Լրահոս

2022-03-29
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանի կողմից իրականացվող հումանիտար ահաբեկչությունն արժանացել է միջազգային հանրության խիստ քննադատության
    Մարտի 28-ին վերսկսվել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը Հայաստանից Արցախ մտնող միակ գազատարով։ Ընթացիկ ամսում Ադրբեջանը երկու անգամ երկար ժամանակով խափանել էր բնական գազի մուտքն Արցախ՝ առաջացնելով հումանիտար ճգնաժամային իրավիճակ։ Ադրբեջանի կողմից իրականացվող հումանիտար ահաբեկչությունն արժանացել է միջազգային հանրության խիստ քննադատության, հնչեցվել են գազամատակարարման վերականգնման բազմաթիվ կոչեր, իրականացվել համապատասխան քաղաքական և դիվանագիտական քայլեր։ Մեծ է նաև ռուս խաղաղապահ առաքելության դերակատարությունը։ Մենք երախտապարտ ենք բոլոր այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, քաղաքական և հասարակական գործիչներին, ովքեր հավատարիմ մնալով միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին և բարոյականության նորմերին՝ համարժեք գնահատական են տվել Ադրբեջանի գործողություններին և ջանքեր գործադրել այս հումանիտար աղետը վերացնելու ուղղությամբ։ Մարդասիրական խնդիրների քաղաքականացումն անթույլատրելի է ու անբարոյական, ցանկացած նման փորձ մարտահրավեր է ամբողջ քաղաքակիրթ աշխարհին։
    11:31
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Մոսկվան ակնկալում է՝ Ղարաբաղում լարվածությունը կվերացվի եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա
    Մոսկվան ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում լարվածությունը կկարգավորվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա, այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ «Մենք ակնկալում ենք, որ այս ամենը դեռ կկարգավորվի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում», - ասել է նա։
    11:28
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գարիկ Սարգսյանն անակնկալի է եկել․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը Վեդիի ընտրությունների արդյունքները մեծ անակնկալ են եղել նաեւ Գարիկ Սարգսյանի համար։ Իշխանության մեր աղբյուրը պատմեց, որ Գարիկ Սարգսյանը, որ կուսակիցների հետ Վեդիի կենտրոնական գրասենյակում հետեւել է արդյունքներին, անթաքույց զարմացել է արդյունքներից, քանի որ հույս չի ունեցել, որ նման արդյունք կգրանցեն։ Շտաբում են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը, մարզից ընտրված պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Հովիկ Աղազարյանն ու նրա փոխթաղապետ որդին, Դավիթաշենից ընտրված պատգամավոր Միքայել Թումասյանը։ Կեսից միացել են նաեւ ԱԻ փոխնախարար Արմեն Փամփուխչյանը եւ այլք։ Ժամը 10-ին մոտ արդեն ակնհայտ է եղել հաղթանակը, ՔՊ շտաբում շամպայն են տրաքացրել, իսկ կոկորդիլոսագետ համայնքապետը խոստացել է առաջիկայում մեծ խնջույք կազմակերպել։ Ավելի ուշ նա իր էջում գրեց․ «Հաղթեց վեդեցին, հաղթեց մեր իմաստուն ժողովուրդը... Այսօրվանից միասին լծվում ենք մեր համայնքի շենացման պատասխանատու եւ պատվաբեր աշխատանքին։ Այժմ, առավել քան երբեւէ, կարիք ունենք միասնական լինելու, քանի որ միայն միասնականության եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտում կարող ենք հասնել մեր առջեւ դրված նպատակներին։ Բոլորիդ մաղթում եմ ողջախոհություն եւ ամենայն բարիք»։
    11:18
    29.03.22
    Ավելին
  • Սպորտ
    Մարմնամարզության ֆեդերացիան էլ չի համագործակցի Նատալյա Ռոտենբերգի հետ
    Նատալյա Ռոտենբերգը այլևս չի հանդիսանում Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ և ՀՄՖ-ն դադարեցնում է նրա հետ համագործակցությունը: Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Նախկին մարզուհի, բալետի պարուհի Նատալյա Ռոտենբերգը նշանակվել էր Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահի պաշտոնում ընթացիկ տարվա փետրվարին:
    11:13
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի Հանրապետության նախագահը խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված շփման գծի վերջին զարգացումներին:
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված շփման գծի վերջին զարգացումներին: Օպերատիվ-մարտավարական իրադրության վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը: Երկրի ղեկավարը մեկ անգամ ևս նշել է, որ Արցախի իշխանությունների օրակարգում Հանրապետությունում կայունության ապահովումն է: Նախագահի խոսքով՝ Արցախի զինված ուժերի ու ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով, ինչպես նաև դիվանագիտական հնարավոր մեխանիզմներով շարունակվում են գործադրվել բոլոր ջանքերը խաղաղություն ապահովելու և շփման գծի արևելյան հատվածից ադրբեջանական զորքերին ելման դիրքեր վերադարձնելու համար: Հանդիպման ընթացքում Նախագահ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել երկրի պաշտպանության կազմակերպման և ուժային մարմինների միջև փոխգործակցության վերաբերյալ: [Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն]
    11:11
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Պատերազմի հավանականությունը աճում է․ պատգամավոր
    Արցախում ստեղծված իրադրության մասին Հայաստանի անվտանգության խորհուրդը, այն ղեկավարողը, իհարկե պետք է հստակ գնահատականներ հնչեցնեն, սակայն ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունում հնչող հայտարարություններն ու իրականացվող քայլերը և միջոցառումները պետք է համահունչ լինեն։ Այսինքն՝ անել հայտարարություններ և կողքից հետևել իրադարձությունների ընթացքին ու սահմանափակվել միայն մտահոգություն հայտնելով, կարող են միջին վիճակագրական քաղաքացիները, բայց ոչ երբեք անվտանգության պատասխանատու պաշտոնյաները։ Նույն իշխանության մի ներկայացուցիչ խոսում է պատերազմի բարձր հավանականության մասին, մյուսը՝ թուրքի հետ բարեկամանալու անխուսափելիության մասին։ Պատերազմի հավանականությունը նաև աճում է, եթե դա կանխելուն ուղղված ջանքերը՝ քաղաքական, դիվանագիտական, ռազմական առումով անբավարար են։
    11:09
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչքա՞ն է արժեցել Ալեն Սիմոնյանի աղմկահարույց ուղևորությունը Բալի
    Վերջին օրերին բուռն քննարկումների առիթ հանդիսացած Ալեն Սիմոնյանի և բացառապես իշխանական պատգամավորներից կազմված 11 հոգանոց պատվիրակության Բալի այցելության վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար ԱԺ աշխատակազմը ի պատասխան «Մեդիալաբի» հարցման 30 օր ժամանակ է խնդրել, տեղեկացնում է medialab.am-ը։ «Ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով՝ տեղեկացնում ենք, որ Ձեր հարցման պատասխանը կտրամադրվի մինչև ս․թ․ ապրիլի 20-ը»,- ի պատասխան «Մեդիալաբի» տեղեկացրել են ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից։ Հիշեցնենք, որ մարտի 15-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ինդոնեզիայի Բալի կղզում կազմակերպված Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին մասնակցելու համար մարտի 15-ին կարգադրություն էր ստորագրել։ Կարգադրության համաձայն՝ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը 11 հոգանոց