Լրահոս
Առողջապահական
11:10
13.03.22
127

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 51 նոր դեպք

Առողջապահության նախարարությունը հայտնում է նախօրեին Հայաստանում գրանցված կորոնավիրուսային իրավիճակը:

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 422 004 է, նոր դեպքերի թիվը՝ 51, առողջացածների ընդհանուր թիվը՝ 408 396, մեկ օրում՝ 181, փաստացի բուժվողներինը թիվը՝ 3401:

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 2 935 042, մեկ օրում՝ 2939 մարդ, մահացել է  8572-ը, մեկ օրում՝ 2: Մահվան ելքեր այլ պատճառով նախօրեին չի գրանցվել, այդպիսի դեպերի ընդհանուր թիվը 1630 է: