Լրահոս
Քաղաքական
13:41
02.04.22
504

Կարող է ես բմբուլով հնդի՞կ եմ․ եթե նախկինների օրոք արտահայտվեր այս արտահայտությունը․ Էլբակյան

Img default alt hy

Կարող է ես բմբուլով հնդի՞կ եմ: Պատվիրատուների ցերեկով անցած ճանապարհները ես գիշերները աչքերս փակ, վազելով եմ անցել: Այսքանը կասեմ, մնացածն էլ թող հասկանան ու սպասենք սալյուտին։ Այս մասին երեկ հայտարարել էր Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանը։

Եթե նման արտահայտություն հնչեր «նախկինների» օրոք, արևմտյան նեոգաղութատիրական ցանցը հիմա հիստերիա էր սկսել, որ իշխանության անդամը ռասիստ է, իսկ ԱՄՆ դեսպանատունն էլ դատապարտող հայտարարություն էր տարածել, գրել է թյուրքագետ Էդգար Էլբակյանը։

«Չե՞ք հավատում։ Հիշե՛ք, ինչպես էին նորանշանակ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին թիրախավորել «թուրքը մարդ չի» տիպի մեկնաբանություն հավանելու համար։ Ընդամենը՝ հավանելու։ Իսկ այստեղ մի ամբողջ հոդված է, ու զրո արձագանք։

Ասել եմ ու կասեմ՝ քաղաքական արևմուտքը հայկական ազգային ամբիցիաները միշտ դիտարկել է որպես իր բարեկամ Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ թշնամական և հետևողականորեն քանդել ու քանդում է Հայաստանը»։