կազմով, 2022 թվականի մարտի 18-23-ը պետք է մասնակցեր վեհաժողովին։ Ինչպես տեղեկացնում է ԱԺ հաղորդագրությունը՝ գագաթնաժողովի հիմնական ուղղվածությունը «Հասնելով զրո արտանետումների. խորհրդարանների մոբիլիզացիան կլիմայի փոփոխությունների շրջանակում գործելու համար» խորագրով քննարկումների շարքն է: Ուշագրավ է, որ վեհաժողովի հիմնական օրակարգին՝ կլիմայի փոփոխությանը և փոփոխությունների դեմ համախմբված պայքարին, մասնակիցներից և որևէ մեկը մասնագիտական առնչություն չի ունեցել։ Պատվիրակության կազմում, բացի Ալեն Սիմոնյանից, երկու պատգամավորներ են՝ Ծովինար Վարդանյանը (մասնագիտությամբ՝ տնտեսագետ) և Հասմիկ Հակոբյանը (մասնագիտությամբ՝ լրագրող, սցենարիստ): Վերջինը, ի դեպ, դեռևս նախորդ գումարման Ազգային ժողովում պատգամավոր Ալեն Սիմոնյանի օգնականն էր: Պատվիրակության մնացած 9 անդամները ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ են՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, որը գրեթե բոլոր արտերկրյա ուղևորություններին ներկա է, ԱԺ նախագահի օգնական Դավիթ Առաքելյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը, ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը, ԱԺ արարողակարգի վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը, ԱԺ արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Զաբելա Ղազարյանը, Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնի պետ Մամիկոն Մարգարյանը և Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր Դավիթ Հակոբյանը։ ՀՀ բյուջեից Բալի ուղևորության ֆինանսական ծախսերի մասին հարցերից զատ, «Մեդիալաբի» հարցումը նպատակ ուներ նաև հստակություն մտցնել պատվիրակության կազմի հաստատման սկզբունքների, վեհաժողովին ՀՀ-ի մասնակցության անհրաժեշտության ու այլնի մասին, որոնց համար առավելագույն ժամանակն է պահանջվել։ Սակայն, հաշվի առնելով գործուղման շուրջ բարձրացած մեծ աղմուկը, ԱԺ-ն բավականին ակտիվորեն հաղորդագրություններ էր տարածում Բալիում ընթացող վեհաժողովի և Հայաստանի, իսկ ավելի կոնկրետ՝ Ալեն Սիմոնյանի մասնակցության մասին՝ հրապարակելով տարբեր լուսանկարներ տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ նրա ձեռքսեղմումների, ժպիտների փոխանակման մասին։
    11:06
    29.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխում ամրացված նույն հենակետերում․ Արցախի տեղեկատվական շտաբ
    Մարտի 28-29-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված՝ մարման որոշակի դրական միտմամբ: Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված նույն հենակետերում: Իսկ Արցախի զինված ուժերը շարունակում են պաշտպանական դիրքերի ամրացման ու թշնամու զսպման լրացուցիչ միջոցառումների կատարումը: Շարունակական աշխատանքներ են տարվում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ նպատակաուղղված ադրբեջանական հնարավոր սադրանքների կանխմանը և ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն: Արցախի պատկան մարմինները բոլոր հնարավոր մեխանիզմներով հետևում են իրադրությանն ու ադրբեջանական կողմի գործողություններին, և, ըստ կարիքի, լրացուցիչ հրապարակումներով կտեղեկացնեն իրավիճակի զարգացումների վերաբերյալ: [Արցախի տեղեկատվական շտաբ]
    11:00
    29.03.22
    Ավելին
2022-03-28
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանն առաջարկում է Ադրբեջանին անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ․ Անվտանգության խորհուրդ
    Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդն այսօր կայացած նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակն` այն գնահատելով խիստ լարված: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Իրադրության վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանական Հանրապետությունը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների մեջ: Անվտանգության խորհուրդը ստեղծված իրավիճակում հարկ է համարում ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի Հանրապետության ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը եւ Ադրբեջանական Հանրապետությանն առաջարկում է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ:
    23:01
    28.03.22
    Ավելին
  • Սպորտ
    44-օրյա պատերազմում վիրավորված տղաները՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց բազկամարտի առաջնությունում
    Կայացել է հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Հայաստանի առաջնությունը: Լավագույնները պատրաստվում են Եվրոպայի մրցաշարին: Մարզիկների մեծ մասը 44-օրյա պատերազմի մասնակիցներն են:
    23:00
    28.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Իմ մահվան մասին տեղեկությունները սուտ են․ Անդրե
    Համացանցում լուրեր էին տարածվել, թե երգիչ Անդրեն մահացել։ Տարածվող լուրերը հերքել է հենց ինքը՝ երգիչը։
    22:53
    28.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գյումրիում ծեծել են իր կատվին փնտրող զբոսաշրջիկին․ շփոթել են կողոպտչի հետ
    Aravot.am-ին տեղեկություններ էին հասել այն մասին, որ մի քանի օր առաջ «քթի և դեմքի պատռած վերքեր» ախտորոշմամբ Գյումրի բժշկական կենտրոն է տեղափոխել Մոսկվայից Գյումրի ժամանած զբոսաշրջիկ՝ 44-ամյա Ռ․ Ջ-ն։ Վերջինս Մեծ Բրիտանիայի Թագավորության քաղաքացի է, սակայն բնակվում է Մոսկվայում, մասնագիտությամբ մանկավարժ է։ Զբոսաշրջիկի՝ մարմնական վնասվածք ստանալու մասին Գյումրի բժշկական կենտրոնից հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։ Տուժողի ընկերուհին՝ Սանկ Պետերբուրգ քաղաքի բնակչուհի Պ․Կ․-ն ոստիկանությանը հայտնել է, որ իր ընկերոջ՝ Ռ․ Ջ․-ի հետ որպես զբոսաշրջիկներ՝ մարտի 14-ին եկել են Գյումրի քաղաք, տուն են վարձակալել քաղաքի կենտրոնական հատվածում։ Մարտի 24-ին՝ ժամը ժ.02.00-ի սահմաններում, ընկերը՝ Ռ․ Ջ․-ն Գյումրու փողոցներում փնտրել է իրենց կատվին, մեկ ժամ անց տուն է վերադարձել դեմքի վնասվածքներով ու պատմել է, որ Գյումրու Գորկու փողոցում իրեն են մոտեցել երեք երիտասարդ։ Նրանցից մեկն այնպես է հարվածել իր դեմքին, որ անմիջապես վայր է ընկել։ Երիտասարդներն այս արարքը պարզաբանել են նրանով, որ իրենց թվացել է՝ Ռ․Ջ․-ն գող է։ Նրանք ցույց են տվել մի տեսանյութ, որտեղ Ռ․Ջ․-ն՝ լուսարձակը ձեռքին, ինչ-որ բան է փնտրում: Սակայն տեսնելով, որ սխալվել են, երիտասարդները ներողություն են խնդրել իրենց քաղաք ժամանած հյուրից, նույնիսկ առաջարկել հիվանդանոց տեղափոխել։ Զբոսաշրջիկը մերժել է, որից հետո տղաները հեռացել են։ Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկել երեք երիտասարդներին հայտնաբերելու ուղղությամբ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
    22:37
    28.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Ամերիկացիները Մեքսիկա են գնում՝ էժան բենզինի հետևից
    Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետևանքներն ակնհայտ խնդիրներ են առաջացնում Եվրոպայում: Ամենաշատը 3 կիլոգրամ շաքարավազ, մեկ տուփ կարագ, 5 կիլոգրամ ալյուր կարող են գնել Իսպանիայից Գերմանիա: Հունաստանում ձեթի դեֆիցիտ է: Իսկ Միացյալ նահանգների հարավի բնակիչները՝ էժան բենզինի հետեւից Մեքսիկա են գնում: Վառելիքի թանկացման դեմ ցույցեր են նաև Վրաստանում:
    22:15
    28.03.22
    Ավելին
  • Միջազգային
    «Մահվան հովիտ». ուկրաինական գյուղում չեն հասցնում հավաքել զինվորների դիերը
    Ուկրաինան կարող է հենց այսօր զորք մտցնել Ղրիմ, բայց դա չի անում, որովհետև, խաղաղություն է ուզում: Վստահեցրել է Զելենսկին: Նա նաև հայտնել է, որ պատրաստ է քննարկել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի հարցը՝ անվտանգության երաշխիքների դիմաց: Բայց պետք է «խորապես մշակվի» փոխզիջման տարբերակը, ասել է նա: Զելենսկին այս հայտարարություններն անում է, երբ երկրի զինուժը տեղեկացնում է, որ ռուսական զորքը փորձում է ճեղքել Կիևի պաշտպանությունը:
    22:00
    28.03.22
    Ավելին
  • Արցախ
    Հայկական դիրքերը ռազմամթերք չեն ստանա, եթե թշնամին մնա.ռազմավարական նշանակություն ունեցող Քարագլուխը
    Փորձագետների կարծիքով Ադրբեջանը սողացող պատերազմ է սկսել ու վստահ քայլերով առաջ է գալիս: Ռազմագետ Վան Համբարձումյանը նկատում է, որ թշնամին բեռ ու բարձով հասել է Քարագլուխ ու այնտեղից չի հեռանալու: Կասկածում է, թե ռուս խաղաղապահներին կհաջողվի ադրբեջանցի զինվորականներին վերադարձնել մարտի 23-ի ելման դիրքեր:
    21:49
    28.03.22
    Ավելին
  • Երևան
    «Թուրքերն ինչ անում են, մերոնք ձեն չեն հանում. մենք պիտի մեր գլխի ճարը տեսնենք»
    Արցախի խնդրով մտահոգված Հայաստանի քաղաքացիներն ասում են հիմա միայն կարող են սպասել: Մի մասը սպասում է, որ Ուկրաինայում պատերազմն ավարտվի, մյուսները, որ Արցախի ու Հայաստանի իշխանությունները տեղից շարժվեն: Մյուսներն էլ հույս չեն կապում իշխանության հետ:
    21:30
    28.03.22
    Ավելին
  • Արցախ
    Ադրբեջանցիները հետ են քաշվե՞լ Փառուխից. թշնամին ամրանում է Քարագլխի մի հատվածում
    Փառուխից ադրբեջանցիների հեռանալ-չհեռանալու մասին տեղեկությունները սուղ են ու հակասական: Վերջին լուրը Արցախի տեղեկատվական շտաբն է հրապարակել: Ըստ հաղորդագրության, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում, բայց հայկական կողմը կարողացել է պահպանել Քարագլուխ բարձունքի հիմնական մասի հանդեպ տիրապետումը։
    21:15
    28.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում երթուղայինի վարորդը ГАЗель-ը վարելիս հանկարծամահ է եղել
    Այսօր՝ մարտի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ից 16:30-ն ընկած ժամանակահատվածում Երևանի բնակիչ, 63-ամյա Լևոն Գևորգյանը, մարդատար ГАЗель մակնիշի ավտոմեքենան վարելիս, «Հաղթանակ» թաղամասում, ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնազգացողությունը վատացել և ղեկին մահացել է: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը փաստի առթիվ Մ. Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ГАЗель-ը սպասարկում է թիվ 77 երթուղին:
    20:35
    28.03.22
    Ավելին
  • Քաղաքական
    Առուշ Առուշանյանը մասամբ արդարացվել է ու ազատ արձակվել. Գորիսում տոնում են «արդարության հաղթանակը»
    Առուշ Առուշանյանը 8 ամիս բանտում անցկացնելուց հետո մասամբ արդարացվել է: Չնայած դատարանը զրկել է նրան 5 տարի Տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից՝ փաստաբանները բողոքարկման հնարավորություն ունեն, Առուշանյանը դեռ Գորիսի համայնքապետն է: Նրան համաքաղաքացիներն ու աջակիցները ընդունել են ջերմ ծափողջույններով, Գորիսում մատաղ են արել: Ազատության մեջ առաջին հատարարության մեջ Առուշանյանը շեշտել է, որ շարունակելու է պայքարել երկրի ներքին ու արտաքին թշնամիների դեմ:
    20:17
    28.03.22
    Ավելին