Լրահոս
Մամուլի տեսություն
09:52
22.03.22
100

Օրվա մամուլի 5 կարևոր լուրերն են

«Ժողովուրդ»

«Հայաստանին ներկայացված 5 կետերում անընդունելի ոչինչ չկա». Ա. Միրզոյան:

«Հրապարակ»

Արցախում սուպերնախագահական համակարգից անցնելու են կիսանախագահականի:

«Փաստ»

Հնարավոր է՝ ապրիլի 1-ից անորոշ ժամկետով «Թեղուտ» հանքավայրի գործունեությունն ընդհանրապես կասեցվի:

«Ժողովուրդ»

Գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները իրոք Գլխավոր դատախազության կողմից ուղարկվել են Դատական դեպարտամենտին, սակայն համակարգի միջոցով դատավորներին գործերի մակագրումը տևական ժամանակով բացառելու նպատակով մշակվում է սխեմա, ըստ որի՝ բանալիներն իբր կորել են Դատական դեպարտամենտ ուղարկելու ճանապարհին փոստի աշխատակիցների մեղքով:

«Փաստ»

ԵՊՀ նոր ղեկավարությունը որոշել է միավորված ամբիոնների վարիչներ նշանակել այնպիսի անձանց, ովքեր կա՛մ ընդգծված իշխանամետ են, կա՛մ գոնե քաղաքականապես ակտիվ չեն և իշխանության, ավելի ստույգ՝ Նիկոլ Փաշինյանի դեմ երբեք որևէ խոսք չեն ասել։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ: