Լրահոս
Մամուլի տեսություն
09:48
16.03.22
112

Օրվա մամուլի 5 կարևոր լուրերն են

«Հրապարակ»

Ընդդիմությունը դիմել է ԱԺ նախագահին` Արցախում ստեղծված իրավիճակի թեմայով հրատապ նիստ անելու առաջարկով:

«Tert.am»

«Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքների պատճառով կանայք և երեխաները Խրամորթից տեղափոխվել են այլ բնակավայրեր». Ասկերանի շրջանի վարչակազմ:

«Հրապարակ»

ԶՈՒ նախկին ԳՇ պետ Արտակ Դավթյանը իր մերձավոր շրջապատում բողոքել է, թե բանակը քանդում են, սակայն նրան, կարելի է ասել, պատանդի կարգավիճակում են պահել՝ սպառնալով, թե հակառակվելու դեպքում իրեն քրեական պատիժ է սպասվում։

«Ժողովուրդ»

Հայաստանում հնդկաձավարը հասել է ոսկու գնի. փաթեթավորված հնդկաձավարի որոշ տեսակների գները սկսում են 1100 դրամից:

«Ժողովուրդ»

Աննախադեպ իրավիճակ է ԲԴԽ-ում։ ԱԺ ուղարկված Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների ընտրության ցուցակը հետ է կանչվել, և որոշումը՝ ոչնչացվել:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ: