Լրահոս

2022-03-22
  • Img default alt hy
    Տնտեսական
    ՄՊՀ-ն հրապարակել է մի շարք ապրանքների իրացման գները
    Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է «Նոր Զովք» և «Երևան Սիթի» առևտրային ցանցերում մի շարք ապրանքների իրացման գները: Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ներկայացվող գրաֆիկական պատկերներում: «Երևան Սիթի»
    15:56
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Կարապետյանը
    Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գրոծողության ընթացքում զոհվել է ևս մեկ հայազգի զինծառայող: Ծնունդով ուկրաինական Նիկոպոլից կրտսեր սերժանտ Արմեն Սամվելի Կարապետյանի մահվան լուրը հայտնել է Նիկոպոլի քաղաքային խորհուրդը, գրում է dv-gazeta.info-ն: Զինծառայողը, որն ապրիլի 14-ին կդառնար 27 տարեկան, մահացել է հիվանդանոցում՝ ավելի վաղ ստացած վիրավորումներից:
    15:52
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Աննա Դանիբեկյանը տուգանել է Արմեն Գևորգյանի պաշտպանին
    Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց տուգանել ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանին 50 հազար դրամի չափով։ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ուժի մեջ մտնելու օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում կամավոր չկատարելու դեպքում կկատարվի հարկադիր կարգով։ Որոշումը կարող է բողոքարկվել վերադաս ատյանում՝ այն ստանալու պահից 7-օրյա ժամկետում։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 29-ին։
    15:43
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դեռ լուծված չեն անհայտ կորած անձանց հայտնաբերման և ռազմագերիների վերադարձի հարցերը․ ՄԻՊ
    Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր մասնակցել է «2020 թ. 44-օրյա պատերազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների անդամների իրավունքների վիճակը» խորագրով զեկույցի ներկայացմանը: Այդ մասին ասված է ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջում: Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին՝ կատարված աշխատանքի և պատրաստված զեկույցի համար։ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել անհայտ կորած անձանց հարազատներին իրենց իրավունքների պաշտպանության հարցերում ակտիվ պահանջատիրության համար, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ու դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին՝ միջոցառմանը մասնակցության համար։ Պաշտպանը նախ երկու ուղերձ է հղել միջոցառմանը մասնակցող օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին. «Երեկ երեկոյան ադրբեջանական կողմը կրկին դադարեցրել է Հայաստանից Արցախ գազի մատակարարումը, որն առաջին անգամ դադարեցվել էր դեռևս մարտի 8-ին և վերականգնվել ընդամենը երեք օր առաջ։ Սա ադրբեջանական պետության կողմից Արցախի բնակչության հանդեպ ճնշման ու ահաբեկման շարունակվող վարքագիծ է, մեկ կետից կառավարվող քաղաքականության դրսևորում, որի նպատակն է Արցախի հայաթափումն ու էթնիկ զտումը հայերից»։ «Խնդրում եմ նաև հաղորդել ձեր մայրաքաղաքներ, որ 44-օրյա պատերազմից շուրջ երկու տարի անց դեռ լուծված չեն անհայտ կորած անձանց հայտնաբերման և ռազմագերիների վերադարձի հարցերը։ Փոխարենը ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից արհեստական դատավարությունների իրականացմանն այն անձանց նկատմամբ, ովքեր ուղղակիորեն միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության ներքո պետք է լինեին»։ Պաշտպանը նշել է, որ սրանք հումանիտար հարցեր են, որոնց հետամուտ լինելը բոլորիս պարտականությունն է, և որ մարդու իրավունքները պետք է դուրս դրվեն աշխարհաքաղաքական մոտեցումներից։ Պաշտպանն առանձնացրել է հետևյալ խումբ խնդիրները, որոնք բխում են Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված անհայտ կորած անձանց հարազատների դիմումների ու բողոքների ուսումնասիրությունից, ինչպես նաև տարբեր այցերի ու փաստահավաք առաքելությունների արդյունքներից ՝ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին պատերազմական գործողությունների ընթացքում, ինչպես նաև ակտիվ մարտական գործողությունների ավարտից հետո պետական իրավասու մարմինները պատշաճ չեն ապահովել բազմաթիվ զինծառայողների ճակատագրերի մասին նրանց հարազատների ժամանակին և անհրաժեշտ տեղեկություններ ստանալու իրավունքը: Ճիշտ է, ակտիվ մարտական գործողությունների ընթացքում նման տեղեկությունները հաճախ օբյեկտիվորեն հնարավոր չի եղել ձեռք բերել, սակայն երբեմն օրեր, նույնիսկ ամիսներ անց պետական մարմինները քաղաքացիներին չեն տրամադրել իրենց հարազատների ճակատագրերի մասին որևէ տեղեկություն (նույնիսկ չեն հայտնել, թե ինչ որոնողական աշխատանքներ են իրականացվում, զինծառայողը որտեղ է մասնակցել մարտերին, վերջին անգամ որտեղ է եղել և այլն), ինչը խիստ անընդունելի է: Պաշտպանին հասցեագրված մյուս խումբ բողոքները վերաբերում են զոհվածների մարմինների ու մասունքների ԴՆԹ նույնականացման գործընթացների վերաբերյալ զոհված զինծառայողների հարազատներին տեղեկություններ չտրամադրելուն (դատագենետիկական փորձաքննության եզրակացությունները չտրամադրելուն) կամ դրանք ուշացումով տրամադրելուն։ Գործընթացի ու դժվարությունների վերաբերյալ հարազատներին մատչելի ու ժամանակին ներկայացված բացատրությունների բացակայության պայմաններում, ցավալիորեն, այդ եզրակացությունների արժանահավատությունը կասկածների տեղիք է տվել հարազատների մոտ։ Այս խնդիրը բարձրացրել են ինչպես զոհված զինծառայողների հարազատները, այնպես էլ հասարակական կազմակերպությունները։ Գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքների անդամներին հոգեբանական աջակցության տրամադրումը, չնայած պաշտպանության նախարարության գործադրած հսկայական ջանքերին, կազմակերպվել է հատվածական, քաոտիկ, չեն եղել ու չկան ինստիտուցիոնալ մոտեցումներ։ Անհայտ կորած անձանց կարգավիճակի անորոշությունների հետ կապված հարազատները դժվարություններ են ունեցել նախատեսված ու ընթացիկ տրամադրվող աջակցության ծրագրերից և պետության կողմից նախատեսված սոցիալական երաշխիքներից օգտվելու առումով»,- նշված է գրառման մեջ։
    15:33
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանի հետ բանակցություններ են տարվում գազամատակարարման վերականգնման համար․ «Արցախգազի» տնօրեն
    Մարտի 21-ին՝ ժամը 23։00-ին, Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ «Վերանորոգման աշխատանքներ իրականացնելիս փական է տեղադրվել։ Հենց նույն պահին դրա մասին տեղեկացրել ենք ռուս խաղաղապահներին։ Ներկա պահին, այո, բանակցություններ են տարվում, բայց դեռ որևէ հստակ լուր չկա՝ երբ կվերականգնվի գազամատակարարումը»,- ՍիվիլՆեթին հայտնեց «Արցախգազ» ՓԲԸ գործադիր տնօրեն Սեյրան Միքայելյանը։ Վերջին շաբաթներին Արցախը երկրորդ անգամ է զրկվում գազամատակարարումից։ Մարտի 8-ին մայրուղային բարձր ճնշման գազատարի վնասման պատճառով Արցախի տարածքում դադարեցվել էր գազամատակարարումը։ Գազատարը վնասվել էր այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Մարտի 16–ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմն սկսեց գազատարի վերանորոգման աշխատանքները, որոնք ավարտվեցին մարտի 18–ին։
    15:24
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիայում ՌԴ դեսպանատունը հանդես է եկել կոչով
    Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատունը հանդես է եկել Թուրքիայի քաղաքացիներին ուղղված կոչով: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Մասնավորապես դեսպանությունը շնորհակալություն է հայտնել այն Թուրքիայի քաղաքացիներին, ովքեր «խիզախություն են դրսևորել կարծիք հայտնել Դոնբասում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ և ըմբռնումով մոտեցել ՌԴ-ի գործողություններին Ուկրաինայում: Միաժամանակ Թուրքիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվել չմեկնել այս օրերին Դոնբաս և զերծ մնալ այնտեղ ընթացող ռազմական գործողություններին մասնակցելուց:
    15:03
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հայաստանում ձերբակալվել է ռուսական ավիաընկերության ինքնաթիռ. ՌԴ տրանսպորտի նախարար
    Ռուսական ավիաընկերությունների գրեթե 80 ինքնաթիռ ձերբակալվել է արտասահմանում՝ հակառուսական պատժամիջոցների պատճառով, հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը։ «Մենք երկրում ունեինք 1367 ինքնաթիռ, կորցրինք 78 ինքնաթիռ, դրանք ձերբակալվեցին թռիչքի ժամանակ», - ասել է Սավելևը Դաշնային խորհրդի տնտեսական քաղաքականության կոմիտեի նիստի ժամանակ։ «Օդանավերը ձերբակալվել են, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությանը բարեկամ երկրներում՝ Թուրքիայում, Ադրբեջանում, Հայաստանում», - ասել է նա։
    14:53
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավելի քան 100.000 հայ բնակչության նկատմամբ այս ամոթալի «վրեժխնդրությունը» անընդունելի է. ՄԻՊ
    Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների համատեղ հայտարարությունը Արցախի հայության էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության համար գտնվել է «մանր վրեժխնդրության» գործիք: Երեկ երեկոյան ադրբեջանական կողմը դիտավորյալ կրկին դադարեցրել է Հայաստանից դեպի Արցախ գազ մատակարարող միակ գազատարի աշխատանքները։ Մարտի 8-ին առաջին անգամ իբր թե վթարի անվան տակ դադարեցվեց Արցախի գազամատակարարումը, ապա ադրբեջանական կողմն այդպես էլ թույլ չտվեց Արցախի մասնագետներին մոտենալ իբրև թե «վթարի» վայրին, որն իրենց վերահսկողության ներքո գտնվող տարածքում էր։ Այդ պահից սկսած պարզ էր, որ Արցախի հայության նկատմամբ Ադրբեջանի պետական ատելության քաղաքականությունը գտել է ճնշման ևս մեկ միջոց։ Հավաստի փաստերի համադրմամբ՝ ակնհայտ է դառնում, որ վթարավերականգնողական աշխատանքների իրականացնելու ընթացքում կամ դրանց անվան տակ, ադրբեջանական կողմը փական է տեղադրել գազատարի վրա` ինչի միջոցով ցանկացած պահի այն փակելով՝ ահաբեկում է Արցախի խաղաղ բնակչությանը՝ թողնելով առանց ջեռուցման, տաք ջրի և այլ կենսական պայմանների, որոնք անհրաժեշտ են, հատկապես, նման ցուրտ եղանակային պայմաններում։ Մարտի 19-ին վերականգնված գազամատակարարումը շարունակվեց ավելի քիչ, քան երեք օր։ Սաստիկ ձմեռային այս եղանակին, Արցախի երեխաները, ծերերը, հիվանդներն ու տեղահանվածները զրկված են ջեռուցումից։ Մարդիկ կրում են անասելի դժվարություններ։ Արցախում հումանիտար ճգնաժամը շարունակվում է։ Մեզ համար կասկածից վեր է, որ ադրբեջանական կողմը միտումնավոր կերպով շարունակում է Արցախի բնակչության ճնշման ու ահաբեկման պետական քաղաքականությունը։ Նպատակը չի փոխվել. Արցախը ենթարկել էթնիկ զտման ու դատարկել բնիկ հայերից։ Ավելի քան 100.000 հայ բնակչության նկատմամբ այս ամոթալի «վրեժխնդրությունը» անընդունելի է։ Պետական այս ձեռագիրը լավագույնս բնորոշում է Ադրբեջանի կողմից հնչեցվող «հանդուրժողականության» թեզերի կեղծ ու սնանկ էությունը։ Խստագույնս դատապարտում ենք ադրբեջանական պետության կողմից Արցախի բնակչության նկատմամբ էթնիկ ատելության ու վրեժխնդրության շարունակվող այս գործելակերպը։ Կոչ ենք անում մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին ճնշում գործադրել ադրբեջանական կողմի վրա՝ մարդու իրավունքների այս լայնածավալ ու շարունակվող խախտումը վերացնելու համար։
    14:36
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փոխմարզպետը մասնագիտություն ձեռք չի բերել, բայց դիպլոմ ունի․ «Yerkir.am»
    Գեղարքունիքի՝ կեղծ դիպլոմով փոխմարզպետ Վահան Զարոյանը ներկա էր Վարդենիսի ընդդիմադիր համայնքապետ Ահարոն Խաչատրյանի երդման արարողությանը: Նախկինում նա ևս բախտը փորձել էր Վարդենիսի համայնքապետի ընտրություններում, բայց չէր հաջողել, քանի որ ընդամենը 504 ձայն էր հավաքել և փառքի դափնիները զիջել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի համակուրսեցի Արամ Մելքոնյանին: Այս մասին Yerkir.am-ի հարցին ի պատասխան Վահան Զարոյանն ասաց՝ շատ բան չունի ասելու, համայնքի ղեկավար ունենք ընտրված, ինքն էլ որպես մարզպետի ղեկավար ներկա է արարողությանը․ մնացած հարցերի մասով բան չի կարող ասել։ Ընդդիմության ներկայացուցիչն է ընտրվել համայնքապետ, արդյո՞ք սա չի նշանակում, որ իշխող Քաղաքացիական պայմանագիրը չի վայելում վարդենիսցիների վստահությունը․ «Իհարկե ոչ»,-պատասխանեց Զարոյանը։ Ընդ որում, ՏԻՄ ընտրությունների ժամանակ նա անձամբ էր շրջում ընտրատեղամասերով և ապօրինի միջամտում հօգուտ ՔՊ-ի։ Իր կողմից կեղծ դիպլոմ ներկայացնելու և բացահայտվելու՝ քրեական գործին անդրադառնալով, Վահան Զարոյանն ասաց՝ հարցը իրավապահների կողմից ուսունասիրվել է։ «Այս ընթացքում հասցրե՞լ եք մասնագիտություն ձեռք բերել»,-հարցրինք փոխմարզպետին։ «Իհարկե, ոչ»,-պատասխանեց նա։ «Չունե՞ք դիպլոմ»,-հարցրինք։ «Իհարկե, ունեմ»,-պարադոքսալ պատասխան տվեց Վահան Զիրոյանը։ Ճշտող հարցին ի պատասխան ասաց, որ Պատմության ֆակուլտետում է սովորել, բայց թե երբ է սովորել՝ հարցն, անպատասխան թողեց․ «Եկեք հիմա վերջացնենք»։ Նրան հիշեցրինք, որ վարչապետ Փաշինյանն իրեն նախ՝ 3 տարի առաջ նշանակել էր Գեղարքունիքի փոխմարզպետ, ապա 3 ամիս անց ազատել կեղծ դիպլոմի քրեական գործի պատճառով, հետո 3 տարի անց նորից նշանակել․ ի՞նչ է փոխվել։ Վահան Զարոյանը պատասխանեց, որ իրավապահների բոլոր հարցերին ինքը պատասխանել է։ Կեղծ դիպլոմով փոխմարզպետին նաև հիշեցրինք, որ մայիսի 12-ից ադրբեջանցիները Գեղարքունիքում են։ Նա ընդունեց, որ այդպես է և ասաց, որ ամեն ինչ անում են, որ սահմանները պահեն կայուն վիճակում։ «Մնացած բոլոր գործըթացը մեր կառավարության կողմից տարվում է, որպեսզի այդ խնդիրները լուծվեն։ Ես վստահ եմ, որ Ադրբեջանը ինչ-որ ժամանակում հետ է քաշվելու այդ կողմից»,-ասաց Զարոյանը։ Հայ-թուրքական հաշտության մասին, ասաց, խոսք գնում է և ինքը դա նորմալ է համարում։
