Լրահոս
Քաղաքական
21:45
02.05.22
136

Բազմաթիվ ուսանողներ դասադուլ են հայտարարել. դասախոսները դատապարտում են բռնությունը նրանց նկատմամբ

«Ուսանո՛ղ, ոտքի» վանկարկելով՝ երիտասարդները մտել են ԵՊՀ պատմության ֆակուլտետ, կոչ են արել ուսանողներին միանալ իրենց:

«Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ ուսանողների մոտ 80 տոկոսը այսօր դասադուլ է արել:

Երևանի պետական համալսարանը հերքել է լուրը, թե Մայր բուհում դասադուլ է, պնդել են՝ դասապրոցեսը ընթանում է բնականոն հունով։ Իսկ համացանցում կադրեր են հրապարակվել, որտեղ պետական համալսարանի մի մասաշենքի դատարկ լսարաններն են:

«Հայլուրի» աղբյուրը հայտնել է, որ այսօր ուսանողության 15 տոկոսն է մասնակցել ԵՊՀ դասերին: