Լրահոս
Մամուլի տեսություն
09:32
08.03.22
222

Մամուլի տեսություն

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

«Գոլոս Արմենիի»

Բաքուն Անկարայի հետ իրականացնում է «Շուշիի հռչակագիրը», որի նպատակներից մեկն էլ հայաթափ Արցախն է:

«Հրապարակ»

ՀՀ նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանի երդմնակալությունը կկայանա մարտի 13-ին։

«Ժողովուրդ»

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պատերազմի օրերին «տան հարցը լուծելիս է եղել»:

«168.am»

Մանկավաճառության գործով մեղադրյալ հանդիսացող անձը ՄԻՊ-ում բարձր պաշտոն կզբաղեցնի:

«Ժողովուրդ»

«Գոլդեն փելիս» գերթանկարժեք հյուրանոցի գնումով հայտնի դարձած Նարեկ Նալբանդյանը գնել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող, Ազատության պողոտայում գտնվող (Մոնումենտի բարձունքում) շքեղ առանձատունը։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ռեժիսոր Դավիթ Սահակյանցի հետ: