ դրամից ավելի արժեք ունեցող, 2017 և 2018 թվականներին գնված` թանկարժեք իր հանդիսացող վերոհիշյալ կահույքի խմբաքանակները, ինչը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր ավելի քան 350 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույքի չհայտարարագրմանը: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար 07.03.2022թ.-ին Արկադի Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Ա. Համբարձումյանի կողմից պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը նույն օրը վերականգնվել է: Նախաքննությունը շարունակվում է:Ավելին23:3907.03.22 -
ՀայաստանՀրդեհ է բռնկվել Վարդավանք գյուղումՄարտի 6-ին, ժամը 20:19-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդավանք գյուղում այրվում է երկհարկանի տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։44-ին, մարվել՝ 22:40-ին: Այրվել է երկհարկանի փայտաշեն տունը (մոտ 115 քմ) գույքով։Ավելին23:2607.03.22 -
Հայաստան540 գրամ ծնված Անդրեյն արդեն 3 կիլոգրամ, 700 գրամ է ու կարող է տուն գնալՆորածին Անդրեյը, որ ծնվել է 540 գրամ քաշով ու երեք ամիս անց երևանյան հիվանդանոցից դուրս է գրվել 3 կգ 700 գրամ քաշով: Մարիա Չիչովան վաղաժամ բնական ճանապարհով է լույս աշխարհ բերել իր 4-րդ զավակին:Ավելին23:1507.03.22 -
Զինված ուժերԶորամասերից մեկում անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողությունN զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է ձմեռային զորակոչի շրջանակում զորակոչված զինծառայողների զինվորական երդման հանդիսավոր արարողություն: Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները: Զորամասի հրամանատարը շնորհավորել է նորակոչիկներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն։Ավելին23:1107.03.22 -
ՄիջազգայինԿարողանո՞ւմ է Ռուսաստանին «պատժել» Արևմուտքը. Մոսկվան կանխարգելիչ ծրագրեր ունիՌուսաստանում բրենդային խանութների փակումը ավելի շատ այդ ապրանքանիշերին կհարվածի: Փորձագետների կարծիքով՝ պատժամիջոցները Ռուսաստանում անհարմարություններ կստեղծեն հիմնականում բանկային ու ֆինանսական ոլորտում: Ըստ մասնագետի՝ սանկցիաները հետ չեն պահի Ռուսաստանին՝ Ուկրանայում նպատակին հասնելու համար:Ավելին23:0007.03.22 -
ՀասարակականՌուսները Հայաստան են գալիս՝ փող աշխատելու, բայց գումարը կանխիկացնելու խնդիր ունենՄեկ օրում Ռուսաստանի տարբեր քաղաքներից առնվազն 30 ինքնաթիռ է վայրէջք կատարել Երևանի Զվարթնոց օդնանավակայանում: Հայաստան են գալիս հիմնականում Ռուսաստանում գրանցված արասահմանյան ընկերությունների աշխատակիցները, որոնք պատժամիջոցների պատճառով անգործ են մնացել իրենց երկրում: Ռուսաստանում Վիզա և Մաստեր քարտերի արգելիքց հետո՝ բոլոր ռուսները գումարը կանխիկացնելու խնդրի առաջ են կանգնել:Ավելին22:4707.03.22 -
ՍպորտԼևոն Աղասյանը Ստամբուլում դարձել է Բալկանյան երկրների՝ մարզասրահում անցկացվող առաջնության հաղթողՏոկիոյի օլիմպիական խաղերի մասնակից, եռացատկորդ Լևոն Աղասյանը հաղթող է դարձել Բալկանյան երկրների՝ մարզասրահում անցկացվող 27-րդ առաջնությունում։ Աղասյանը ցույց է տվել 16.26 մ․ արդյունք ու դարձել ոսկե մեդալակիր։ Մրցաշարը մարտի 4-ից 5-ն անցկացվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: «Դեռ շատ աշխատանք կա անելու, բայց ուրախ եմ երկար դադարից հետո նվաճածս մեդալի համար»,- գրել է Լևոնը սոցցանցերի իր էջերում: Հայաստանը ներկայացրած 8 մարզիկներից մեդալ է նվաճել նաև վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ 1500 մ մրցատարածությունը հաղթահարելով 3։46․05 ժամանակում ու գրավելով երկրորդ հորիզոնականը։ Հայաստանի հավաքականում ընդգրկված են եղել նաև Ռազմիկ Մկրտչյանը, Ռոման Ալեքսանյանը, Գոռ Հարությունյանը, Գայանե Չիլոյանը, Էլլադա Ալավերդյանը և Յանա Սարգսյանը; Վերջինս 7-րդ տեղն է գրավել հեռացատկում և եռացատկում։ Լևոն Աղասյանը մարտի 18-ից 22-ն էլ Սերբիայում մասնակցելու է մարզասրահների աշխարհի առաջնությանը: Ինչ վերաբերում է աթլետիկայի Հայաստանի հավաքականին, ապա հունիսի 11-ին մեր ընտրանին Մալթայում ուժերը կչափի Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում, իսկ մայիսին և օգոստոսին՝ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում:Ավելին22:2307.03.22