Լրահոս
Հասարակական
16:50
12.03.22
4 428

Ինչպես Արարատ Միրզոյանը դարձավ Արաբաթ Միրզոյան

Img default alt hy

Արարատ Միրզոյան-Մևլութ Չավուշօղլու հանդիպումից հետո Հայաստանի ԱԳ նախարարին թուրքական հեռուստատեսությամբ ներկայացրել են նոր անունով՝ Արաբաթ Միրզոյան: 

Կարելի է կարծել, որ դա զուտ վրիպակ է, բայց հիշենք, որ թուրքերը երբեք չեն ընդունել Արարատ անունը և բիբլիական սարը նրանք անվանում են Աղրիդաղ: Այս առիթով արժի հիշել ՍՍՀՄ տարիներին թուրքերը ինչպես էին բողոքել ՍՍՀՄ ԱԳ նախարարին Հայկական ՍՍՀ գերբի վրա Արարատ սարի առկայության համար: 

Թուրքերի համար գոյություն չունի Արարատ լեռ, հետևաբար նրանք չեն ընդունում այն ամենը, ինչ կապված է Արարատ անվան հետ: Եվ որտեղից որտեղ հայ-թուրքական սիրախաղի նախաձեռնողներից մեկը հանկարծ դարձել է մի անձ, ում անունը Արարատ է: 

Արարատ Միրզոյանը մեղավոր չէ, որ ծնողները նրան այդ անունով են կնքել: Ի՞նչ իմանային, որ կփոխվեն ժամանակները և իրենց հարազատ որդին թուրքերի հետ սիրախաղի պիոներ կդառնա: 

Գոհանանք, որ գոնե անունը չեն փոխել և ներկայացրել Աղրիդաղ Միրզոյան, այլ բավարարվել են Ղրիմում Ազովի ափին գտնվող թաթար-թուրքական Արաբաթ ամրոցի անունով: Կասեք հայի բա՞խտ է, ոչ , կասեմ՝ քաղաքականություն է, պարզ թուրքական քաղաքականություն: 

Հ.Գ. Արաբաթ թուրքերեն նաև նշանակում է սայլ (тележка): Բայց այս մեկը շատ ավելի կոպիտ է, մենք համաձայն չենք, իսկ Արաբաթ Միրզոյա՞նը...