    14:27
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ ԱԻՆ-ը հորդորում է երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ, Շիրակի մարզի Աշոցքի, Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները: Վայք-Սիսիան-Գորիս-Կապան, Շիրակի մարզի Ցողամարգ-Բավրա ավտոճանապարհները բեռնատարների համար փակ են, իսկ մարդատարների համար (երթևեկելի է միակողմանի)՝ դժվարանցանելի: Վանաձոր-Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Տավուշի մարզի Իջևան քաղաքից Բագրատաշեն ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Լոռու մարզի Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները, Ալավերդի-Ջիլիզա և Տաշիր-Բլագոդարնոյե, Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի միջհամայնքային, Կոտայքի մարզի Արագյուղ-Բուժական ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կոտայքի մարզի Արագյուղ-Բուժական ավտոճանապարհին բուք է:
    14:17
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը ԱԺ-ն կքննարկի փակ նիստում
    Ձայների 66 կողմ, 18 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ, Ազգային ժողովը որոշեց այսօր փակ նիստում քննարկել Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները և հրատապ անելիքները։ Նախքան քվեարկությունը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկեց ոչ թե ամբողջ նիստն անցկացնել փակ ընթացակարգով, այլ միայն այն հատվածները, որոնք իրենց մեջ պետական կամ ծառայողական գատնիք են պարունակում՝ շեշտելով՝ սա որպես հրատապ թեմա, որպես հանրային հետաքրքրություն ներկայացնող հարց իր բովանդակությամբ հենց հանրության լայն շրջանակների է հետաքրքում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն արձագանքեց՝ այս հարցը հանրային լայն հետաքրքրություն է առաջացնում ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս։
    13:55
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում ջրամատակարարման ընդհատման հետ կապված որևէ խնդիր չկա
    Ի պատասխան քաղաքացիների հարցումների՝ տեղեկացնում ենք, որ Ստեփանակերտում և Արցախի մնացած բնակավայրերում ջրամատակարարման ընդհատման հետ կապված որևէ խնդիր չկա, և ջրամատակարարման համակարգերն աշխատում են բնականոն ռեժիմով: Որևէ խնդիր չկա նաև խմելու ջրի որակի հետ կապված, և քաղաքացիները կարող են նախկինի պես օգտվել մատակարարվող ջրից:
    13:48
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շատ էլ «ձայն են տվել», հիմա ի՞նչ, մինչև վերջ պետության «հերը» պետք է անիծեք․ Շարմազանով
    Պարզ աշխարհաբար հայերենով ասում եմ՝ առանց Արցախի ինքնորոշման իրավունքի պարտադիր ամրագրման ու խնդրի լուծման անթույլատրելի է Ադրբեջանի հետ գնալ սահմազատման ու սահմանագծման։ Ի՞նչ խաղաղության պայմանագրի կնքում,ի՞նչ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում,եթե Արցախի անվտանգության ու անկախության ճանաչման հարցը լուծված չէ։ Կիպոսը 1974թվականից խնդիր ունի թուրքերի հետ,բայց հրաժարվում է թուրքական պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել,չնայած ճնշումներին։ Նույն վիճակում է Սերբիան,հրաժարվելով ճանաչել Կոսովոն,չնայած Արեւմուտքի ճնշումներին։ Ինչու՞ պետք է Հայաստանը տուրք տա թուրք-ադրբեջանական շանտաժին։ Հազար եմ ասել,հիմա պետք է մեծ պաուզա վերցնել ,քանի որ մեզ համար ամենավատ պայմաններն են դրված ։ Այդքան չի կարելի աթոռապաշտ,ապազգային ու սեփական պետությունն ատող լինել։ Շատ էլ «ձայն են տվել»,հիմա ի՞նչ մինչեւ վերջ պետության «հերը» պետք է անիծեք։
    13:38
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՔՊ-ն դեմ է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը քրեորեն պատժելի դառնա
    Ազգային ժողովը քննարկում է ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի, Արամ Վարդևանյանի ու Աղվան Վարդանյանի կողմից ներկայացված «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու» մասին ու «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու» մասին օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծով ընդդիմադիրներն առաջարկում են քրեորեն հետապնդելի արարք դարձնել ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է նախագծին. ՔՊ-ական պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարեց, թե նախագիծը Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ստացել է բացասական եզրակացություն: Բացասական եզրակացության հիմքում, պատգամավորի խոսքով, հիմնական մոտեցումը եղել է այն, որ ներկայիս քրեաիրավական գործիքակազմով ՀՀ տարածքային ամբողջականությունը լիարժեք պաշտպանված է, պաշտպանված է ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգությունից: «Այն խնդիրը, որը հնչեցվում է Արամ Վարդանյանի կողմից, մեր քրեական օրենսգրքով լուծված է, փոխարենը, այս նախագծով առաջարկվող մոտեցումը հստակ խնդիրներ է հարուցում. իրավական որոշակիության տեսանկյունից այս նախագիծը որևէ քննության չի կարող դիմանալ», - հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը: Նրա խոսքով՝ թշնամի երկրի զառանցանքների ցանկացած արտատպում ինքնին կարող է համարվել քարոզչություն: «Այսինքն, եթե մեր լրատվամիջոցները ՀՀ քաղաքացիներին ցանկանան տեղեկացնել, թե թշնամի երկրից ինչ զառանցանք է հնչում, իրենք հայտնվում են քրեորեն պատժելի արարք կատարողի դերում», - ասաց Վահագն Հովակիմյանը՝ կոչ անելով դեմ քվեարկել ընդդիմադիրների նախագծին:
    13:26
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արաբական աշխարհը հեղեղենք Սևանի ջրով․ «Հրապարակ»
    Վահագն Խաչատուրյանը, ով 1991 թվականից քաղաքականության մեջ է, իսկ 1998-ին ազատվելով ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից երկարատեւ պաուզա էր վերցրել, պարզվում է` 2020 թվականին թեկնածուական թեզ է պաշտպանել, «Հանրային ռեսուրսների կառավարման բարելավման հիմնական ուղիները ՀՀ-ում» թեմայով: Նրա գիտական ղեկավարը եղել է տնտեսագիտության դոկտոր, պետգույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալ Աշոտ Մարկոսյանը: Իր գիտական թեզում Երեւանի նախկին քաղաքապետ, այժմ ՀՀ նախագահ Խաչատուրյանը գրել է, որ ՀՀ ջրային ռեսուրսները կարող են մեր հանրապետության եկամուտների ավելացման աղբյուր հանդիսանալ: Եվ դարակազմիկ վերլուծություն ու առաջարկ է արել.
    13:09
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանական դիրքից Կարմիր շուկայի բնակիչների առանձնատները վնասելու դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել
    Արցախի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022թ. փետրվարի 11-ին և փետրվարի 18-ին Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից հանրավտանգ եղանակով, ազգային ատելության շարժառիթով հրաձգային զինատեսակներից Կարմիր շուկա գյուղի ուղղությամբ արձակված կրակոցներից Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղի բնակիչներ՝ Արև Գաբրիելյանին և Սերգեյ Գևորգյանին պատկանող առանձնատները վնասելու՝ հանցագործությունը իրենց կամքից անկախ հանգամանքներում ավարտին չհասցնելու դեպքերի առթիվ Արցախի քրեական օրենսգրքի 33-191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցված քրեական գործերը: Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:
    12:50
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ինչպես 1920-ին, այնպես էլ 2020-ին Ադրբեջանը ձգտում էր ոչնչացնել Շուշիի հայ բնակչությանը․ հայտարարություն
    Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարություն է տարածել Շուշիի հայ բնակչության ջարդերի 102-րդ տարելիցի կապակցությամբ։ «Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Շուշի քաղաքի հայ բնակչության զանգվածային ջարդերի անմեղ զոհերի հիշատակի առջև։ Ջարդերն իրականացվել են նորաստեղծ Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իշխանությունների կողմից 102 տարի առաջ՝ 1920 թ․ մարտի 22-26-ը։ Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներով դրդված այդ հրեշավոր հանցագործության զոհը դարձան տասնյակ հազարավոր մարդիկ, որոնցից շատերը դաժանաբար սպանվեցին, իսկ ողջ մնացածներն արտաքսվեցին իրենց տներից։ Արցախի մայրաքաղաքը և պատմամշակութային կենտրոնը հանդիսացող Շուշիի մեծ մասն ամբողջովին ավերվեց և ավերակների մեջ մնաց մինչև 20-րդ դարի կեսերը, երբ հիմնովին քանդվեց ադրբեջանական իշխանությունների կողմից։ Շուշիի կոտորածը, որին ակտիվ մասնակցություն են ունեցել թուրք սպաներն ու էմիսարները, պանթուրքական գաղափարախոսության իրականացման համատեքստում հայերի ցեղասպանությունը Արևելյան Հայաստան տեղափոխելու հերթական փորձն էր։ Իր դաժանությամբ սահմռկեցնող այս ողբերգությունը ցույց տվեց ադրբեջանական իշխանությունների իրական նպատակները Արցախի և հայ ժողովրդի նկատմամբ։ Այն ոչ միայն փոխեց Շուշիի ժողովրդագրությունը, այլև անջնջելի հետք թողեց քաղաքի մթնոլորտի վրա և կանխորոշեց հետագա գործընթացները։ Գրեթե 70 տարի անց ադրբեջանական իշխանությունները կրկին դիմեցին իրենց զինանոցի փորձված գործիքին՝ անմեղ հայ բնակչության կոտորածին և տեղահանությանը՝ զանգվածային սպանություններ և ջարդեր կազմակերպելով Սումգայիթում, Բաքվում, Գանձակում (Կիրովաբադ) և նախկին Ադրբեջանական ԽՍՀ այլ բնակավայրերում։ 2020 թվականին ողբերգությունը նորից կրկնվեց։ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված 44-օրյա ագրեսիայի ընթացքում Ադրբեջանը օկուպացրեց Շուշին, ինչը հանգեցրեց քաղաքի հայաթափմանը։ Ինչպես 1920 թվականին, այնպես էլ 2020 թ․-ին Ադրբեջանը ձգտում էր ոչ միայն ոչնչացնել Շուշի քաղաքի և ամբողջ Արցախի հայ բնակչությանը, այլ նաև ջնջել նրա պատմությունը, մշակույթն ու ոգին։ Իր որդեգրած այդ ռազմավարությանը Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ ցայսօր։ Այնուամենայնիվ, անհնար է ոչնչացնել Շուշիի հայկական ոգին, որն անքակտելիորեն կապված է Արցախի հետ։ Այն վերածնվել է 1992 թվականի մայիսին և կվերածնվի կրկին», - նշված է հայտարարության մեջ։ 2
    12:31
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Խաղաղապահները բանակցում են գազամատակարարումը վերականգնելու համար
    Արցախում երեկվանից դադարեցված գազամատակարարումը դեռ չի վերականգնվել. ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ։ [ԱՀ նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը NEWS.am-ին]
    12:13
    22.03.22
    Ավելին