Լրահոս
Միջազգային
10:17
08.03.22
287

Ռուսական կողմը «լռության ռեժիմ» է հայտարարում

Img default alt hy

Ռուսական կողմը «լռության ռեժիմ» է հայտարարում և պատրաստ է մարտի 8-ի ժամը 10:00-ից մարդասիրական միջանցքներ ապահովել Ուկրաինայում՝ Կիեւից, Խարկովից, Չեռնիգովից, Սումից, Մարիուպոլից խաղաղ բնակիչների դուրս գալու համար։

Ուկրաինայի գրեթե ողջ տարածքի մեծ թվով բնակավայրերում, առաջին հերթին՝ խոշոր քաղաքներում, իրավիճակը, հումանիտար աղետի բնույթ է ստացել՝ հումանիտար միջանցքների գործունեությունը ապահովելու Կիևի անկարողության պատճառով, ասվում է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։