Լրահոս
Հասարակական
13:09
22.03.22
1 222

Արաբական աշխարհը հեղեղենք Սևանի ջրով․ «Հրապարակ»

Img default alt hy

«Hraparak.am»-ը գրում է․

«Վահագն Խաչատուրյանը, ով 1991 թվականից քաղաքականության մեջ է, իսկ 1998-ին ազատվելով ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից երկարատև պաուզա էր վերցրել, պարզվում է` 2020 թվականին թեկնածուական թեզ է պաշտպանել, «Հանրային ռեսուրսների կառավարման բարելավման հիմնական ուղիները ՀՀ-ում» թեմայով:

Նրա գիտական ղեկավարը եղել է տնտեսագիտության դոկտոր, պետգույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալ Աշոտ Մարկոսյանը: Իր գիտական թեզում Երևանի նախկին քաղաքապետ, այժմ ՀՀ նախագահ Խաչատուրյանը գրել է, որ ՀՀ ջրային ռեսուրսները կարող են մեր հանրապետության եկամուտների ավելացման աղբյուր հանդիսանալ: Եվ դարակազմիկ վերլուծություն ու առաջարկ է արել.

«Եթե ընդունենք, որ Հայաստանի արտահանվող 1 լ խմելու ջուրը համաշխարհային շուկայում կարող է վաճառվել 0,37 ԱՄՆ դոլարով, ապա հեշտ է նկատել, որ 1 մլն լ.  խմելու ջրի արտահանումից ստացվող դրամամուտքը (հասույթը) կկազմի 370 հազ, 1 մլն լ. խոր/մ-ի դեպքում՝ 370 մլն., 10 մլն. խոր/մ-ի դեպքում՝ 3,7 մլրդ ԱՄՆ դոլար»:

Իսկ հիմա, ուշադրություն` առաջարկը.

«Ջրի այդպիսի քանակությունը կարելի է վերցնել Սեւանա լճից եւ այն հիմնականում արտահանել խողովակաշարով` մինչեւ Պարսից ծոց: Կարեւոր է նաեւ նկատել, որ ջրի քանակությունը հնարավոր է այդ տարածաշրջանի երկրներ հասցնել ինքնահոս եղանակով՝ նկատի ունենալով, որ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով 700 մ ավելի բարձր է Պարսից ծոցի երկրներից, ինչը զգալիորեն կէժանացնի խմելու ջրի տեղափոխման ծախսերը»:

Սա 90-ականներին՝ Հայաստանը ջերմուկով պահելու կամ էլ 60-ականներին` Սեւանի մակերեսը փոքրացնելու (որ ջրի գոլորշիացումը նվազի) թեզի շարունակությունն է: Միայն պարզ չէ, թե ինքնահոսով խմելու ջրի տեղափոխումն ինչպես է պատկերացրել պարոն Խաչատուրյանը: Գուցե առուներ գցելո՞ւ միջոցով (թեզի ամբողջական վերլուծությունը` վաղվա համարում)»: