Լրահոս
Միջազգային
10:10
08.03.22
352

Ռուսաստանին «պատժող» Եվրոպան չի հրաժարվում ռուսական գազից

Img default alt hy

Եթե ​​Եվրամիությունը նոր պատժամիջոցներ սահմանի ռուսական գազի և նավթի նկատմամբ, Բուլղարիան կարող է բացառություններ պահանջել։ Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է հանրապետության վարչապետ Կիրիլ Պետկովը։

Ներկա պահին երկիրը գազի և նավթի մատակարարների մեջ այլընտրանք չունի. այն «չափազանց կախված է» Ռուսաստանից, հավելել է Պետկովը։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զգուշացրել էր, որ Ռուսաստանից գազի մատակարարումների դադարեցման դեպքում մեծ խնդիրներ են առաջանալու։

Գերմանիայի կանցլերը նույնպես խոստովանել էր, որ իրենք ռուսական էներգառեսուրսներից հրաժարվելու այլընտրանք չունեն։