Լրահոս

2022-05-03
2022-05-02
  • Քաղաքական
    Քաջարանի համայնքապետն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց
    Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը ժամեր առաջ ազատ է արձակվել Դատապարտյալների հիվանդանոց քրեակատորողական հիմնարկից: Նրա խափանման միջոց կալանքը դատարանն այսօր է փոխել, որոշել ազատ արձակել Փարամազյանին 50 միլիոն դրամ գրավի դիմաց։ Այսօր Դատապարտյալների հիվանդանոցի դիմաց նրան դիմավորել են կինը, երեխաները, Հայաստան դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը:
    22:45
    02.05.22
    Ավելին
  • Միջազգային
    Թուրքիան սպառնում է Ռուսաստանին, ԱՄՆ-ը կարող է զորք ուղարկել Ուկրաինա. Մոսկվան օտարերկրացի զինվորներ է նկատել
    Ռուսական լրատվամիջոցների տեղեկություններով՝ բարձր պատրաստվածության 1000-ավոր օտարերկրացիներ Ուկրաինայում մասնակցում են ռազմական գործողությունների Կիևի կողմից: ՆԱՏՕ-ի անդամ երկրներն էլ շարունակում են զենք մատակարարել Կիևին, միևնույն ժամանակ սպառնում Ռուսաստանին՝ հակամարտությունը դաշինքի անդամ երկիր տեղափոխելու դեպքում համարժեք պատասխան տալ Մոսկվային:
    22:30
    02.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պարոն Հովհաննիսյան, հիշեք Լևոն Տեր-Պետրոսյանի թիկնապահ՝ Բուդոյին. ԱԱԾ նախկին տնօրենը՝ ՊՊԾ պետի և լրատվամիջոցի միջադեպի մասին
    Այսօր՝ մայիսի 2-ին, Երևանի Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում Mediahub լրատվական կայքի մեր գործընկերները փորձել են մոտենալ ու հարցեր ուղղել տարածքում գտնվող պետական պահպանության անվտանգության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանին: Ծառայության աշխատակիցները քիչ չէ, որ խոչընդոտել են մասնագիտական պարտականությունները կատարող մեր գործընկերներին, դեռ մի բան էլ ՊՊԾ պետը, որ նախկինում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետն է եղել, հարվածել է կայքի օպերատորին: ArmLur.am-ը մեկնաբանության համար դիմեց ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանին, ինչին ի պատասխան նա հայտնեց.
    22:18
    02.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Ադրբեջանի նախագահի օգնականը հանդիպել են Բրյուսելում
    Հիքմեթ Հաջիևի և Արմեն Գրիգորյանի համատեղ լուսանկար է տարածել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Նա թվիթել է, որ հյուրընկալել է Գրիգորյանին և Հաջիևին՝ այս ձևաչափում երկրորդ հանդիպման համար:
    22:15
    02.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Բերման ենթարկված» հավերն «ազատ են արձակվել»
    Ոստիկանության կենտրոնի բաժնից երկու արկղ կենդանի հավ են փոխանցել Երևանի կենդանաբանական այգուն: Արկղերով հավերին նկատած քաղաքացիների կարծիքով` դրանք շաբաթ Հանրապետության հրապարակից բերման ենթարկված ծաղրանկարներով-հավերն են: Երկու օր ոստիկանությունում անցկացնելուց հետո հավերը կշարունակեն ապրել Երևանի կենդանաբանական այգում:
    22:00
    02.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Բազմաթիվ ուսանողներ դասադուլ են հայտարարել. դասախոսները դատապարտում են բռնությունը նրանց նկատմամբ
    «Ուսանո՛ղ, ոտքի» վանկարկելով՝ երիտասարդները մտել են ԵՊՀ պատմության ֆակուլտետ, կոչ են արել ուսանողներին միանալ իրենց: «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ ուսանողների մոտ 80 տոկոսը այսօր դասադուլ է արել: Երևանի պետական համալսարանը հերքել է լուրը, թե Մայր բուհում դասադուլ է, պնդել են՝ դասապրոցեսը ընթանում է բնականոն հունով։ Իսկ համացանցում կադրեր են հրապարակվել, որտեղ պետական համալսարանի մի մասաշենքի դատարկ լսարաններն են: «Հայլուրի» աղբյուրը հայտնել է, որ այսօր ուսանողության 15 տոկոսն է մասնակցել ԵՊՀ դասերին:
    21:45
    02.05.22
    Ավելին