Լրահոս
Հայաստան
13:55
22.03.22
161

Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը ԱԺ-ն կքննարկի փակ նիստում

Img default alt hy

Ձայների 66 կողմ, 18 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ խորհրդարանն այսօր որոշել է փակ նիստում քննարկել Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները, հրատապ անելիքները։

Մինչև քվեարկությունն սկսելը, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկել է ոչ թե ամբողջ նիստն անցկացնել փակ ընթացակարգով, այլ միայն այն հատվածները, որոնք իրենց մեջ պետական կամ ծառայողական գատնիք են պարունակում։

Պատգամավորն ընդծել է՝ սա որպես հրատապ թեմա, որպես հանրային հետաքրքրություն ներկայացնող հարց իր բովանդակությամբ հենց հանրության լայն շրջանակների է հետաքրքում։